Ապրիլի 15-18-ը Երեւանում կլինեն ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի զեկուցող տիկին Վերա Օսկինան եւ ԵԽԽՎ քարտուղարության աշխատակից տիկին Ժանիկ Դեւոն:
Ապրիլի 16-ին տիկնայք կհանդիպեն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 17-ին նախատեսված են հանդիպումներ ՀՀ առողջապահության նախարար Նորայր Դավիդյանի եւ ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Աղվան Վարդանյանի, ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի հետ:
Նույն օրը խորհրդարանում տիկին Վերա Օսկինային եւ տիկին Ժանիկ Դեւոյին կընդունեն ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը, ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը, պատգամավորներ Հերմինե Նաղդալյանը եւ Արմենուհի Հովհաննիսյանը:
ԵԽԽՎ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության հարցերի հանձնաժողովի զեկուցող տիկին Վերա Օսկինան եւ ԵԽԽՎ քարտուղարության աշխատակից տիկին Ժանիկ Դեւոն կայցելեն ՀՀ մանկաբարձության եւ պերինատալոգիայի գիտահետազոտական ինստիտուտ եւ արդարադատության նախարարության Աբովյանի քրեակատարողական հիմնարկ:
Ապրիլի 18-ին տիկնայք կմեկնեն Երեւանից:
Հայ-մարոկկոյական հարաբերությունների զարգացման շրջագծում
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Մարոկկոյի Թագավորության նորանշանակ դեսպան Աբդելջալիլ Սոբրիին: Պարոն Սոբրին խորհրդարանի նախագահին ներկայացրեց Մարոկկոյի ներքաղաքական ու տնտեսական կյանքի մանրամասներ եւ նրան փոխանցեց իր երկրի խորհրդարանի նախագահի` Մարոկկո պաշտոն...
Ոստիկանության աշխատակիցները պարգեւատրվեցին շնորհակալագրերով եւ անվանական ժամացույցներով
Ապրիլի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը, ոստիկանության հնգամյա հոբելյանի եւ մասնագիտական տոնի առիթով, ընդունեց ոստիկանության մի խումբ աշխատակիցների: Շնորհավորելով նրանց եւ բարեմաղթանքի խոսքեր ասելով` Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ոստիկանությունը իր կարեւոր ներդրումն է ունեցել անկախ պետականությ...
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը ոստիկանության օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանության օրվա եւ հնգամյա հոբելյանի առիթով, որում ասված է.«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի եւ հնգամյա հոբելյանի առիթով: Հայաստանի անկախացումից հետո...
ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 8-րդ նիստը Երեւանում
Ապրիլի 17-ին Երեւան կժամանեն Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները եւ Երեւանում կգումարվի քարտուղարության նիստ:Ապրիլի 18-ին Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամները հանդիպումներ կունենան «Բաց հասարակության ինստիտուտի», ան...