National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
25.11.2022
Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ
1 / 21

Նախատեսվում է 2023 թ. սկսած փուլային սցենարով Հայաստանում ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ: Հայտարարագրերը ներկայացվելու են տարեկան պարբերականությամբ: Նախատեսվում է, որ հայտարարագրերի նախագծերը պատրաստվելու են ՊԵԿ-ի կողմից՝ նրա տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա: Դրանք հայտարարատուի կողմից  այնուհետեւ կարող են խմբագրվել, ճշգրտվել, լրացվել եւ արդեն ներկայացվել հարկային մարմնին՝ որպես հայտարարատուի կողմից հաստատված տարբերակ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ խորհրդարանում ներկայացնելով Ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրում նախատեսող՝ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը:

Մասնագիտական փորձագիտական հանրույթի հետ քննարկումը նոյեմբերի 25-ին հրավիրել էր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հաշվի առնելով հարցի հետ կապված հանրային հետաքրքրությունը: Հանձնաժողովի փոխնախագահը նշել է, որ նախաձեռնությունը նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ: Մինչ ԱԺ լիագումար նիստում քննարկումը՝ կանցկացվեն նաեւ խորհրդարանական լսումներ:

Ֆինանսների փոխնախարարը նաեւ հայտնել է, որ առաջին փուլում հայտարարագիր ներկայացնողներ կլինեն այն անձինք, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանությամբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով արդեն ներկայացնում են հայտարարագրեր: Առաջին փուլով հայտարարատու կլինեն նաեւ ձեռնարկատիրական միավորների հետ որեւէ կերպով կապակցված անձինք: Խոսքն այն ֆիզիկական անձանց մասին է, որոնք մասնակից կամ բաժնետեր են մի ընկերությունում, որը հայտարարագրման տարվա համար ունեցել է 1 մլրդ դրամ եւ ավելի իրացման շրջանառություն կամ 20 մլն դրամ կամ ավելի ծավալով փոխառություն է ստացել ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունից, կամ համարվում է իրական շահառու որեւէ ռեզիդենտ առեւտրային կազմակերպությունում:

Երկրորդ փուլում հայտարարատու կլինեն այն անձինք, որոնք քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատանքներ են կատարում կամ ծառայություններ են մատուցում, սակայն ներգրավված չեն առաջին խմբում եւ անձինք, որոնք համարվում են վարձու աշխատողներ եւ ներառված չեն եղել առաջին փուլում: Երրորդ՝ վերջին տարում, հայտարարատու կդառնան մնացյալ ռեզիդենտ քաղաքացիները: Երրորդ փուլով հայտարարատուների շրջանակն ընդլայնելու այս որոշումը դեռեւս Կառավարության վերջնական առաջարկը չէ: Փոխնախարարի խոսքով գուցե որոշում կլինի, ըստ որի՝ անչափահաս անձինք այս երեք տարիների ընթացքում չեն լինի հայտարարագիր ներկայացնողներ: Քննարկման ենթակա է նաեւ թոշակառուների՝  հայտարարագիր ներկայացնելու հարցը:

Համակարգի ներդրման երեք նպատակ կա: Նպատակներից առաջինը ֆիզիկական անձանց անձնավորված հաշվառման համապարփակ տվյալների բազայի ստեղծումն է: Երկրորդը սոցիալական բաղադրիչի ամրագրումն է՝ որպես նաեւ մարդկային կապիտալում կատարվող ներդրումների խրախուսման քաղաքականություն: Երրորդը հարկերի վճարման մշակույթի ներդրումն ու ամրապնդումն է:

Հայտարարագրերը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ ոչ լիարժեք ներկայացնելու համար նախատեսված կլինի պատասխանատվություն: «Սա իրավունքի նորմ է. երբ պարտականություն է սահմանվում, պետք է նաեւ համարժեք պատասխանատվություն լինի, հակառակ դեպքում մենք հայտարարած կլինենք, որ կարգապահության վրա բավարար ուշադրություն չենք դարձրել: Երկրորդ՝ գուցե նաեւ հնարավոր չլինի հասնել մեր նպատակներին: Պատասխանատվության շրջանակը, որը նկարագրված է նախագծում, քննարկման ենթակա է, ամեն դրվագ քննարկման ենթակա է»,-ասել է փոխնախարարը:

Քննարկման մասնակիցների մի մասը ողջունել, իսկ մի մասն էլ քննադատաբար է վերաբերվել Կառավարության նախաձեռնությանը: Նշվել է, որ օրենքի նախագծի շատ դրույթներ գրված են անհասկանալի եւ «խուճուճ» ձեւակերպումներով՝ այնպես, որ մարդը չի կարող հասկանալ՝ այդ դրույթն իրեն վերաբերվո՞ւմ է, թե՝ ոչ: Անհասկանալի է նաեւ համակարգի ներդրման վերջնական նպատակը: Ըստ քննարկման մասնակիցների՝ նպատակը պետք է ձեւակերպված լինի շատ  հստակ, այնինչ ներկայացված նախագծում նպատակների եւ բովանդակության խզում կա: Փորձագետներից ոմանց համար անհասկանալի էր նաեւ, թե հայտարարագրման  առաջարկվող համակարգը եկամուտների՞, գույքի՞, թե՞ ընդհանրապես ունեցվածքի հայտարարագրմանն է վերաբերում: Անընդունելի է համարվել նաեւ այն դրույթը, որը վերաբերում էր եկամտահարկի վերադարձից օգտվող քաղաքացիներին: Նախագծում առկա է դրույթ, ըստ որի՝ եթե քաղաքացին չի ներկայացրել հայտարարագիր, ապա նրանից կարող է գանձվել ստացած եկամտահարկը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը պարզաբանել է. «Ընդունում եմ, որ պատասխանատվության մասով էլ քննարկելու կարիք կա: Եկամտահարկի վերադարձի մասով էլ միգուցե խիստ է, միգուցե արժե մեղմացնել կամ քննարկել: Ուղղակի տրամաբանությունը հետեւյալն է՝ եթե քաղաքացին պետությունից որեւէ բան է ստանում, այս դեպքում՝ թեկուզ իր վճարած հարկի վերադարձը, ուրեմն ինքը պետք է պետության հետ էլ ավելի թափանցիկ աշխատի»:

Քննարկման մի մասն անցկացվել է փակ ձեւաչափով:


25.11.2022
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն աշխատանքային այցով եղել են Վիլնյուսում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները Վիլնյուս աշխատանքային այցի ընթացքում հանդիպել են Լիտվայի խորհրդարանի՝ Սեյմի աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի եւ Հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքների կոմիտեի նախագահի ու անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել...

25.11.2022
Արման Եղոյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 25-ին ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի պատգամավոր Մարլեն Լունդ-Կոպպարկլինտին: Հայաստանում առաջին անգամ գտնվող շվեդ գործընկերոջ հետ Արման Եղոյանը խոսել է հայ-շվեդական հարաբերությունների զարգացման, երկու երկ...

25.11.2022
Մեր պատասխանն ագրեսիային պետք է լինի շատ կոնկրետ. ժողովրդավար պետությունները պետք է աջակցեն ժողովրդավար պետություններին. Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է. «Շնորհակալություն, տիկին Խարալամբիդես, Հարգելի՛ գործընկերներ, Իրականությունը, որին բախվում ենք մեր օրերում, ոչ միայն բարդ է, այլեւ սարսափելի: Մեր երկրներից յուրաքանչ...

25.11.2022
Վլադիմիր Վարդանյանը Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատուին ներկայացրել է Հայաստանում դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական օրենսդրությանն առնչվող բարեփոխումները
ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ: Քննարկվել են ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող դատաիրավական, հակակոռուպցիոն, ընտրական ...

25.11.2022
Կնախընտրեի օգտագործել այս հարթակն Ադրբեջանի պատվիրակության հետ կառուցողական երկխոսության մեջ մտնելու համար. ցավոք, նրանք դեռ անկեղծորեն չեն կիսում մեր խաղաղության օրակարգը. Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ելույթ է ունեցել աշնանային նստաշրջանում: «Հարգելի՛ գործընկերներ, Մտադրություն չունենալով խաթարելու այն ծանր հետեւանքները, որոնք ուկրաինական պատերազմն ունեցավ ԵԱՀԿ տարածաշրջանի վրա՝ ես...

25.11.2022
Եվրոպական մայրաքաղաքներից ոչ այնքան հեռու Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում հայ ժողովուրդը ենթարկվում է ագրեսիայի, տեղահանման եւ էթնիկ զտումների. Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
Հայաստանյան պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում: «Սիրելի՛ գործընկերներ, պատվարժա՛ն նախագահ, Այսօր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում Ուկրաինայում խաղաղության հաստատումն է, կյանքի եւ մարդկային իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը: Աշխարհի ...

25.11.2022
Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը. Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ-ում
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Ելույթ ունենալով նիստի ընթացքում՝ հայաստանյան պատվիրակության անդամ Մարիա Կարապետյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Անվտանգության եւ տնտեսության միջեւ կապն այս տարի նոր կարեւորություն է ձեռք բերել ամբողջ աշխարհի եւ այս խ...

25.11.2022
Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում
ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Պարո՛ն նախագահ, 2022 թ. սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի սանձազերծած չարդարացված եւ չհրահրված ռազմական ագրեսիան հանգեցրել է Հայաս...

25.11.2022
Հայկ Մամիջանյանը հանդիպել է Նիկոլա Կարգեսի հետ
«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 25-ին հանդիպել է Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսի հետ: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Հայկ Մամիջանյանը բարձրաձայնել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընթացող բանակցային գ...

25.11.2022
Առանձնահատուկ է Ֆրանսիայի դերը Հայաստանի համար. «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցչի հետ
Հայաստանի եւ Ֆրանսիայի ժողովուրդների հարաբերությունները հիմնված են դարավոր բարեկամության եւ պատմամշակութային սերտ կապերի վրա: Առանձնահատուկ է Ֆրանսիայի դերը Հայաստանի համար. այդ երկիրը դժվարին ժամանակահատվածում մշտապես եղել է հայ ժողովրդի կողքին: Ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյան...

25.11.2022
Պետք է հասնել նրան, որ դեղերը ՀՀ-ում լինեն մատչելի, հասանելի եւ որակյալ. դեղերի շրջանառության վերահսկման վերաբերյալ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Հայ նյարդաբանների բժշկական ասոցիացիայի, Արյունաբանության եւ ուռուցքաբանության հայկական ասոցիացիայի եւ հիվանդների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից ստացել էր գրություն՝ Հայաստանում կեղծ դեղերի շրջանառության վերահսկման վե...

25.11.2022
Խորհրդարանի դերը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. համաժողով Երեւանում
ՀՀ Ազգային ժողովը երկրի բարձրագույն ներկայացուցչական ինստիտուտ լինելով՝ առաջ նայելու կատալիզատոր է նաեւ: Բնապահպանական մարտահրավերները, որոնք հստակ կերպով ազդում են կլիմայի վրա, սահմաններ ու հակամարտության գծեր չեն ճանաչում, ուստի երկրների մեջ սերտ համագործակցությունն այս հարցում պարտադիր է: Այս մաս...

25.11.2022
Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը հանդիպել են ֆրանսիացի գործընկերներին
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին: Կողմե...

25.11.2022
ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Արամ Վարդեւանյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արամ Վարդեւանյանը 2022 թվականի նոյեմբերի 25-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ...

25.11.2022
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Հենրիկ Խաչատրյանի անվան դպրոց
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը  նոյեմբերի 25-ին հյուրընկալվել է Դավթաշեն վարչական շրջանի Հենրիկ Խաչատրյանի անվան 199 դպրոցի աշակերտներին եւ ուսուցչական կազմին: Դպրոցի տնօրեն Վիոլետա Բեջանյանի եւ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ուղեկցությամբ Ալեն Սիմոնյանը շրջայց է իրակա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am