Տպել
02.12.2022
Խորհրդարանական խմբակցությունների տեսակետներն ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ
1 / 3

Դեկտեմբերի 2-ի ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը:

Նախագծի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները:

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տիգրան Աբրահամյանը: Խմբակցության քարտուղարն անդրադարձել է Հայաստանի եւ Արցախի շուրջ այսօր ձեւավորված իրավիճակին: Պատգամավորը մտահոգիչ է համարել վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացվող տեղեկատվական, քարոզչական, դիվանագիտական եւ ռազմական նախապատրաստությունները: «Ակնհայտորեն մարտական գործողությունների վերսկսման հավանականությունը կտրուկ աճել է, եւ այս իրավիճակում կարեւոր է հասկանալ` ի՞նչ է անում պետությունը»,- ընդգծել է բանախոսը:

ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Արմեն Ռուստամյանը: Խմբակցության քարտուղարը ողջունել է նիստի կայացումը, ինչը ցույց է տալիս, որ այն կարեւոր է եւ անհրաժեշտ: Պատգամավորի խոսքով ստեղծված իրավիճակում հայտարարությունը պետք է բավարարի երեք հիմնական պահանջի` համարժեք հակազդեցություն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը, լինի ավելի արմատական, ամբողջական եւ լիարժեք, քան օտարերկրյա գործընկերների արձագանքն է, համապատասխանի Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին եւ մոտեցումներին: ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության առաջարկներն առիթ են տալիս բացահայտելու իշխանությունների հետապնդած նպատակները եւ որդեգրած մոտեցումները` համազգային նշանակություն ունեցող կարեւորագույն հարցերի վերաբերյալ»,- ընդգծել է Արմեն Ռուստամյանը:

«Ձեր ներկայացրած հայտարարությունը պարունակում էր այնպիսի դրույթներ, որոնք կարող էին Հայաստանի Հանրապետությանը եւ Արցախին որոշակի դրվագներում վնասել: Մենք` որպես իշխանություն, կրում ենք պատասխանատվություն` կատարելու այնպիսի գործողություններ, որոնք կապահովեն Հայաստանի Հանրապետության, հայ ժողովրդի, Արցախի հայության անվտանգությունը»,- ներկայացնելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տեսակետը` ասել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը: «Մեզ համար առանցքային է արցախահայության իրավունքների եւ անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրումը, մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք գտնել միջազգային այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան իրականացնելու ուղիղ երկխոսություն Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ, մեր բոլոր ջանքերն ուղղված են նրան, որպեսզի ե'ւ Արցախը, ե'ւ Հայաստանը զերծ պահենք որեւէ տեսակի ռազմական էսկալացիայից եւ սադրանքներից, եւ մեր բոլոր գործողությունները բխում են այս ելակետից»,- հավելել է Հայկ Կոնջորյանը` նկատելով, որ ընդդիմությունը հայտարարության նախագիծը ներկայացրել է ներքաղաքական դրդապատճառով:

Հայկ Կոնջորյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցելու հայտարարության քվեարկությանը:

Եզրափակիչ ելույթում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը եւ նախագծի հիմնական զեկուցող Անդրանիկ Թեւանյանն անդրադարձել են գործընկերների տեսակետներին, տվել պարզաբանումներ:

Քվեարկության արդյունքում նախագիծը չի ընդունվել: Քվեարկությանը չի մասնակցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: Կողմ է քվեարկել 31 պատգամավոր:

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:
 


02.12.2022
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանի հայտարարությունները եւ արձագանքները
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացել է ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստը: «Ռազմական հակամարտությունների բնապահպանական ազդեցությունը» թեմայով քննարկման ժամանակ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Սույն թվականի ...

02.12.2022
Տեղական ժողովրդավարության զարգացման եւ հզորացման թեման պետք է դառնա Եվրոպայի խորհրդի 4-րդ գագաթնաժողովի գլխավոր առաջնահերթություններից մեկը. Արմեն Գեւորգյան
Դեկտեմբերի 2-ին Փարիզում կայացած ԵԽԽՎ սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում՝ որպես ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային հարցերով հիմնական զեկուցող, հաշվետու զեկույցով հանդես է եկել ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը: «Հարգելի՛ գործընկերներ, C...

02.12.2022
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին
Իսպանիայի խորհրդարանում մենք ներգրավված են հայկական հարցերի բարձրաձայնմանը վերաբերող գործընթացներում: Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը եւ կոչ է անում վերադառնալ նախկին դիրքեր: Այս...

02.12.2022
Նախաձեռնության նպատակը քաղաքացիների համար նորագույն տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի, էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է
Oրինագծերի նպատակը քաղաքացիների համար ապագա սերնդի տեխնոլոգիաներով եւ անվտանգության պայմաններով օժտված կենսաչափական անձնագրերի եւ էլեկտրոնային նույնականացման ու ստորագրության հնարավորության ստեղծումն է եւ աստիճանաբար, ըստ ժամկետի ավարտի, հին անձնագրերի եւ էլեկտրոնային քարտերի նորերով փոխարինումը: Այ...

02.12.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ 2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձի չափը կկազմի 75.000 դրամ
Օրենսդրական փաթեթով առաջարկվում է 2023 թ. հունվարի 1-ից մեր երկրում նվազագույն ամսական աշխատավարձի չափը սահմանել 75.000 դրամ` գործող 68.000 դրամի փոխարեն: Համապատասխանաբար կբարձրացվեն նաեւ գործավարձով կամ ժամավճարով վարձատրվող աշխատողների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը: ԱԺ աշխատան...

02.12.2022
Պատգամավորները ելույթներ են ունեցել «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի վերաբերյալ
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում խորհրդարանը քննարկել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը: Նախագծի առնչությամբ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն: Տեսակետներ են հայտնել ԱԺ պատգամավորները: Հռիփսիմե Գր...

02.12.2022
Ոչ թե վարձատրության հավելում է սահմանվում, այլ սահմանված հավելումները նվազեցվում են. ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար
2023 թ. հունվարի մեկից նվազագույն աշխատավարձը բարձրանում է եւ դառնում 75.000 դրամ: Բյուջեի նախագծով ամրագրվել է նաեւ, որ բազային աշխատավարձը պետք է դառնա 83.200 դրամ: ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնա...

02.12.2022
Որդեգրման համակարգի հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու ոչ արժանահավատ որդեգրումները բացահայտելու խնդիր է դրված. Հերիքնազ Տիգրանյան
Հայաստանում որդեգրման համակարգի հիմնախնդիրներն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների, ինչպես նաեւ իրավասու բոլոր մարմինների ուշադրության կենտրոնում են. ասել է ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը դեկտեմբերի 2-ին իր գլխավորած հանձնաժողովում վերոնշյալ հար...

02.12.2022
Քննարկվել է հաշմանդամության գնահատման նոր մոդելը
2021 թ. ընդունվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» եւ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքները, եւ այժմ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում եւ հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթով առաջարկվող կարգավորումները նպատ...

02.12.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.12.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

02.12.2022
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության ամրապնդմամբ եւ հանձնառու է կատարելու ստանձնած պարտավորությունները. Տաթեւիկ Գասպարյան
Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում եւ Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը եւ աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաեւ Ձեր նվիրվածությունը մարդու հի...

02.12.2022
Խորհրդարանն արտահերթ նիստում քննարկել է «ՀՀ ԱԺ հայտարարությունն Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը
Նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել էր հայտարարություն 2020 թ. 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում նենգափոխվել են ղարաբաղյան հակամարտության էությունը, ծագման պատճառները: Մեր տեսանկյունից սխալ գնահատականներ են տրվել 44-օրյա պատերազմի պատճառներին: Հայաստանին ներկայացվել են անընդունելի եւ իրա...

02.12.2022
Բազմաթիվ կետերի շուրջ ձեռք է բերվել փոխհամաձայնություն, սակայն որոշ կետերի վերաբերյալ փոխհամաձայնության հասնել չի հաջողվել. Էդուարդ Աղաջանյան
2022 թ. նոյեմբերի 8-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է հայտարարություն՝ կապված 44-օրյա պատերազմի վերաբերյալ, որում օգտագործվել են ձեւակերպումներ, որոնք անընդունելի են «Հայաստան» խմբակցության համար: Խեղաթյուրված է Արցախյան հակամարտության էությունը, խեղաթյուրված են նաեւ 44-օրյա պատերազմի պատճառները: ...

02.12.2022
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...