Տպել
25.11.2022
Հայկ Կոնջորյանն ու Արթուր Հովհաննիսյանը հանդիպել են ֆրանսիացի գործընկերներին
1 / 4

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը եւ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նոյեմբերի 25-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյին եւ Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:

Կողմերը քննարկել են Հայաստանի ժողովրդավարական զարգացման օրակարգը եւ կարեւորել խորհրդարանի ու խորհրդարանական աշխատանքների դերը ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում:

Բանախոսները վերահաստատել են հանձնառությունը` որպես խորհրդարանական մեծամասնություն, Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների շարունակականության եւ խորհրդարանի դերի բարձրացման հարցում: