««Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքում լրացում նախատեսող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանի խոսքով առաջարկվող լրացումն առնչվում է 2022 թ. ընթացքում կուսակցություններին տրվող տարեկան նպատակային ֆինանսավորմանը, որով էլ պայմանավորված է նախագծի ընդունման հրատապությունը:
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրինագծին՝ երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: