Տպել
07.12.2022
Պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հետաքրքրվել է 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման ընթացքով
1 / 2

«1988 թ. ավերիչ երկրաշարժից անցել է 34 տարի, սակայն աղետի գոտում դեռեւս կան տնակներում բնակվող ընտանիքներ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում մտահոգություն է հայտնել պատգամավոր Հասմիկ Հակոբյանը եւ հետաքրքրվել աղետի գոտում բնակարանային ապահովման ծրագրերի իրականացման ընթացքով:

2008 թ. մեկնարկած բնակարաններով ապահովման ծրագիրն ավարտական փուլում է: Խմբում ընդգրկվել է 5419 ընտանիք եւ միայն 28 ընտանիք չի ստացել համապատասխան բնակարանը կամ ֆինանսական միջոցները: Այդ 28 ընտանիքները Շիրակի մարզի Ջրաձոր համայնքի բնակիչներն են: Կապսի ջրամբարի կառուցմամբ պայմանավորված` գյուղը տեղափոխելու ծրագիր կա: Գյուղի տեղափոխման ու նոր բնակավայրի կառուցման գործընթացին զուգահեռ նաեւ այդ 28 ընտանիքի բնակարանով ապահովման հարցը կկարգավորվի. այս մասին հայտնել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը` Հասմիկ Հակոբյանի հարցին ի պատասխան:

Մանրամասները` տեսանյութում: