National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
30.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
30.11.2022
Օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը հետաձգվել է մինչեւ երկու ամիս ժամկետով
1 / 1

Օրենսդրական փաթեթը մշակվել է հաշվի առնելով Արաքս գետի շուրջ ստեղծված ներկայիս հիմնախնդիրները. մասնավորապես, գետի հունի փոփոխության առկա վտանգները, որոնք սահմանային փոփոխությունների հիմնավոր ռիսկեր են առաջացնում, գետի հունի փոփոխությունը կանխարգելող ափապաշտպան արգելապատնեշների կառուցման եւ փլուզված արգելապատնեշների վերակառուցման անհրաժեշտությունը, դրանք արագ կարգավորելու մեխանիզմների ապահովումը, ինչպես նաեւ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից թույլ տրված իրավախախտումները: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ կսահմանվեն գետերի հունի արգելապատնեշների կառուցման նպատակով օգտակար հանածոյի հանույթի միանգամյա թույլտվության տրամադրման ընթացակարգերը, ինչպես նաեւ կապահովվի սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանող կազմակերպությունների կողմից գետի հունից արդյունահանման դեպքերի հայտնաբերման համապատասխան գործիքակազմը:

Առաջարկվող լրացմամբ սահմանային շերտում սահմանային գետերի գետաողողատներից ավազ արդյունահանելու նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից տվյալ գետի հունից ավազի արդյունահանման դեպքում ընդերքօգտագործման իրավունքը լիազոր մարմնի որոշմամբ կասեցվելու է:

Նախագծերի ընդունմամբ կկարգավորվեն ափապաշտպան արգելապատնեշների կառուցման համար գետի ավազն օգտագործելու նպատակով միանգամյա թույլտվության տրամադրման հետ կապված հարաբերությունները: Սահմանվել են համապատասխան վարչական պատասխանատվության միջոցներ` ընդերքի պահպանության պահանջների եւ ընդեքօգտագործման կանոնների խախտման դեպքերում:

Ի պատասխան Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հարցի՝ հնարավո՞ր է ունենանք ավազի պակասուրդ, Հովհաննես Հարությունյանը նշել է, որ այսօր շուկայում առկա են լցանյութերի հետ կապված խնդիրներ, սակայն հատուկ ուսումնասիրություններ չեն կատարվել: Նշված հատվածում ներկայում գործում է 17 ընդերքօգտագործման իրավունք, որից 2-ը՝ ուսումնասիրության, իսկ 15-ը՝ բուն արդյունահանման: 15-ից 11 կազմակերպություն իրականացնում է արդյունահանում:

«Այս պահին կա Կառավարության գործող որոշում, որով սահմանափակվում է Արաքսի հունից ավազի արդյունահանումը: Կառավարության որոշման համար հիմք հանդիսացող լիազորող նորմ՝ որպես օրենք, մենք չունենք»,-պարզաբանել է Հովհաննես Հարությունյանը: Ավազի արդյունահանումից գետի հունն  է փոխվում, որի արդյունքում նաեւ սահմանն է փոխվում, ինչն ազգային անվտանգության եւ ապօրինի արդյունահանման խնդիր է: Առաջարկվող լրացումը միտված է լիազորող նորմի ապահովմանը՝ Կառավարության որոշումը լիարժեք կիրառելու համար:

Հովհաննես Հարությունյանի խոսքով օրենքների նախագծերի փաթեթը ներկայացնելու համար հիմք են հանդիսացել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկերը եւ շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունը:

«Հարցը համարել ենք առաջնային եւ ժամ առաջ մենք պետք է ունենանք կարգավորում, թե ինչպես պետք է կատարվի արդյունահանումը եւ ինչպիսի մեխանիզմներ կիրառենք տնտեսավարողների նկատմամբ»,- ասել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը:

Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ առաջարկված ճանապարհով հարցը չի լուծվում. հունից ավազի գրագետ ճանապարհով արդյունահանումը կօգնի գետի հունի մաքրմանը եւ չի հանգեցնի բնական հունի փոփոխության: Առաջարկվել է կազմակերպել քննարկումներ գետի հունից ավազի արդյունահանման հնարավորություն ընձեռելու վերաբերյալ՝ մասնագետների, շահագրգիռ անձանց մասնակցությամբ:

Հայկ Ցիրունյանի կարծիքով վերականգնվող հանքերի հարցն առավել մանրամասն քննարկման կարիք ունի: Նրա խոսքով արդյունահանող կազմակերպությունները պետությանը, ստացած եկամուտների համեմատ, քիչ հարկեր են վճարում: Ուստի եւ անհրաժեշտ են խորքային հետազոտություններ:

Հունից ավազի արդյունահանման ձեւաչափը, քանակը, մեթոդիկան ու մեխանիզմները սահմանելու, բովանդակային եւ իրավական նորմերը հստակեցնելու նպատակով՝ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումը մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած «Փոստային կապի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ավետ Պողոսյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում Կառավարության կողմից ներկայացվել են միայն խմբագրական փոփոխություններ: Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

Մինչեւ երկու ամիս ժամկետով հետաձգվել է նաեւ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած «Ներդրումների եւ ներդրումային գործունեության մասին» օրենքի նախագիծը:


30.11.2022
Օրենսդրությամբ բազմաբնակարան շենքի կառավարումը կդիտարկվի մասնագիտացված գործունեության տեսակ
Գործադիրը փոփոխություն եւ լրացում է առաջարկում «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում: Նպատակը բազմաբնակարան շենքի կառավարումն օրենսդրությամբ մասնագիտացված գործունեության տեսակ դիտարկելն է: ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է, որ հանրապետությունում շուրջ 19 հազա...

30.11.2022
Դեղերի արտաքին գովազդի առաջարկը հետաձգվել է
«Ներկայումս գործող օրենսդրությամբ արգելվում է դեղերի արտաքին գովազդը, իսկ գովազդի մյուս տեսակները թույլատրվում են»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը՝ ներկայացնելով օրենսդրական փաթեթում առաջարկվող փոփոխությունները: Ըստ նրա՝ նման կարգավորման տրամաբանությունը եւ հիմնավորումը բացակայ...

30.11.2022
Էդուարդ Աղաջանյանը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նոյեմբերի 30-ին հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ: Քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցությանը, ինչպես նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Էդուա...

30.11.2022
ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը նախատեսվում է քննարկել դեկտեմբերի 2-ին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստի օրակարգում ընդգրկված էր «Հայաստան» խմբակցության հեղինակած «ՀՀ Ազգային ժողովի հայտարարությունը` Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության կապակցությամբ» հարցը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը տեղե...

30.11.2022
Նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց համար առանձնացված ավտոկայանատեղեր գծանշել
Նախատեսվում է կատարել օրենսդրական փոփոխություն, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց համար տարբերակված գույնով ավտոկայանատեղերի գետնանշումն է: Նախաձեռնությունն առաջին ընթեցմամբ քննարկվել է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հա...

30.11.2022
Փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն. աշխատանքային քննարկում ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում
2023 թ. փետրվարից ԱՊՊԱ սակագները կազատականացվեն` հնարավորություն տալով ապահովագրական ընկերություններին հաճախորդներին առաջարկելու սեփական մոդելով գին-որակ համադրությամբ ծառայություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նոյեմբերի 30-ին ԱԺ ֆինանսավարկային եւ ...

30.11.2022
Օրենսդրորեն կսահմանվեն ընտանեկան բժիշկ ընտրելու, բնակչի կողմից ԱԱՊ բժշկին փոխելու ընթացակարգը. ՀՀ առողջապահության նախարար
«Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներով, ըստ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է սահմանել առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապեւտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման եւ գր...

30.11.2022
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.11.2022
Համաչափ տուգանքի մեխանիզմներ թերլցումների դեպքերում
Գազալցակայաններում եւ բենզալցակայաններում դիտավորությամբ կատարված թերլցումների դեպքերում առաջարկվել է սահմանել համաչափ տուգանքի մեխանիզմներ: Պատգամավորներ Ծովինար Վարդանյանի եւ Բաբկեն Թունյանի հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասի...

30.11.2022
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

30.11.2022
Կներդրվի հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն.ՊԵԿ նախագահի տեղակալ
Կառավարության հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխությունների արդյունքում, ըստ ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանի, կներդվի հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների եւ դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն: ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ հ...

30.11.2022
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

30.11.2022
Օրենսդրական նախաձեռնությամբ հնարավորություն կտրվի լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը, փաստաթղթերը լրացնել եւ ներբեռնել էլեկտրոնային եղանակով
«Մեկ կանգառ, մեկ պատուհան» ՀՀ արտաքին առեւտրի հարթակի եւ պետական կառավարման մարմինների միջեւ «փոխգործելիության» հարթակի ներդրման, ինչպես նաեւ ծրագրային լուծման նպատակով իրականացվում է «Միասնական հայտ» համակարգի ներդրումը, որի արդյունքում նախատեսվում է լիցենզիաների, թույլտվությունների ստացման հայտերը...

30.11.2022
Պատասխանատվության խստացում տեսչական մարմնի վարչական ակտով տրված ցուցումները չկատարելու եւ վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելու դեպքերում
Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների իրականացմանը խոչընդոտելը կամ թույլ չտալը, ինչպես նաեւ այդ մարմնի պաշտոնատար անձանց կողմից տրված վարչական ակտերի, կարգադրագրերի պահանջների սահմանված ժամկետում չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելու դեպքերում կ...

30.11.2022
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկվող նախագծերին
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 30-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են «Ազդարարման համակարգի մասին» օրենքում եւ հարակից օրենքներում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումները: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը հիշեցրել է, որ նախաձեռնությունն ուղղվա...

30.11.2022
Գործադիրը բարեփոխում է Հայաստանում գրանցման/հաշվառման գործընթացը. նախաձեռնությունը քննարկվել է Պետական-իրավական հարցերի հանձնաժողովում
Հայաստանում գրանցման/հաշվառման կարգի բարեփոխման, դյուրացման, ինչպես նաեւ գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել հասանելի դարձնելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հի...

30.11.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակում: ...

30.11.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am