Տպել
07.12.2022
Մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ, եւ Հայաստանը պատրաստ է օր առաջ սկսել Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգնումը. Նիկոլ Փաշինյան
1 / 2

Պատգամավոր Սարգիս Խանդանյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում հետաքրքրվել է երեկ տեղի ունեցած Տարածաշրջանի տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններով:

Հարցին արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նշվել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը: Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, որ, ցավոք, որեւէ կոնկրետ արդյունք չի գրանցվել: «Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է եւ շահագրգռված է այդ ծրագրի իրականացմամբ, եւ մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը»,-նշել է վարչապետը՝ հավելելով՝ երկաթուղին եւ ճանապարհները պետք է գործեն ՀՀ օրենսդրության շրջանակում: «Ցանկացած պահի այդ արձանագրումը երբ թղթի վրա արվի, այդ պահից պատրաստ ենք սկսել աշխատանքները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: