Տպել
12.11.2022
ԱԺ պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը հանդիպել է Արտաշատ խոշորացված համայնքի արվեստասեր բնակիչներին
1 / 13

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Գասպարյանը նոյեմբերի 12-ին այցելել է Արտաշատ խոշորացված համայնք՝ հանդիպելու մշակութային դպրոցների հիմնախնդիրներով հետաքրքրված բնակիչներին: Հանդիպումը տեղի է ունեցել Արտաշատ քաղաքի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում:

Պատգամավորի հետ հանդիպմանը ներկա են եղել արվեստի եւ երաժշտական ինը դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, Արտաշատի համայնքապետարանի ներկայացուցիչներ:

Տաթեւիկ Գասպարյանը խմբային աշխատանքների, ինտերակտիվ հարցուպատասխանի ձեւաչափով է վարել հանդիպումը, պատասխանել բնակիչներին հուզող տարաբնույթ հարցերի: Քննարկվել են համայնքում առկա արվեստի եւ երաժշտական դպրոցների հիմնախնդիրները: Պատգամավորը խոստացել է նպաստել խնդիրների լուծմանը, հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ:

Հանդիպման վերջում Արեւշատ բնակավայրը ներկայացրել է իր լավագույն փորձառությունն այս ոլորտում՝ «Արի գյուղ, գյուղում կյանք կա» նախաձեռնությամբ:

Այցի կազմակերպչական հարցերում պատգամավորին աջակցել է Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI):


12.11.2022
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
ԵԱՀԿ ԽՎ երիտասարդ պատվիրակները նոյեմբերի 12-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանի, Սարգիս Խանդանյանի եւ Մարիա Կարապետյանի ուղեկցությամբ այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ...