Տպել
22.11.2022
Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի առջեւ նոր դռներ են բացվել. Թագուհի Թովմասյանը հյուրընկալել է ԵՊՀ մագիստրանտների
1 / 9

Աշխարհաքաղաքական առումով Հայաստանի առջեւ նոր դռներ են բացվել, եւ մենք պետք է կարողանանք Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պետական շահն առաջ տանել. ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ նոյեմբերի 22-ին խորհրդարանում հյուրընկալելով Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների, համաշխարհային քաղաքականության եւ ամերիկագիտության բաժինների մագիստրանտներին:

Պատգամավորն ուսանողներին է ներկայացրել խորհրդարանի կառուցվածքը, գործառույթները, իր ղեկավարած հանձնաժողովի շրջանակում ծավալվող գործունեությունը, խոսել խորհրդարանական դիվանագիտության, մարդու իրավունքների պաշտպանության եւ մի շարք այլ հարցերի մասին:

Մագիստրանտների խմբում կային նաեւ արցախցի ուսանողներ. առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Արցախյան հիմնախնդրին եւ արցախահայության առջեւ ծառացած մարտահրավերներին:

Ուսանողները հետաքրքրվել են աշխարհաքաղաքական վերադասավորումներով, ռազմագերիներին վերադարձնելու գործընթացով, փախստականներին առնչվող հարցերով:

Հանդիպման ավարտին Թագուհի Թովմասյանը միջազգայնագետներին խորհուրդ է տվել լինել ակտիվ ու պահանջատեր, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանի իշխանություններից, այլեւ միջազգային հանրությունից, սեփական խողովակներով, կազմակերպությունների միջոցով մշտապես բարձրաձայնել Հայաստանի եւ Արցախի համար կարեւորագույն հարցերը:


22.11.2022
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Կառավարության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:  ...