Տպել
12.01.2023
Քննարկվել է Հայաստանի եւ Կատարի կառավարությունների միջեւ առողջապահության բնագավառում համագործակցությանը վերաբերող համաձայնագիրը
1 / 9

Համաձայնագրով նախատեսվում է Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում փոխշահավետ համագործակցություն, ինչն էլ կխթանի Հայաստանում ոլորտի զարգացումը, ինչպես նաեւ գիտակրթական ներուժի եւ առողջապահական ծառայությունների մակարդակի բարձրացումը:

««Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել է հունվարի 12-ին կայացած Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը:

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով փաստաթուղթը ստորագրվել է 2022 թ. հունիսի 13-ին:

«Համաձայնագրի ստորագրումից հետո մենք շարունակել ենք աշխատանքները Կատարի Պետության առողջապահության նախարարության գործընկերների հետ եւ ներկայումս մշակում ենք գործնական ծրագիր, որն առավել մանրամասն կանդրադառնա փաստաթղթում մատնանշված համագործակցության ուղղություններին»,- ընդգծել է փոխնախարարը:

Քննարկված հարցն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


12.01.2023
Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն: Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվո...

12.01.2023
«Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն կհանվի 2017-2020 թթ. մասնավորեցման ընկերությունների ցանկից. հարցը քննարկվել է Առողջապահության հարցերի հանձնաժողովում
Նախաձեռնությամբ Կառավարությունն առաջարկում է 2017-2020 թթ. մասնավորեցման առաջարկվող պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների, մասնավորեցման օբյեկտների ցանկից հանել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն: Այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը` Առողջապահության հար...

12.01.2023
Նախագծով կհստակեցվի դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը
Օրենսդրական նախաձեռնության ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել դեղերի իրացման ոլորտում խախտումները բացահայտելու գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի եւ Առողջապահության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում, որի նպատակն է, դեղեր...

12.01.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...