Տպել
24.11.2022
Կնախատեսվեն իրավական հիմքեր խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար
1 / 1

Մեր օրենսդրության մեջ ակցիզային հարկի կիրարկումն ունի որոշ անհամապատասխանություններ, ինչը հակասում է նաեւ սպառման հարկերի միջազգայնորեն ընդունված մոտեցումներին: Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: Ուստի առաջարկվում է շտկել կարգավորումը` նախատեսելով իրավական հիմք խնդրո առարկա դեպքերում ակցիզային հարկերի գումարները վերադարձնելու համար: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` խորհրդարանին առաջին ընթերցմամբ ներկայացնելով  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Հարցը քննարկվել է նոյեմբերի 24-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում:

Նախագծով առաջարկվում է Կառավարությանն իրավասություն վերապահել սահմանելու ակցիզային հարկի գումարների չափը, դեպքերը եւ կարգը:

«Ավելի հարմարավետ հարկային միջավայր ձեւավորելու նկատառումներով առաջարկվում է հնարավորություն ընձեռել, որ այն ապրանքները, որոնք ներմուծվում են, սակայն նախատեսված են հետագա վերարտահանման համար, ենթակա չլինեն ակցիզային դրոշմանիշով դրոշմավորման: Ակցիզային դրոշմանիշերը ՀՀ-ում իրացվող կամ շրջանառվող ապրանքների նկատմամբ հսկողության գործիքներ են»,- մանրամասնել է Արման Պողոսյանը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խնդրանքով Արման Պողոսյանը ներկայացրել է պարզաբանումներ, թե ակցիզային հարկի գումարների չափի, դեպքերի եւ կարգի սահմանումն ինչու է վերապահվում Կառավարությանը: Նրա խոսքով կարգավորումը լիովին նոր է, եւ անհրաժեշտություն կա ավելի մանրամասն աշխատելու, այդ թվում` խորհրդարանի հետ, հասկանալու, թե որն է փաստարկված չափը: Կառավարությունը պատրաստակամություն է հայտնել հետագայում կարգավորումները տեղափոխել Հարկային օրենսգիրք` ավելի կայուն ու կանխատեսելի միջավայր ունենալու համար:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Համբարձումյանը: 

Նախագիծն ընդունվել է առաջին եւ երկրորդ ընթերցմամբ:
 


24.11.2022
Օրենսդրական նախաձեռնությունում հաշվի են առնվել ազգային անվտանգության մարմիններում ծառայության առանձնահատկությունները եւ սկզբունքները
««Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքում օգտագործվ...

24.11.2022
Հանձնաժողովի նիստում ընդունվել են ընտրական օրենսգրքում առաջարկվող կարգավորումները
«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում եւ կից օրենքներում լրացումներ ու փոփոխություններ են առաջարկում պատգամավորներ Արփինե Դավոյանը եւ Ալխաս Ղազարյանը: Արփինե Դավոյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցումից հետո որեւէ առաջարկ չի ներկայացվել: Առաջին ընթերցմամբ առաջարկվող կարգավորումները՝ ...

24.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված նախագծերին
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 24-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ԱԺ արտահերթ նիստում քննարկված եւ առաջին ընթերցմամբ ընդունված օրենսդրական նախաձեռնությունները: Քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախա...

24.11.2022
Քննարկվել են հայ-կանադական փոխգործակցության զարգացման հարցերը
Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին: «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարեւորել է երկկողմ հարաբերությու...

24.11.2022
Պատգամավորները նոր կարգավորումներ են առաջարկում Ընտրական օրենսգրքում
Ընտրական օրենսգրքի գործող կանոնակարգումների համաձայն` Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն իրականացնում է նախընտրական հիմնադրամներ կատարվող մուծումների, ծախսերի եւ դրանց հաշվարկման նկատմամբ վերահսկողություն: Օրենքում 2021 թ. իրականացված փոփոխությունների համաձայն` Ընտրական օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին ...

24.11.2022
Օրենսդրական բարեփոխումներ հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում
Հանրապետության տարածքում կանոնավոր ուղեւորափոխադրումների ոլորտում իրականացվող օրենսդրական բարեփոխումները պայմանավորված են սպասարկման արդյունավետության ու որակի բարձրացմամբ, համայնքների կողմից ներհամայնքային երթուղային ցանցի կազմակերպման նոր լուծումների կիրառմամբ: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավ...

24.11.2022
Կայացել է ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ առցանց նիստը
Նոյեմբերի 24-ին առցանց ձեւաչափով տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրներում ընտրական գործընթացների եւ ինքնիշխանության պաշտպանության ապահովման ոլորտում օրենսդրության կատարելագոր...

24.11.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.11.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.11.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

24.11.2022
Նոր մոտեցումներ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում
Օրենսդրական փաթեթի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի այնպիսի վերանայումն է, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջեւ սկզբնապես դրված նպատակներին. ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով  «ՀՀ հարկային օրենսգրքում փոփ...

24.11.2022
Խորհրդարանն արտահերթ նիստ է գումարել
Ազգային ժողովը նոյեմբերի 24-ին Կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել: Խորհրդարանը հաստատել է արտահերթ նիստի օրակարգը: Կառավարության առաջարկով եւ ԱԺ որոշմամբ` օրակարգում ընդգրկված նախագծերը կքննարկվեն հատուկ ընթացակարգով. դրանց երկրորդ ընթերցմամբ քննարկումը կիրականացվի առաջին ընթերցմ...

24.11.2022
Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մարմիններում ծառայության սահմանային տարիքային շեմը
Ներկայումս ենթասպայական կազմի եւ սպայական` մինչեւ փոխգնդապետ կոչում ունեցողների համար տարիքային շեմը 50 տարեկանն է, իսկ գնդապետի համար` 55-ը, որն էապես ցածր է զինվորական եւ դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներում նախատեսված սահմանային տարիքից: Առաջարկվում է վերանայել ԱԱԾ մ...

24.11.2022
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...