Տպել
21.11.2022
Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ
1 / 1

Հեռուստատեսությունն իր փորձնական եթերից սկսած մինչ օրս հաստատուն դեր ու նշանակություն ունի ժամանակակից մարդու առօրյայում:

Այն, ինչ կատարվում է էկրանից այն կողմ, հաճախ անտեսանելի է հեռուստադիտողին: Ինտերնետի լայն տարածումը, իհարկե, որոշ չափով ստվերել է հեռուստատեսության դիտելիությունը, սակայն այն շարունակում է պահել իր բարձր հեղինակությունը:

Հեռուստատեսության հարգելի՛ աշխատակիցներ, որակյալ հեռուստաարտադրանքի համար պայքարող մասնագետներ, հանրային գիտակցություն եւ ճաշակ ձեւավորող հեռուստադեմքեր, շնորհավորում եմ Հեռուստատեսության համաշխարհային օրվա առթիվ: Լինեք մրցունակ ու չկրկնվող՝ շրջապատված հավատարիմ հեռուստադիտողներով: 


21.11.2022
Հայկական պատվիրակությունը Մադրիդում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին
Մադրիդում  կայացել  է ՆԱՏՕ ԽՎ-ի  68-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ԱԺ պատվիրակությունը: Հայ խորհդարանականները մասնակցել են   տնտեսական, քաղաքական,   տեղեկատվական, պաշտպանության եւ անվտանգության հարցերով եւ այլ հանձնաժողովների նիստերին: Մանրամասները՝ տեսանյութում:...

21.11.2022
Կարեւորվել է տարածաշրջանում խաղաղության հաստատումը. Սոնա Ղազարյանը հանդիպել է հոլանդացի քաղաքական գործչի հետ
ՀՀ ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Նիդերլանդների Թագավորության «D66» կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Ժան Հոկեմային: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ օրակարգերի ընդլայնման հեռանկարները: Սոնա Ղազարյանը հյուրին ներկայացրել է սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարա...