National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.11.2022
Ի պատասխան պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին` Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական համագործակցության հնարավորություններին
1 / 2

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին, նշել է, որ իրենք դրական են վերաբերում Հայաստան-Ադրբեջան միջխորհրդարանական կապերի զարգացման գաղափարին: Այդուհանդերձ, վարչապետը հիշեցրել է, որ Սոչիի եռակողմ հայտարարության մեջ կարեւորվել է առկա մթնոլորտի բարելավումը նման կապեր հաստատելու եւ զարգացնելու հարցում: «Պետք է հասկանանք, որ մեր բոլոր մակարդակի պատվիրակների համար չափազանց դժվար է հումանիտար, շատ սուր հարցերի, այդ թվում` գերեվարված անձանց հիմնախնդրի առկայության պայմաններում գնալ եւ քննարկել միջխորհրդարանական հարցեր` առանց, առնվազն, այդ հարցում արդյունքներ չարձանագրելու: Շատ կարեւոր է, որ լինի համապատասխան միջավայր այդ քննարկումներն արդյունավետ դարձնելու համար»,- շեշտել է վարչապետը:

Հաջորդ հարցին ի պատասխան` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դիվանագետներին վճարվող դրամային բավարարումները համապատասխանեցվել են ՄԱԿ-ի չափորոշիչներին:

Մանրամասները` տեսանյութում: