National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
16.11.2022
Սոնա Ղազարյանի հարցը տնտեսության կայուն զարգացման գործընթացում մեծ թվով կանանց ներգրավելուն ուղղված ծրագրերի վերաբերյալ
1 / 2

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարից հետաքրքրվել է, թե ինչ աշխատանքներ են իրականացվում էլ ավելի մեծ թվով կանանց տնտեսության կայուն զարգացման գործընթացում ներգրավելու համար:

«Կառավարության համար կարեւոր է, որպեսզի կարողանանք ստեղծել հնարավոր բոլոր միջավայրերը կանանց տնտեսական զորեղացումն ապահովելու համար: Իրականացնում ենք տարբեր ծրագրեր: Օրինակ` վերջերս մեկնարկած «Կանանց տնտեսական հզորացման աքսելերատոր» ծրագիրը, որն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման գործակալության եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ»,- ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Մանրամասները` տեսանյութում: