Տպել
21.11.2022
Կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սոնա Ղազարյանը հանդիպել է հոլանդացի քաղաքական գործչի հետ
1 / 4

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության «D66» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմային:

Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ օրակարգերի ընդլայնման հեռանկարները:

Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման հանգամանքներն ու դրա հետեւանքները: Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը եւ ԵՄ քաղաքացիական դիտորդության կարեւորությունը:

Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը շարունակում է բարեփոխումները մարդու իրավունքների ոլորտում: Բարձր է գնահատվել ԵՄ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործընթացում:


21.11.2022
Հայկական պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին
Մադրիդում  կայացել  է ՆԱՏՕ ԽՎ-ի  68-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ԱԺ պատվիրակությունը: Հայ խորհդարանականները մասնակցել են   տնտեսական, քաղաքական,   տեղեկատվական, պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ այլ հանձնաժողովների նիստերին: Մանրամասները՝ տեսանյութում:...

21.11.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում: Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շար...