Տպել
09.01.2023
Կառավարությունը կսահմանի ԵԱՏՄ ապրանքային նշանին, դրա միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները
1 / 7

Նախաձեռնությամբ սահմանվում են ԵԱՏՄ ապրանքային նշանին, ապրանքային նշանի հայտին եւ ապրանքային նշանների միասնական գրանցմանը վերաբերող հասկացությունները: ԵԱՏՄ ապրանքային նշանը գրանցելու նպատակով ավելացվել է պետական լիազոր մարմնի գործառույթ, ներդրվել է ապրանքային նշանի նկատմամբ իրավունքների տարածաշրջանային սպառման սկզբունքը` գործող միջազգային սպառման սկզբունքի փոխարեն:

Նվազեցվել են ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչելու համար դրա չօգտագործման ժամկետները. գործող 5 տարվա փոխարեն սահմանվել է 3 տարի: Այս դրույթները համապատասխանեցվել են «ԵՏՄ մասին» պայմանագրի, ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գեւորգյանը Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հունվարի 9-ի նիստում:

Հանձնաժողովն առաջին ընթերցմամբ քննարկել է «Ապրանքային նշանների մասին» օրենքում եւ Քաղաքացիական օրենսգրքում Կառավարության առաջարկած փոփոխությունները եւ լրացումները: Նիստը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Վաղարշակ Հակոբյանը:

Նախաձեռնությունն արժանացել է հանձնաժողովի հավանությանը:


09.01.2023
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

09.01.2023
Հանձնաժողովն ի գիտություն է ընդունել ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը հունվարի 9-ին քննարկել է ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի 2022 թ. ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը: Բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ներկայացրել է հաշվետու ժամանակաշրջանում Բյուջետային գրաս...

09.01.2023
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...