National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
23.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
23.11.2022
Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում առաջարկվել են նոր կանոններ
1 / 6

Առաջարկվում է հնարավորինս կրճատել միկրոձեռնարկատիրության հարկման համակարգում գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների շրջանակը՝ դրանով հարկման այս արտոնյալ համակարգը դարձնել էլ ավելի թիրախային: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը՝ ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ըստ Արման Պողոսյանի՝ միկրոձեռնարկատիրության մասով սահմանված հարկային կարգավորումների գործնական կիրառության ընթացքում պարզվել է, որ համակարգից օգտվում են ոչ միայն բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող եւ ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտները, այլեւ այն տնտեսավարող սուբյեկտները, որոնք եկամուտներ են ստանում այլ տնտեսավարող սուբյեկտներից: Հիմնական զեկուցողի խոսքով միկրոձեռնարկատիրության համակարգի շրջանակի այսպիսի արհեստական ընդլայնմանը նպաստում է նաեւ այն, որ հարկման այս համակարգի շրջանակում հարկումից ազատված են ոչ միայն ձեռնարկատիրական եկամուտները, այլեւ պասիվ եկամուտները, իսկ ֆիզիկական անձանց վճարվող աշխատավարձից եկամտային հարկը հաշվարկվում է ամսական ընդամենը 5 հազար դրամի չափով՝ անկախ վճարվող աշխատավարձի մեծությունից:

Կառավարությունն առաջարկում է աշխատավարձ տեսակի եկամուտների հարկման համար ձեւավորել հավասար, արդար կանոններ. միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն իրենց վարձու աշխատողների համար եկամտային հարկը կհաշվարկեն համակարգերում գործող մյուս գործատուների համար սահմանված կանոններով:

Առաջարկվել է նաեւ սահմանել, որ պասիվ եկամուտներ ստացողները չեն կարող լինել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգում:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խնդրանքով Արման Պողոսյանը ներկայացրել է վիճակագրությունը համակարգում: Միկրոձեռնարկատիրության շուրջ 50.000 սուբյեկտներ ունեն մոտ 35.000 վարձու աշխատող: Նա ընդգծել է, որ պարզունակ գործունեության տեսակներով զբաղվող անձնանց համար նոր պարտականություններ չեն սահմանվի:

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նախաձեռնության ռիսկային գործոններին, նշվել է, որ վարձու աշխատողները 20 տոկոս եկամտային հարկ վճարելու փոխարեն կարող են դառնալ ինքնուրույն ձեռնարկատիրության միավորներ: Արման Պողոսյանը, տեղեկացնելով, որ իսկապես առկա են ռիսկային գործոններ, այնուամենայնիվ, նշել է, որ կան նաեւ հակակշիռ, զսպող հանգամանքներ:

«Ցանկանում ենք, որ համակարգը լինի հասցեավորված, իր առջեւ դրված խնդիրները լուծող համակարգ»,- ասել է ֆինանսների նախարարի տեղակալը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 23-ի արտահերթ նիստում քննարկված օրենքների նախագծերի փաթեթը ստացել է դրական եզրակացություն:


23.11.2022
Առաջարկվում է ներմուծման եւ հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը վերադարձնել տնտեսվարողներին
Հայաստան ներմուծվող ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները մեր երկրից վերարտահանելու փուլում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկը գործող կարգավորումներով չի վերադարձվում: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի պնդմամբ ակցիզային հարկը սպառման հարկ է եւ պետք է վճարվի այն երկրում, որտ...

23.11.2022
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

23.11.2022
Աշխատանքային քննարկում «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ
Ընդունվելու դեպքում այս նախաձեռնությունը կարող է շատ արդյունավետ լինել, մասնավորապես, բուհերի համար. նշել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն իր եւ Գեւորգ Պապոյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նոյեմբերի 23-ի աշխատանքայի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am