Տպել
18.04.2006
Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը

Ապրիլի 18-ին Ազգային ժողովում աշխատանքները սկսեց Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը: Նիստին մասնակցում էին նաեւ դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացելով նիստը եւ ողջունելով ներկաներին` ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը նշեց, որմեկ տարվա ընթացքում մեր երկրում լուրջ իրադարձությունններ են եղել` եվրաինտեգրման գործընթացն ավելի խորացնելու եւ մեր հարաբերություններում մեկ քայլ առաջ կատարելու առումով:Մեր երկիրըօրավուր ավելի հետաքրքրված է Եվրոպայի հետ հարաբերությունների զարգացմամբ` իրեն մաս զգալով եվրոպական ողջ ընտանիքին` հետաքրքրված է Եւրոպայում ծավալվող գործընթացներով:

Հանձնաժողովի համանախագահ Մարի-Անն Իզլեր Բեգենը ողջույնի խոսքում նշեց, որ Եվրոպական խորհրդարանին հետաքրքրում է Հայաստանի հետ հարաբերությունների խորացումը. «Մենք հարաբերությունների նոր շրջան ենք թեւակոխել, մենք արդեն նոր հարեւաններ ենք «Նոր հարեւանություն» ծրագրի շրջանակում: Մենք` պատվիրակության ողջ կազմը, մի օր կդառնանք եվրոպական մեկ ընտանիքի անդամներ, եթե անգամ Եվրոպայի հանրային կարծիքը դեռ ոչ լիովին է դա ընդունում: Մենք քաջածանոթ ենք, թե դուք ինչ խնդիրների առջեւ եք կանգնած եւ պատրաստ ենք օգնել ձեզ»:

Կարեւորելով ԼՂ խնդրի լուծումը` տիկին Բեգենը նշեց, որ եվրոպական խորհրդարանը, հետեւում է Հարավային Կովկասի երկրներում տիրող իրավիճակին: Նա վստահություն հայտնեց, որ ԼՂ խնդրի լուծման միակ ուղին խաղաղ ճանապարհն է եւԵվրոպանօժանդակում է այն ամենին, ինչը նպաստում է խաղաղ կարգավորմանը: Տիկին Բեգենը Ռամբույեի հանդիպումը տապալված հանդիպում չի համարում եւ գտնում է, որ այն ամփոփիչ, ավարտուն հանդիպում չէր: Նա դիմեց ԵՄ ներկայացուցիչներին, մասնավորապես` ներկա գտնվող դեսպաններին, հատկապես Գերմանիայի, որ խորհր դ ում նախա գահող պետության ներկայացուցիչն է, որ հնարավորնանեն, որպեսզիմինչեւ մյուս հանդիպումը հակամարտությանլուծման ուրվագիծը պատրաստ լինի եւ հավանության արժանանա նախագահների կողմից: Տիկին Բեգենը կարեւորեց հանրային կարծիքի նախապատրաստումը, որպեսզի ժողովուրդները պատրաստ լինեն ընդունել փոխզիջումները:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ը նշեց, որ եվրաինտեգրումը Հայաստանի համար քաղաքական առաջնահերթություն է, արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկը, մեր երկիրը հաստատուն քայլեր է կատարումայդ ուղղությամբ. «Ժողովրդավարությունը մերը չէ ժառանգաբար, եւ մենք այդ արժեքների համար պետք է պայքարենք մեր բարեկամների հետ` նպաստելու այդ արժեքների առավել ամբողջական եւ հետեւողական արմատավորմանը Հայաստանում: Կարծում եմ` այս ճանապարհին խորհր դարանները կարեւոր ասելիք եւ անելիք ունեն: Մեր հետեւողական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել Հայաստանում ժողովրդավարության հետագա զարգացումներին ու մեր հետեւողական ինտեգրացիոն գործընթացներին: Այս տարին կարեւոր է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման առումով: Կարծում եմ` Հայաստանը կառուցողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ: Մենքհռչակել ենք խնդիրը փոխադարձ զիջումների միջոցով լուծելու քաղաքականություն: 2006 թվականը կարող է լինել ԼՂ խնդրի հանգուցալուծման պատուհանի տարի, որովհետեւ այս տարի ընտրություններ չկան ո’չ Հայաստանում, ո’չ Ադրբեջանում: Մեզ համար կարեւոր են 2007-2008 թվականների խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնց ազատ, միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը կարող է լուրջ քայլ լինել Հայաստանի եվրաինտեգրացիայի ճանապարհին: Մենք պետք է գնանք այս ճանապարհով»:

Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը նշեց, որ հանձնաժողովի նախորդ նիստից ի վեր ակտիվություն է արձանագրվում Հայաստան-ԵՄ հարաբերություններիխորացման գործում. «Մեր համագործակցության հիմքը վերջին տարիներին «Գործընկերություն` հանուն համագործակցության» համաձայնագիրն է եղել: Եկել է ժամանակը, որ մեր հարաբերությունները նոր մակարդակի բերենք: Այդ հնարավորությունը հիմա ընձեռված է մեզ: Մենք ավարտել ենք «Գործընկերություն` հանուն համագործակցության» փուլը, «Եվրոպական հարեւանություն» ծրագրի քաղաքականությունը հաջորդ փուլն է, որը նոր հարաբերություններ կստեղծի ԵՄ-Հայաստան համագործակցության առումով»: Նրա խոսքովգործողությունների ծրագիրը կավարտվիառա ջիկա մի քանի ամիսներին: Խոսելով Հայաստանի` վերջին տարիներին արձանագրած առաջընթացի եւ առաջիկա անելիքների մասին` պարոն Օսկանյանը նշեց, որՀայաստանը պետք է ավելի լավ պատրաստվի առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին, որպեսզի դրանք անցկացվեն այնպես, որ արժանի լինեն ԵՄ-ի հետ ծավալվող գործընթացներին: Նախարարը շնորհակալություն հայտնեց տարեսկզբին Կովկասի թեմայով խորհրդաժողով կազմակերպելու համար, որի ընթացքում ԵՄ-ն արձագանքեց Նախիջեւանում հայկական հուշարձաններիոչնչացման, Թուրքիա-Հայաստան սահմանի փակ լինելու խնդրին, ցեղասպանության ճանաչման հարցին. «Այս դրական արձագանքները շատ կարեւոր են մեր տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման համար: Մենք ցանկանում ենք տեսնել այս հարցերի լուծումը: Մեր օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Թուրքիա-Հայաստան սահմանի բացման խնդիրը: Այդ սահմանը փակ պահելու որեւէ պատճառ չկա: Հայաստանը պատրաստ է ներգրավվել այս գործընթացի մեջ: Մենք նախապայմաններ չենք դնում Թուրքիայի հետ մեր հարաբերությունները նորմալացնելու համար: Հուսով ենք` ԵՄ-ն կկարողանա խնդիրը բարձրացնել Թուքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունների ընթացքում, որպեսզի Թուրքիան դրական պատասխան տա ԵՄ-ի պահանջներին, որոնք, մեր կարծիքով, եւրոպական չափանիշների մասն են կազմում: ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է նորմալ հարաբերությունների մեջ լինեն իրենց հարեւանների հետ: Հայաստանը Թուրքիայի հարեւանն է, եւ Թուրքիան պետք է բացի սահմանը Հայաստանի հետ: Մենք հուսով ենք` հանձնաժողովը եւ խորհրդարանը կշարունակեն զբաղվել այս խնդրով»:

Պարոն Օսկանյանն անդրադարձավ Թուրքիայի եւ Ադրբեջանի` Հայաստանը տարածաշրջանում մեկուսացնելու փորձերին: Ողջունելով այդ հարցի վերաբերյալ Եվրահանձնաժողովի արտահայտած հստակ դիրքորոշումը, այն է` ԵՄ-ն չի օժանդակի որեւէ փորձ, որով սկիզբ է դրվում Հայաստանի մեկուսացմանը` նա այդ փորձերից մեկը համարեց նոր երկաթգծի կառուցումը Թուրքիայից Վրաստանով դեպի Ադրբեջան, Կենտրոնական Ասիա, որը կշրջանցի առկա երկաթգիծը: ԵՄ-ն հովանավորում է «ՏՐԱՍԵԿԱ» ծրագիրը, որը տրանսպորտային միջանցքի ծրագիր է, իսկ տրանսպորտային ծրագրերի կարեւորագույն բաղադրիչը երկաթուղին է: Առանց դրա հնարավոր չէ արդյունավետ համագործակցել, հաղորդակցվել: Նախորհրդարանին կոչ արեց բարձրացնել այս հարցը:Թուրքիային պետք է ասվի, որ առկա երկաթուղին պետք է բացվի, որպեսզի «ՏՐԱՍԵԿԱ» ծրագիրը լիարժեք եւ համապարփակ դառնա:

Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին` Վարդան Օսկանյանը նշեց, որնախագահների` Ռամբույեում հանդիպումից ակնկալիքները շատ բարձր էին, բայցնախագահները չկարողացան համաձայնության հասնել. «Ոմանք Ռամբույեի հանդիպումը մեկնաբանում էին որպես տապալում, ձախողում: Մենք դա այդպես չենք մեկնաբանում: Ռամբույեն հաջողությամբ չպսակվեց այն առումով, որ օրակարգի խնդիրը չլուծվեց, բայց այդ ձախողումը պետք չէ մեկնաբանել որպես ամբողջ գործընթացի ձախողում: Օրակարգի մի խնդիր չլուծելը չպետք է մեկնաբանել որպես ամբողջ գործընթացի տապալում»: Ներկայացնելով Հայաստանի դիրքորոշումը` նախարարը նշեց, որեթե ադրբեջանական կողմն ընդունում է այն փաստը, որ ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, հայկական կողմը պատրաստ է այսօր սկսել քննարկել հակամարտության հետեւանքերի վերացման հարցը` տարածքներ, փախստականներ, անվտանգության այլ խնդիրներ: «Մենք երկու տարբերակ ընտրեցինք, եւ հայերը երկու պատերազմում էլ հաղթեցին, բայց մենք մեզ հաղթող չենք համարում: Մենք հաղթեցինք ճակատամարտում, բայց պատերազմը չի վերջացել, քանի որ Ադրբեջանը ունի ռազմատենչ արտահայտություններ անելու հակում: Մեզ պետք է խաղաղություն»: Նրա կարծիքով եվրոպական խորհրդարանը եւս պետք է ներգրավվի այս գործընթացում, որովհետեւ ադրբեջանցիրները պետք է հասկական, որ այլընտրանք չկա, միակ ճանապարհը խաղաղություննէ, նրանք պետք է ձգտեն մեզ հետ նստել բանակցային սեղանի շուրջ, փոխզիջումների ոգով փորձեն գործընթացն առաջ տանել:

Օրակարգի եւ 2005թ. ապրիլի 13-14-ը Ստրասբուրգում կայացած ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 7-րդ նիստի արձանագրության ընդունումից հետո` հանձնաժողովը անցավ օրակարգային հարցեր ի քննարկմանը:

ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Բայբուրդյանը ողջունելով նիստի մասնակիցներին նշեց, որ նախորդ տարին կարեւորվեց Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում երկկողմ հարաբերությունների հաստատմամբ եւ գործողությունների համատեղ ծրագրի մշակմամբ:Նրա խոսքովԵՀՔ-ն ունի տարածաշրջանային բովանդակություն, սակայն ցանկալի է տարբերակված մոտեցման սկզբունքի պահպանումը: Նա հավաստեց, որ գործողությունների ծրագիրը Հայաստանում ընկալվում է իբրեւ բարեփոխումների համապարփակ ծրագիր, որը ճանապարհ կհարթի ԵՄ-ի հետ առավել սերտ կապերի հաստատման համար: Պարոն Բայբուրդյանն անդրադարձավ ԵՀՔ գործընթացում քաղաքացիական հասարակության ներգրավման խնդրին` փաստելով, որ ՀՀ կառավարությունը որոշել է թափանցիկություն ապահովել այդ հարցում: Նա տեղեկացրեց, որ եվրոպական կողմի հետ ակտիվացել է երկկողմ քաղաքական երկխոսությունը, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների ամրապնդման, տարածաշրջանային հակամարտություների խաղաղ կարգավորմանը, ՀՀ օրենսդրությունը ԵՄ չափանիշներին համապատասխանեցնելու, էներգետիկ հիմնախնդիրների հետ կապված հարցերին: Խոսելով ԼՂ հիմնախնդրից` նա նշեց, որ Հայաստանը պատրաստ է շարունակել խաղաղ բանակցային գործընթացը: Պարոն Բայբուրդյանը տրանսպորտի եւ էներգետիկայի ոլորտի համագործակցությանն անդրադարձավ` նշելով, որ ներկայացված առաջարկները նպատակ ունեն վերագործարկել գործող տրանսպորտային ուղիները` Ղարս-Գյումրի երկաթգիծը, որը շարունակում է չգործել Թուրքիայի պատճառով: Նրա հավաստմամբ` կառավարության մշակած ԳՀՀ իրականացման Ազգային ծրագիրը հնարավորություն կտա ՀՀ տնտեսական օրենսդրությունը եւ կառույցները համապատասխանեցնել ԵՄ չափանիշներին: Նա կարեւորեց հանձնաժողովի գործունեությունը հայ-եվրոպական համագործակցության ամրապնդման գործում: Ըստ նրա` սահմանադրական բարեփոխումները հետագա առաջընթացի հնարավորություններ են ստեղծում:

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հայկե Ռենատե Փայչը ողջունելով հանձնաժողովի նիստի աշխատանքները` նշեց, որ Եվրամիության նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է Հայաստանի նկատմամբ մեծ ուշադրության մասին: Հինգշաբթի օրը սպասվում է նաեւ Եվրամիության «եռյակի» պատվիրակության այցը, որը եւս փաստում է Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Գործողությունների ծրագրում ներառված են այն առաջնային ուղղությունները, որոնց պետք է մեծ ուշադրություն հատկացնել այդ արժեքների ամրապնդման համար:Նա նշեց, որ Եվրամիությունն ակնկալում է, որ արդար եւ թափանցիկ կանցկացվեն  2007 թ-ի խորհրդարանական եւ 2008 թ-ի նախագահական ընտրությունները, որոնք յուրահատուկ քննություն են Հայաստանի համար: «Արձանագրված որոշ խախտումներ ստվեր գցեցին սահմանադրական հանրաքվեի արդյունքների վրա, սակայն ողջունելի է, որ Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են հաղթահարելու այդ թերությունները եւ գալիք ընտրությունները կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ»: Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտության մասին` նա ասաց, որ երկու երկրները պետք է կարողական հաղթահարել թշնամական հարաբերությունները եւ շարունակել ապրել որպես խաղաղ հարեւաններ:

Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար դեսպան Թորբեն Հոլցեն նշեց, որ համագործակցության շրջանակը, որն արդեն գոյություն ունի գործընկերության եւ համագործակցության պայմանագրով կշարունակի իր դերակատարությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ որպես պայմանագրային համաձայնություն: Գործողությունների ծրագրում մի շարք գործողություններ են ներկայացված, որոնք վերաբերում են տնտեսական, սոցիալական, քաղաքական հարցերի, որոնք միտված են ամրապնդելու Հայաստանի զարգացումը եւ ավելի սերտ համագործակցությունը ԵՄ-ի հետ: ԵՄ-ի վրա մեծ տպավորություն է գործել ընթացիկ տարիների ընթացքում Հայաստանի արձանագրած տնտեսական աճը, մակրոտնտեսական ցուցանիշները: Հայաստանի ապրանքաշրջանառության ծավալներն աճում են, իսկ ԵՄ-ն Հայաստանի ամենակարեւոր արտահանման ու ներմուծման գործընկերն է: ԵՄ-Հայաստան առեւտուրը 750 մլն. եվրոյի` 40 տոկոսն է կազմում:Նա նշեց, որԵՄ-ն մտահոգված է այն ոչ արդյունավետ աշխատանքով, որ տիրում է մաքսային մարմիններում, չնայած Հայաստանը շարունակում է առաջ գնալ իր կառուցվածքային բարեփոխումների առումով, սակայն բյուրոկրատիան, կոռուպցիան դեռեւս չեն նպաստում արդյունավետ միջավայրի զարգացմանը:

Հանձնաժողովի համանախագահ Արմեն Ռուստամյանը քաղաքական իրավիճակը եւ ժողովրդավարության գործընթացը թեմայով իր զեկույցում նշեց, որ Հայաստանը գտնվում է ժողովրդավարական զարգացման գործընթացը խորացնելու ճանապարհին եւ այս առումով երկրի զարգացման տեմպերը եւ ընդգրկումը մեծացնելու խնդիր կա, որը համահունչ է եվրոպական հիմնարար երեք արժեքներին` ժողովրդավարացման գործընթացին, օրենքի գերակայությանը եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: «Հիմնական խնդիրներ են կառավարման համակարգի արդյու նավետության բարձրացման խնդիրը. անհրաժեշտ էամրացնել ժողովրդավարական մեխանիզմների ամրագրումը եվրոպական չափանիշներին համապատասխան: Հայաստանը օրենքների ներդաշնակեցման ոլորտում համաքայլ է եվրոպական կոնվենցիաներին եւ նորմերին, խնդիրը ներդաշնակեցումից անցումն է իմպլեմենտացիային, որ օրենքները չմնան միայն թղթի վրա: Այս առումով կարեւոր է հակակոռուպցիոն պայքարը: Այսօրվա հակակոռուպցիոն պայքարը ընդգրկել ենքմշակված ռազմավարության շրջանակներում, որը մշակվել է համապատասխանեցնելով միջազգային չափանիշներին»: Պարոն Ռուստամյանը նշեց, որանհրաժեշտ է, որ երկրում երաշխավորվի մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հասարակությանը ներգրավվի այս գործընթացում: «Հասարակությունը օտարված է այս խնդիրներից եւկարծում եմ, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող լիարժեք ձեւավորվել, եթե մենք երկրում չկարողանանք հասարակական վերահսկողության գործուն միջոցներով դա իրականացնել»: Անդրադառնալով սոցիալական բնագավառի բարեփոխումներին` նա կարեւորեցաղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը: Կարեւորվեց ԱԺ-ում կոնսենսուսով Ընտրական օրենսգիրք ունենալու փաստըեւ նշվեց, որ Ընտրական օրենսգիրքը պետք է փոփոխվի այնպես, որ ստեղծվեն պայմաններ, որպեսզի 2007-ին եւ 2008-ին կարողանանք անցկացնել միջազգային չափանիշներին համապատասխան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ: Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին` պարոն Ռուստամյանը նշեց, որ  երկու տարվա ընթացքում հսկայածավալ աշխատանք պետք է իրականացվի ՀՀ օրենսդրությությունը  Սահմանադրությանը համապատասխանեցնելու ուղղությամբ. մոտ 100-ից ավել օրենքներ պետք է փոփոխվեն:

Պատգամավոր Հրանուշ Հակոբյանը անդրադառնալով քաղաքացիական հասարակության զարգացման եւ նրա դերին ժողովրդավարական գործընթացներում նշեց, որՀայաստանում գրանցված են 4000 հասարակական կազմակերպություններ: Վերջին շրջանում աշխատանքներ են տարվում համայնքային հ/կ-ների ուժեղացմանուղղությամբ: Տիկին Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջին անգամ 2005 թ. պետական բյուջեից 100 մլն դրամ է հատկացվել հ/կ-ներին` որպես պետության կողմից դրամաշնորհային օգնություն` հիշեցնելով, որ 15 տարիների ընթացքում հ/կ-ները Հայաստանում զարգացել են միայն արտաքին դրամաշնորհների հաշվին: Տիկին Հակոբյանը կարեւորեցնաեւ ԶԼՄ-ների մասնակցությունը քաղաքացիական հասարակության կայացման գործում` նշելով, որ պետությունը աջակցում է նաեւ նրանց: Նրա կարծիքով` ԶԼՄ-ները, հ/կ-ները պետք է կարողանան վերահսկողություն սահմանել պետական իշխանության նկատմամբ` լուծելով տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության եւ հետադարձ կապի ու օրենսդրության մշակման ակտիվ մասնակցության խնդիրները: Հրանուշ Հակոբյանը քաղաքացիական հասարակության ազդեցության բարձրացման կարեւորեց դատական համակարգի կատարելագործումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ աղքատության կրճատումը:

Սոցիալական ապահովության խնդիրներին անդրադառնալով տիկին Հակոբյանը նշեց, որ բարեփոխումներ են իրականացվում կենսաթոշակային ապահովման բնագավառում, անցում է կատարվում կուտակման սկզբունքին: Հայաստանում կա 500000 կեն սաթոշակառու, բնակչության 7,9 տոկոսը գործազուրկ է, կա նաեւ թաքնված գործազրկություն, առավելապես մարզերում: Մոտ 140000 ընտանիք աղքատության նպաստ է ստանում, որը կազմում է 50 մլն ԱՄՆ դոլար: Հայաստանում կա 120000 հաշմադամ, որոնց նկատմամբ որեւէ ծրագիր չի իրականացվում, բացի պետական ծրագրերից: Տիկին Հակոբյանը իր խոսքում անդրադարձավ գենդերային քաղաքականության հարցերին, նշեց, որ վարչապետին կից գործում է գենդերային հարցերով խորհուրդ, որը ակտիվորեն զբաղվում է այս հարցով: Տիկին Հակոբյանը կարեւորեց նաեւ երիտասարդների զբաղվածության եւ աշխատատեղով ապահովելու խնդիրը: Նշվեց, որ Հայաստանում կրթական բարեփոխումներ են իրականացվում, անհրաժեշտ համարվեց կրթական եւ գիտական բ նագավառներում ԵՄ հետ հարաբերությունների զարգացումը:

Հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը իր խոսքում անդրադարձավ կրթական համակարգի բարեփոխումներին, նշեց, որ նոր օրենքի համաձայն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները անվճար սովորելու հնարավություն են ստացել: Տիկին Բիշարյանը կարեւորեց երիտասարդներին աշխատանքով ապահովելուեւ երիտասարդ ընտանիքներին պետական աջակցության հարցերը: Հակակոռուպցիոն պայքարի մասին խոսելով պատգամավորը նշեց, որ ԱԺ վերահսկիչ պալատի ուսումնասիրություններիեւ ԱԺ նախագահի հետեւողականության արդյունքում մոտ 300000 դոլար է վերադարձվել պետական բյուջե:

Հանձնաժողովի անդամներ Գագիկ Մելիքյանը եւ Խաչատուր Սուքիասյանը խոսեցին Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին, անդրադարձան էներգետիկ անվտանգության եւ բնապահպանական խնդիրներին:Պարոն Սուքիասյանը Հայաստանիտնտեսության վերջին 14 տարիների զարգացման գործում կարեւորեց միջազգային կազմակերպությունների դերը, մասնավորապես Համաշխարհային բանկի, ԱՄՀ-ի,Եվրոպա կան զարգացման եւ վերակառուցման բանկի, Եվրոպական բանկի եւ այլն: Տնտեսության զարգացման համար պարոն Սուքիասյանը անհրաժեշտ համարեց նաեւ օրենքների լիարժեք կիրառումը, հակակոռուպցիոն պայքարը:

Պարոն Մելիքյանը պատասխանելով տիկին Բեգենի` Մեծամորի ատոմակայանը 2006թ-ին փակելու եւ այլընտրանքային էներգետիկ ռեսուրսներ գտնելուառաջարկին` նշեց, որ Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախությանանհրաժեշտությունից ելնելով ատոմակայանը կփակվի 2016թ-ին, քանի որ այժմ արտադրվող էներգիայի 40 տոկոսը ապահովում է ատոմակայանը, 30 տոկոսը` ՀԷկ-երը, 30 տոկոսը` ՋԷկ-երը: Երկու միլիարդ դոլարներդրում է անհրաժեշտ կատարել, որպեսզի այլընտրանքային ռեսուրսներ գտնվեն եւ 1.5 միլիարդ` նոր ատոմակայան կառուցելու համար: Պատասխանելով Սեւանի ջրի մակարդակի մասին հարցին, նշվեց, որ այն մի քանի տարում բարձրացել է 1,15 սմ-ով, իսկ վերջին տարվա ընթացքում` 45 սմ-ով:

Ապրիլի 19-ին հանձնաժողովը կշարունակի աշխատանքները:


18.04.2006
Մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես Ազգային ժողովում
Ապրիլի 18-ին Եվրամիություն-Հայաստան համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում  Ազգային ժողովում բացվեց մշակութային արժեքների պահպանությանը նվիրված ցուցահանդես, ուր ներկայացված են հիմնականում առաջին համաշխարհային պատերազմից հետո Հայաստանից դուրս հայտնված տարածքներում գտնվող հայկակա...

18.04.2006
Անգլերենի եւ համակարգչային ուսուցում` առաջին դասարանից
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ղեկավար Նայջել Թաունսենթին: ԱԺ նախագահը կարեւորեց Բրիտանական խորհրդի առաքելությունը Հայաստանում` հույս հայտնելով, որ համագործակցությունը արդյունավետ կշարունակվի: Պարոն Թաունսենթը ներկայացրեց իրենց մի քա...