National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.12.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04
05 06 07 08 09 10 11
12 13 14 15 16 17 18
19 20 21 22 23 24 25
26 27 28 29 30 31
 
05.12.2022
ԱԺ պատգամավորների եւ Կառավարության օրենսդրական նախաձեռնություններով կկարգավորվեն հարկային ոլորտի մի շարք խնդիրներ
1 / 4

ՀՀ հարկային օրենսգրքում եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքում փոփոխություններով առաջարկվում է էլեկտրոնային ծխախոտը հարկել ակցիզային հարկով՝ 2023 թ. հունվարի 1-ից 1մլ 55 դրամ դրույքաչափով, ինչպես նաեւ այդ ապրանքները դրոշմավորել դրոշմապիտակով. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Փոխնախարարի հավաստմամբ նաեւ կճշգրտվեն որոշ ապրանքատեսակների ԱՏԳ ԱԱ ծածկագրերը, կհավասարեցվեն այդ ծածկագրին դասվող սիդրի եւ այլ խմիչքների ակցիզային հարկի դրույքաչափերը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի առաջարկներ:

ԱԺ պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Ալխաս Ղազարյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությամբ եկամտային հարկով հարկման բազան որոշելու նպատակով նվազեցվող եկամուտ կհամարվի անհատական բնակելի տան կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից անհատական բնակելի տան, շինությունների կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների)՝ անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին օտարումից ստացվող եկամուտները՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են օտարվել անհատական բնակելի տունը, շինությունները կամ այլ տարածքները:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի հավաստմամբ առաջարկվող փոփոխության նպատակն անհատական բնակելի տան կառուցապատող համարվող, անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց չհիմնավորված լրացուցիչ ծախսերից ազատելն է:

Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի՝ օրենսդրական նախաձեռնությամբ մեր համաքաղաքացիներն իրենց բնակարանների օտարման ժամանակ կազատվեն հարկային բեռից:

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը նշել է, որ Կառավարության եզրակացությունը դրական է:

Հանձնաժողովականները կողմ են արտահայտվել օրենքի նախագծի ընդունմանը:

Օրենքն ուժի մեջ մտնելով՝ կտարածվի 2022 թ. հունվարի 1-ից hետո ծագած հարաբերությունների վրա:

Նշվել է, որ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են:

Հարկային եւ քաղաքացիական օրենսգրքերում փոփոխություններով բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազան որոշվում է ոչ պակաս, քան դրանց համար անշարժ գույքի հարկով հարկման բազայի 80 տոկոսի չափով:

Ըստ Ֆինանսների փոխնախարարի՝ առաջարկվում է տվյալ կարգավորումը չկիրառել բանկի կամ վարկային կազմակերպության կողմից այնպիսի գույքային միավորների օտարման գործարքների դեպքում, որոնց նկատմամբ բանկի կամ վարկային կազմակերպության գրավի իրավունքը գրանցվել է մինչեւ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի ուժի մեջ մտնելը, եւ այդ գույքը բանկին կամ վարկային կազմակերպությանը սեփականության իրավունքով փոխանցվել է հարկադիր կամ սնանկության աճուրդում գնման արդյունքում:

Արման Պողոսյանի հավաստմամբ առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական առաջարկություններ, որոնք ընդունվել են:

Բանկային համակարգին առնչվող դրույթի ճշգրտման համար ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի առաջարկով հարցի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով:

Երկրորդ ընթերցմամբ հարցերը քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում:


05.12.2022
Հակոբ Արշակյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ոլորտում օրենսդրության բարելավման նախագծին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստին եւ 15-րդ լիագումար նիստին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն իր ելույթում անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրակ...

05.12.2022
Մեզ համար սկզբունքային է Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում եւ 15-րդ լիագումար նիստում: ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղա...

05.12.2022
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 30 հարց
Ազգային ժողովի խորհուրդը դեկտեմբերի 5-ին գումարել է նիստ, որը վարել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ դեկտեմբերի 6-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել են նաեւ հե...

05.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ 2023-2025 թթ. փուլային եղանակով կներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ. ՀՀ ֆինանսների փոխնախարար
Օրենքների նախագծերով առաջարկվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման եւ միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիալական կրեդիտների» կամ «սոցիալական ծախսերի» համակարգերը: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն ԱԺ տնտեսական հարցերի մշտական ...

05.12.2022
Նախագծով իրավաբանական անձինք անշարժ գույքի հարկը կվճարեն կիսամյակը մեկ
Առաջարկվում է փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքում եւ կազմակերպությունների համար անշարժ գույքի հարկի հաշվարկման եւ վճարման համար հաշվետու ժամանակաշրջան համարել հաշվետու տարվա կիսամյակը, իսկ վճարումն իրականացնել 1-ին կիսամյակի համար` մինչեւ հարկային տարվա հունիսի 1-ը ներառյալ, 2-րդ կիսամյակի համ...

05.12.2022
2024 թ. հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կունենան անկանխիկ վճարման նույն ընթացակարգը. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար
2023 թ. փետրվարի 1-ից 1000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներում նոր նշանակվող նպաստները կվճարվեն անկանխիկ եղանակով, իսկ մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների դեպքում` 2023 թ. հուլիսի 1-ից: Ներկայացնելով ընտանեկան նպաստի վճարման գործընթացում առաջարկվող կարգավորումները` նշել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալ...

05.12.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:Մաս առաջին: Մաս երկրորդ: ...

05.12.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

05.12.2022
Տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը
Դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:30-ին, 334 դահլիճում տեղի կունենա ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: Մանրամասներ կներկայացվեն ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքների վերաբերյալ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am