Տպել
25.11.2022
Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները
1 / 4

ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ:

Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները: Վլադիմիր Վարդանյանը` որպես հանձնաժողովի նախագահ, տեղեկատվություն է ներկայացրել այդ բարեփոխումների ընթացքի եւ առանձնահատկությունների վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքին:

Կողմերը կարեւորել են նմանատիպ հանդիպումները, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ քննարկումները հետագայում շարունակելու պատրաստակամություն հայտնել: