National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
18.11.2022
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հանդիպել է Կորեայի խորհրդարանի գլխավոր քարտուղարին
1 / 4

Հայաստանի Հանրապետության ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 15-ին հանդիպել է Կորեայի Հանրապետության խորհրդարանի գլխավոր քարտուղար Կվան-ջե Լիին:

Ջերմորեն ողջունելով գործընկերոջը` Կվան-ջե Լին նշել է, որ ԿՀ-ն կարեւորում է ՀՀ-ի հետ բազմոլորտ հարաբերությունների զարգացումը, եւ պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ զարգացնելու երկու խորհրդարանների միջեւ համագործակցությունը, աշխատակազմերի միջեւ շփումների ակտիվացումը:

Իր հերթին Վահան Նարիբեկյանը ցավակցություն է հայտնել Սեուլում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ողբերգության կապակցությամբ, ապա անդրադարձել Հայաստանի եւ Կորեայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին ու նշել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կորեական միջպետական կապերը զարգացել են բարեկամական եւ գործընկերային մթնոլորտում: «Չնայած մեր երկրներն աշխարհագրորեն հեռու են միմյանցից, սակայն առկա են անհրաժեշտ հիմքեր եւ չիրացված ներուժ՝ մեր հարաբերություններն առավել ընդլայնելու համար: Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Կորեայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը, բազմոլորտ համագործակցության խորացմանը եւ միջխորհրդարանական կապերի առավել զարգացմանը»,- ասել է Վահան Նարիբեկյանը:

Նա նշել է, որ խորհրդարանական ձեւաչափով համագործակցությունը կարեւոր դեր ունի հայ-կորեական միջպետական հարաբերությունների օրակարգում:

«ՀՀ ԱԺ պատվիրակության այս այցը միջխորհրդարանական շփումներն ու փոխգործակցությունն առավել խորացնելու լավ հնարավորություն է ընձեռում՝ քննարկելու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Որպես ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար՝ կարեւորում եմ երկու խորհրդարանների աշխատակազմերի միջեւ փոխանակման ծրագրերի իրականացումը, ճանաչողական այցերը, ՀՀ ԱԺ աշխատակազմի՝ ԿՀ-ում վերապատրաստումը եւ այլ միջոցառումների կազմակերպումը»,-նշել է Վահան Նարիբեկյանը:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը երախտիքի խոսք է հայտնել Կորեայի կառավարությանը Հայաստանին մշտապես աջակցություն ցուցաբերելու, հատկապես՝ Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOICA) կողմից Հայաստանում իրականացված տարաբնույթ ծրագրերի համար:

Հանդիպման ընթացքում հանգամանալից ներկայացվել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակման մանրամասները:

Վահան Նարիբեկյանը հանդիպման ավարտին կորեացի գործընկերոջը հրավիրել է Հայաստան: Կվան-ջե Լին սիրով ընդունել է հրավերը: 


18.11.2022
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Լանդթագի նախագահին
Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 17-ին ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագում հանդիպել է  նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերին: Վլադիմիր Վարդանյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար` վստահեցնելով, որ այն հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am