National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
03.02.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28
 
07.12.2022
Նախատեսվում է հեշտացնել գործարարների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգը
1 / 1

Օրենքի նախագծի նպատակը հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների եւ դեբետային գումարների հաշվառման հարցերի հստակեցման, անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան օրենսդրական կարգավորումների սահմանումն է. ասել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը` ԱԺ դեկտեմբերի 7-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշվել է, որ նախագծի կարգավորման առարկան հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանության ներդրման համար համապատասխան կարգավորումների սահմանումն է:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հետաքրքրվել է` գործնականում ի՞նչ է տալու նախագծի ընդունումը գործարար դաշտին, ի՞նչ է փոխվելու գործարարի կյանքում:

Արթուր Մանուկյանը պարզաբանել է, որ նախագծի ընդունումը դրական ազդեցություն կունենա գործարար դաշտի վրա, քանի որ նախագծի կարգավորումները հեշտացնելու են գործարարների կողմից իրենց պարտավորությունների կատարման ընթացակարգը, ստեղծվելու են հիմքեր` հարկային մարմնում ամբողջովին էլեկտրոնային եղանակով վարելու հարկ վճարողների անձնական հաշվի քարտերը:

Ընդունվելուց հետո օրենքն ուժի մեջ է մտնելու 2024 թ. հունվարի 1-ից: Իսկ մինչ այդ իրականացվելու են ծրագրային ապահովման աշխատանքներ:

Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել. այս մասին հայտնել է հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը:
 


03.02.2023
Խորհրդարանական լսումներ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու վերաբերյալ
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը փետրվարի 3-ին հրավիրել էր խորհրդարանական լսումներ: Թեման Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը պարբերաբար փակելու հարցն էր: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի առաջարկով լսումների մասնակիցները մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգել են Արցախյան բոլոր պատերազմների զոհերի հիշատա...

03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության թղթակցային բաժնի գլխավոր մասնագետ Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է` *        բարձրագույն կրթություն, *        հանրային ծառայու...

03.02.2023
Հայտարարություն ԱԺ աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոնի վերաբերյալ
Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության սոցիալ, կրթական, առողջապահական փորձաքննության բաժնի կրտսեր մասնագետ (ծածկագիր` 1-4.1-6) Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`  *       բարձրագույն կրթություն, *    ...

03.02.2023
Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը հանդիպել է Հայաստանում Սերբիայի դեսպանի հետ
Մեր երկու երկրների պարագայում սեփական մաշկի վրա գիտենք, թե ինչ է խաղաղության գինը եւ ինչ կարեւորություն այն ունի երկրի զարգացման եւ ժողովրդի անվտանգության համար: Այս մասին ասել է Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի ղեկավար Հայկ Մամիջանյանը Սերբիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայ...

03.02.2023
Խորհրդարանում հյուրընկալվել է Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի ավագ խորհրդականը
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Արուսյակ Ջուլհակյանը եւ Սոնա Ղազարյանը փետրվարի 3-ին հանդիպել են Եվրոպայում ԱՄՆ անվտանգության եւ համագործակցության հանձնաժողովի (ԱՄՆ Հելսինկյան կոմիտե) ավագ խորհրդական Մայքլ Սեսիրի հետ: Կարեւորելով Հայաստան...

03.02.2023
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախաձեռնություններին
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ փետրվարի 3-ին գումարել է նիստ, որի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել օրակարգում ընդգրկված երկու օրենսդրական նախաձեռնությունների: Քննարկված առաջին նախաձեռնությամբ նախատեսվում է Տեսչական մա...

03.02.2023
ՀՀ ԱԺ նախագահը ստորագրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի հրաժարականի մասին դիմումը եւ  առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 150-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով եւ 147-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ արտաքին հարաբերությո...

03.02.2023
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

03.02.2023
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ խորհրդարանական լսումներ. ուղիղ հեռարձակում
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումների ուղիղ հեռարձակումը: ...

03.02.2023
ԱԺ մշտական հանձնաժողովը նիստ կգումարի
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 6-ին` ժամը 12:00-ին, 214 սրահում:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS