«Գյումրու չոր նավահանգիստ» ծրագիրը կյանքի կոչելու դեպքում մեծ փիլիսոփայություն կփոխվի Հայաստանի ամբողջ լոգիստիկ համակարգում. Հայաստանը կդիտարկվի նաեւ որպես տարանցիկ երկիր շատ ապրանքների ե՛ւ ներմուծման, ե՛ւ արտահանման համար: Այս մասին ասել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը:
Հայաստանի լոգիստիկ ընդհանուր խնդիրների, առկա խոչընդոտների եւ դրանց լուծման ձեւաչափերի վերաբերյալ նոյեմբերի 15-ին խորհրդարանում Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի եւ Էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են են նաեւ ԻԻՀ-ում ՀՀ առեւտրական կցորդ Վարդան Կոստանյանը, չոր նավահանգիստների նախագծող Շառլ Մալասը:
Արմեն Արզումանյանի խոսքով լուծելով ընդհանրապես արտահանմանն ու ներմուծմանն առնչվող մի շարք խնդիրներ՝ կդյուրացվի ապրանքաշրջանառությունը եւ Հայաստանի համար կբացվեն նոր հորիզոններ:
Քննարկվել են նաեւ մուլտիմոդալ նոր ճանապարհի կառուցման, դրա ֆինանսավորմանը վերաբերող եւ դրանում Հայաստանի մասնակցության հարցերը: Մուլտիմոդալ ճանապարհը ենթադրում է ծովային, երկաթուղային եւ տրանսպորտային բեռնափոխադրումներով համակցված ճանապարհների ցանց: Մասնավորապես, մուլտիմոդալ նոր ճանապարհն անցնելու է Հնդկաստանով, Իրանով, Հայաստանով, Վրաստանով, Բուլղարիայով կամ Ռումինիայով: Այդ ճանապարհով հնարավորություն կստեղծվի հնդկական, իրանական ապրանքները հասցնել ոչ միայն Հայաստան, այլեւ եվրոպական երկրներ:
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...