Տպել
21.04.2006
ՀԲ-ի ներկայացուցիչները հանձնաժողովում

Ազգային ժողովի ֆիանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ապրիլի 21-ին ընդունեց Համաշխարհային բանկի` որակի ստուգման խմբի խորհրդատուներ Յուջին Սքնանթիին եւ Բենսոն Վերոնին: Վերջիններս Հայաստան են այցելել` գնահատելու վերջին չորս տարիների ընթացքում Համաշխարհային բանկի հայաստանյան ներկայացուցչության պատրաստած հետազոտություններն ու ուսումնասիրությունները: Առաքելության ներկայացուցիչները նպատակահարմար են համարում երկրի ներկայացուցչական`  օրենսդիր մարմնի հետ քննարկել կատարված աշխատանքի արդյունավետությունը եւ ՀԲ-ի ղեկավարությանը օբյեկտիվ տեղեկատվություն ներկայացնել: Հյուրերը հետաքրքրված են, թե ՀԲ-ի պատրաստած հետազոտությունները որքանո՞վ ենհամապատասխանում տնտեսական բարեփոխումների իրական արդյունքներին:

Գագիկ Մինասյանըբարձր է գնահատում ՀԲ-ի առաքելությունը Հայաստանում` նշելով, որիր գլխավորած հանձնաժողովը սերտորեն է համագործակցում բանկի հայաստանյան ներկայացուցչության հետ: Նա ընդգծեց, որ տնտեսական զարգացման հեռանկարների ու առաջնահերթություններիհարցում Համաշխարհային բանկն ու հանձնաժողովը միակարծիք են:Պրն. Մինասյանը հաղորդեց, որ այդ համագործակցությունը արտահայտվում էնաեւ խորհրդարանական լսումների ձեւաչափում`  երբ միջազգային կառույցների, այդ թվում եւ` ՀԲ-ի ներկայացուցիչները հրավիրվում են խորհրդարան:Այսհանդիպումները,հանձնաժողովի նախագահի գնահատմամբ, խիստ օգտակար են.առկա հիմնախնդիրների մասին բարձրաձայնում են անմիջականորեն հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչները:Յուջին Սքանթին նշեց, որ վերջին տարիների ընթացքում ՀԲ-ի փորձագետները ուսումնասիրություններ են կատարել հայկական ապահովագրական եւ հիփոթեքային շուկաներում, գնումների համակարգումեւ աղքատության գնահատման ոլորտում: Գագիկ Մինասյանը հատուկ կարեւորեց ոչ միայն բանկի ֆինանսական ներդրումները Հայաստանում, այլ նաեւ նրախորհդատվական գործունեությունը:

ԳագիկՄինասյանը անհրաժեշտ համարեց, որՀԲ-ն համակողմանիորեն խթանի տարածաշրջանային ծրագրերի իրականացմանը, որն էլ կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական ինտեգրացիային եւ կայուն զարգացմանը: Նա որպես օրինակ բերեց տարնսպորտի ոլորտը.Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկաթգծի վերաբացումը կարող է դրա ցայտուն օրինակը հանդիսանալ: Հայկական կողմը պատրաստ է մինչեւ Թուրքիայի հետ առկա քաղաքական խնդիրների կարգավորումը, ձեռնպահ մնալ այդ երկաթգծով Հայաստանից բեռնափոխադրում կատարելուցեւ հանրապետություն ապրանք ներկրելուց, ասում է հանձնաժողովի նախագահը: Հայաստանը պատրաստ է երկաթգիծն օգտագործել միայն տարանցիկ փոխադրումների համար` դրանով իսկ նպաստելով տարածաշրջանի երկրների տնտեսական ինտեգրացիային եւ կայուն զարգացմանը:

ՀԲ-ի ներկայացուցիչներն իրենց համաձայնությունը հայտնեցին այս դիրքորոշման կապակցությամբ: Նրանք պատրաստակամություն հայտնեցին հարցը քննարկել ՀԲ գրասենյակում:


21.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդենի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռքբերվեցին Ազգային ժողով-ՅՈՒՆԵՍԿՕ փոխհարաբերությունների համակարգման եւ ակտիվացման համ...

21.04.2006
Աշխատանքային այցեր Ֆրանսիա եւ Ռուսաստան
 կկայանան տասից ավելի հանդիպումներՖրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդենի հրավերով` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 21-25-ը կմեկնի Ֆրանսիա:Այցի ընթացքում Փարիզում եւ Մարսելում նախատեսվում են հանդիպումներ` Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիա...