National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
17.11.2022
Չնայած Զինված ուժերում առկա խնդիրներին` «Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին. Տիգրան Աբրահամյան
1 / 2

«Պատիվ ունեմ» խմբակցությունը կողմ է քվեարկել «Պաշտպան հայրենյաց» ծրագրին, սակայն, ըստ իս` ԶՈՒ-ում կան խնդիրներ: Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ միջավայր է ստեղծված զինված ուժերի ներսում` սկսած բարոյահոգեբանական վիճակից, կարգապահական խնդիրներից եւ այլն: Այսինքն` ինչքանո՞վ ենք մենք առհասարակ խրախուսում երիտասարդներին, որ զինված ուժեր գնան, այս դեպքում` պայմանագրային կարգավիճակով: Ծրագրի իրատեսության առումով բազմաթիվ խնդիրներ եւս տեսնում ենք, բայց որպես պայմանագրային զինծառայությանը որեւէ ձեւով աջակցող ծրագիր`  նախագծին կողմ ենք քվեարկել: Սա համարում ենք առաջին հերթին շանս բոլոր երիտասարդների համար, ովքեր ցանկություն կունենան 6 ամիս հետո ընտրել պայմանագրային ծառայությունը. նոյեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ փաստել է Տիգրան Աբրահամյանը:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը դիտարկումներ է ներկայացրել նաեւ պայմանագրային զինծառայողների ատեստավորման վերաբերյալ` նշելով, որ ատեստավորման հետ կապված նախագիծն ունի բազմաթիվ ռիսկեր: «Ատեստավորման ցանկացած խափանում, ցանկացած անարադարության դրսեւորում ԶՈՒ-ում բերելու է շատ ավելի ծանր իրավիճակի, քան այսօր մենք ունենք»,- ասել է ԱԺ պատգամավորը:

Տիգրան Աբրահամյանը հավելել է, որ առաջին հերթին նախագծում սահմանված չէ Կառավարության այն որոշումը, որով կարգավորվում է ատեստավորման գործընթացը, այսինքն` ի՞նչ չափորոշիչների հիման վրա է կատարվելու, ի՞նչ սկզբունքներով է իրականացվելու: Երկրորդը` նույնիսկ ամենասկզբունքային եւ ամենաարդարացի մեխանիզմների ներդրման պարագայում էլ խրախուսման համակարգը պետք է դրվի այն ժամանակ, երբ բազային աշխատավարձը բերված եւ հասցված է համապատասխան մակարդակի, մարտական հերթապահության համար նախատեսված հավելավճարները եւս համապատասխան մակարդակի են:

«Օրինակ` եթե պարեկային ծառայողի բազային աշխատավարձը 270 հազար դրամից է սկսվում, իսկ պայմանագրային զինծառայողի աշխատավարձը` 120-125 հազարից, ապա ինչպե՞ս է ստացվում, որ պատերազմական իրավիճակում ծառայություն իրականացնողի բազային աշխատավարձը ցածր է, իսկ մենք միայն խրախուսման համակարգով ենք փորձում կարգավորել, այն էլ որեւէ ձեւով պարզ չէ` այդ ատեստավորման արդյունքում որքա՞ն զինծառայող հնարավորություն կստանա ավելի բարձր աշխատավարձ ստանալ»,- նշել է ԱԺ պատգամավորը:

Ըստ Տիգրան Աբրահամյանի` ծրագրի արդյունավետությունը կախված է նրանից, թե իրականության մեջ որքանով է պետությունը տվյալ իրավիճակում զինծառայողի թիկունքին:

Պատասխանելով լրագրողի հարցին` «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը նշել է, որ Ադրբեջանի հիմնական նպատակն է ագրեսիայի միջոցով Հայաստանից բռնազավթած տարածքների լեգիտիմացումը:
 


17.11.2022
Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կայացել է «Հայաստանի օր» խորագրով միջոցառումը
ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի խորհրդարանի՝ Լանդթագի նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Մագդեբուրգում տեղի է ունեցել «Հայաստանի օր» խորագրով միջոցառում, որի ընթացքում ելույթ են ունեցել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի նախագահ, դոկտոր Գուննար Շելլենբերգերը, երկրամասի փոխվարչապետ Արմին Վիլինգմանը, ...

17.11.2022
Սիսակ Գաբրիելյանը եւ Էլիսո Բոլկվաձեն ստորագրել են համատեղ հուշագիր
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, հանձնաժողովի անդամներ Հասմիկ Հակոբյանը, Նարեկ Բաբայանը եւ Հակոբ Ասլանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի մշ...

17.11.2022
2027 թ. մեր երկրում ամբողջությամբ կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան
Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ: Ըստ առողջապահությա...

17.11.2022
Հայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Թբիլիսիում գտնվող ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի, ինչպես նաեւ ԱԺ Հայաստան-Վրաստան բարեկամական խմբի անդամներ Լենա Նազարյանը, Սարգիս Խանդանյանը հանդիպել են Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբ...

17.11.2022
Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը. Ալեն Սիմոնյանը՝ Վրաստանի վարչապետին
Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը: ՀՀ...

17.11.2022
Ալեն Սիմոնյանը վրացի գործընկերոջ հետ լրագրողներին ներկայացրել է հանդիպման մանրամասները
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ հանդիպմանը հաջորդել է խորհրդարանների նախագահների ճեպազրույցը: Ճեպազրույցում ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է. «Ես մշտապես ընդգծել եմ, որ Վրաստանի հետ առանձնահատուկ բարիդրացիական հարաբերությունների զարգացումը մեր երկրի արտաքին քաղաքականության ամ...

17.11.2022
Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ. Ալեն Սիմոնյանը երկօրյա այցով Վրաստանում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտք...

17.11.2022
«ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է. Գեւորգ Պապոյան
2023 թ. պետական բյուջեի նախագիծն իր ծավալով Հայաստանի պատմության մեջ ամենամեծն է, որի ծախսային մասը կազմում է մոտ 2,6 տրիլիոն դրամ կամ ավելի քան 6,5 մլրդ դոլար: Նախորդ տարվա պետական բյուջեի ծախսային մասի համեմատ շուրջ 19 տոկոսով ավելացել է 2023 թ. ծախսային հատվածը, որի հաշվին կարողացել ենք մոտ 50 տո...

17.11.2022
Ահագնացող գնաճի բոլոր գործոններն այժմ կան. կանխատեսվում է, որ դա շարունակվելու է նաեւ հաջորդ տարի. Թադեւոս Ավետիսյան
Այն բյուջեն, որ բերել են այսօրվա իշխանությունները, դարձյալ, եթե սոցիալական իմաստով գնահատելու լինենք, հետեւյալի մասին է. ամեն հաջորդ օր, նաեւ հաջորդ տարի, մեր քաղաքացիները, խոսքը վերաբերում է աշխատող աղքատներին, միայնակ կենսաթոշակառուներին, ընդհանրապես` աղքատ ընտանիքներին, ավելի վատ են ապրելու ամեն ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am