Տպել
07.12.2022
Օրենսդրական նախաձեռնություն ուղղված գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրացնելուն
1 / 2

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրացնելուն: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը:

Կառավարության հեղինակած ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 7-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում:

Նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններն ուղղված են պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների արդիականացմանն ու հասանելիության ապահովմանը, օրենքներում առկա տարընթերցումների եւ դրանց հետեւանքով անհարմարությունների առաջացման հնարավոր ռիսկերի կրճատմանը, Հայաստանում բիզնեսի հիմնման գրավչության ավելացմանը:

«Գործող կարգավորումներով իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար ներկայացվում են նաեւ Դատական դեպարտամենտի եւ հարկադիր կատարումն ապահովող ծառայության տված տեղեկատվություններն իրավաբանական անձի մասնակցությամբ հարուցված եւ չավարտված դատական գործերի եւ վարույթների բացակայության վերաբերյալ: Նախագծի ընդունման դեպքում այդպիսի տեղեկանքներ ներկայացնելու պահանջը հանվում է, որով կրճատվում է համապատասխան ծառայության համար ներկայացվող փաստաթղթերի քանակը, բացի այդ, ապահովվում է Հայաստանի Հանրապետության որդեգրած ծառայությունների մատուցման «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի իրագործումը»,- մանրամասնել է Արմենուհի Հարությունյանը: Նախագծով առաջարկվել է նաեւ սահմանել Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության` որպես Արդարադատության նախարարության գրասենյակի կարգավիճակը` նախատեսելով նաեւ իրավահաջորդության մասին դրույթներ:

Գլխադասային` Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Ալխաս Ղազարյանը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, կարեւորելով նախագծի ընդունման անհրաժեշտությունը, նշել է, որ առաջարկվող փոփոխություններն առավել  կդյուրացնեն քաղաքացի-պետություն փոխհարաբերությունները:
 


29.04.2024
Ապրիլի 30-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 18 հարց
Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 29-ին գումարել է նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ ապրիլի 30-ի...

29.04.2024
Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մ...

29.04.2024
Հանձնաժողովի նիստում քննարկվել է ՀՀ դատախազության 2023 թ. գործունեության մասին հաղորդումը
2023 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 40.666 դեպք, 2022 թվականի համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 8.1 տոկոսով: Այս մասին ասել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 29-ի նիստում քննարկման ն...

29.04.2024
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...