National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
29.11.2022
Օրենսդրական նախաձեռնության նպատակն է դյուրացնել ուսումնական գործընթացի կազմակերպումը. Լիլիթ Ստեփանյան
1 / 4

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Սիսակ Գաբրիելյանն առաջարկում են մինչեւ 100 աշակերտ ունեցող ուսումնական հաստատությունների վարչական աշխատողներին հնարավորություն տալ դասավանդելու նաեւ այլ հաստատություններում, ինչպես նաեւ հստակեցնել ուսումնական հաստատության տնօրենին եւ համակարգողին նշանակելու եւ աշխատանքային պայմանագիր կնքելու լիազորությունները:

Ըստ հիմնական զեկուցող Լիլիթ Ստեփանյանի՝ նախագծով գործող օրենքում առաջարկվում է կատարել ութ փոփոխություն, խմբագրվում են որոշ դրույթներ: Հստակեցվում է նաեւ հանրակրթական ուսումնական հաստատություններում հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների նպատակով տրամադրվող ֆինանսավորմանը վերաբերող դրույթը:

ԱԺ պատգամավորի հավաստմամբ օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է կրթական գործընթացը դյուրին կազմակերպելը:

Հարակից զեկուցող ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը գոհունակություն է հայտնել օրենսդիրների հետ համատեղ գործակցության վերաբերյալ եւ փաստել, որ ընդհանուր առմամբ Կառավարությունը դրական է գնահատում առաջարկվող փոփոխությունները:

Նշվել է, որ գործադիրը ներկայացրել է նաեւ մի շարք բովանդակային եւ խմբագրական դիտարկումներ: Ըստ փոխնախարարի՝ վարչական աշխատողը պետք է զբաղվի իր հիմնական աշխատանքով, իսկ դասավանդել կարող է միայն անհրաժեշտության դեպքում:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն առաջարկել է առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում համատեղ քննարկել ու ճշգրտել որոշ հարցեր:

Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հարցը քննարկվել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստում:


29.11.2022
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն ունեցել են մարզային հանդիպում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ նոյեմբերի 29-ին իրականացրել են քաղաքացիների ընդունելություն Արարատի մարզում, որին մասնակցել են նաեւ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ԱՍՀՆ ՄՍԾ) պետի տեղա...

29.11.2022
Ծրագրի գրանցած արդյունքները սկիզբ կդնեն ավելի խոր համագործակցության. տեղի է ունեցել Թվինինգ ծրագրի փակման արարողությունը
Սա մեր համատեղ առաջին Թվինինգ ծրագրի իրագործումն էր, որի հաջող ընթացքը, գրանցված արդյունքները, վստահաբար, սկիզբ կդնեն էլ ավելի խոր համագործակցության: Ծրագրի ընթացքում, բացի ի սկզբանե նախատեսված գործողություններից, նաեւ նոր մտքեր են ծնվել, որոնք հաջողությամբ իրագործվել են մեր խորհրդարանների աշխատակից...

29.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Ելենա Կիրակոսյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ելենա Կիրակոսյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ...

29.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Վահե Հակոբյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հակոբյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե...

29.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը 2022 թվականի նոյեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձա...

29.11.2022
Հայ-իտալական համագործակցության խորացման մեծ ներուժ կա. խորհրդարանում հյուրընկալվել է Իտալիայի պատվիրակությունը
«ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի փակման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Միջխորհրդարանական միության շրջանակում գործող Իտալիա-Հայաստան հարաբերություննե...

29.11.2022
Նոր կարգավորումներ լիցենզավորման դաշտում. լրացումներ «Կրթության մասին» օրենքում
Օրենսդրական նախաձեռնության հիմնական նպատակն է սահմանել հստակ կարգավորումներ լիցենզավորման դաշտում, ինչը կրթության ոլորտում առանցքային գործառույթ է: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Կրթության մասին» օրե...

29.11.2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը տեղի է ունեցել նոյեմբերի 29-ին: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Հանձնաժողովի անդամները քննարկել են «Կենսաբանակ...

29.11.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am