Տպել
07.12.2022
Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. Վլադիմիր Վարդանյան
1 / 8

Մեր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղության հաստատումն է. ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի, Բեռլինի Ազատ համալսարանի արտաքին կապերի վարչության ղեկավար դոկտոր Հերբերտ Գրիշոփի, Թեժ գծի հետազոտական ծառայության ղեկավար դոկտոր Անդրեաս Թրամփի, ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ հանդիպմանը:

Վլադիմիր Վարդանյանը կարեւորել է ոչ միայն մեր երկրի` տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանն ուղղված ջանքերը, այլեւ ընդգծել ԵՄ ժողովրդավարական երկրների` այդ հարցում աջակցության անհրաժեշտությունը:

Ըստ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի` խաղաղությունը երկկողմանի գործընթաց է: «Ավտորիտար պետության հետ մենք պատրաստ ենք գնալ խաղաղության, սակայն խաղաղության հասնելը երկկողմանի գործընթաց է»,- նշել է Վլադիմիր Վարդանյանն ու հավելել, որ Հայաստանն ապրում է ադրբեջանական ագրեսիայի ամենօրյա սպառնալիքի ներքո:

Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ Արցախում ավելի բարդ է: «Լեռնային Ղարաբաղում կարող ենք ունենալ ցեղասպան իրավիճակ»,- ասել է ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավարը:

Նա նաեւ նշել է, որ Արցախը Հայաստանի եւ քաղաքակիրթ աշխարհի հետ կապում է հինգ կիլոմետրանոց ճանապարհ, որը պարբերաբար փակվում ու բացվում է:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր Քրիստիան Հաասեի կարծիքով հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ, բանակցային ճանապարհով: «Խնդիրը պետք է լուծվի միմյանց միջեւ հավասար հարաբերությունների եւ տնտեսական կապերի հաստատման ճանապարհով»,- նշել է Քրիստիան Հաասեն ու փաստել, որ իրենք քննադատաբար են մոտենում ադրբեջանական ագրեսիային: «Ադրբեջանը պետք է գիտակցի, որ յուրաքանչյուր ագրեսիա տարածաշրջանը կվերածի պայթունավտանգ տակառի»,- ասել է ԳԴՀ Բունդեսթագի պատգամավորը:

Հանդիպմանը նաեւ անդրադարձ է եղել տարածաշրջան ԵՄ առաքելությանը: Վլադիմիր Վարդանյանի հավաստմամբ ԵՄ առաքելությունը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կարեւոր նշանակություն ունի: «Համարում ենք, որ սեպտեմբերի 12-ից հետո ԵՄ առաքելությունը կայունություն բերեց տարածաշրջանում»,- ասել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Ըստ Վլադիմիր Վարդանյանի` Հայաստանը թեեւ փոքր երկիր է, սակայն սահման է ժողովրդավարության ու ավտորիտարիզմի, միջազգային իրավունքի եւ ագրեսիայի, ժողովրդավարական արժեքների եւ ռեալ պոլիտիկայի միջեւ:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Կիրակոսյանը, շնորհակալություն հայտնելով անկեղծ զրույցի համար, ընդգծել է հայ-գերմանական միջխորհրդարանական կապերի զարգացման կարեւորությունը:

Զրուցակիցները նաեւ մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ միջխորհրդարանական կապերի ընդլայնման շուրջ, վերահաստատել համագործակցության ակտիվացման ուղղությամբ ընթացիկ աշխատանքների շարունակականությունն ապահովելու հանձնառությունը: Երկուստեք կարեւորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցությունն ակտիվացնելու համատեղ ջանքերը:

Վլադիմիր Վարդանյանը հույս է հայտնել, որ երկկողմանի հանդիպումների արդյունքում միջխորհրդարանական կապերն առավել բարձր մակարդակի կհասնեն:
 
 


25.04.2024
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

25.04.2024
Օրենսդրական փաթեթի քննարկումը հետաձգվել է
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 25-ի նիստի օրակարգում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանի, Հակոբ Արշակյանի, Բաբկեն Թունյանի, Սոնա Ղազարյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Մարիամ Պողոսյանի հեղինակած «Առեւտրի եւ ծառայությունների մասին» եւ կից օրենք...

25.04.2024
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

25.04.2024
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խումբը հանդիպել է ֆրանսիացի գործընկերների հետ
ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամներն ապրիլի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի ղեկավարած պատվիրակության անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: Հ...

25.04.2024
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամանակացույց
Ապրիլի 26-ին՝ ժամը 11:00-ին, 214 դահլիճում տեղի կունենա Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: Ապրիլի 26-ին՝ ժամը 12:00-ին, 414 դահլիճում տեղի կունենա Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը: ...