Տպել
15.11.2022
Կդյուրացվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը
1 / 3

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի համաձայն դեռեւս որպես անշարժ գույքի առանձին միավոր չգրանցված եւ հասցե չունեցող միավորը գրանցված անշարժ գույքի միավորին միավորելու դեպքում հասցեավորման որոշում ներկայացնելու պահանջը վերացվում է: Այն դեպքում, երբ միավորվում են արդեն հասցե ունեցող անշարժ գույքի միավորներ, գրանցումը տեղի է ունենում ընդհանուր հիմունքներով` տեղական ինքնակառավարման մարմինների հասցեավորման որոշման հիման վրա: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Օրինագծի ընդունմամբ ակնկալվում է միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դյուրացման գործընթացի ապահովում:

Սուրեն Թովմասյանը նշել է, որ նախագծով առաջարկվում է անշարժ գույքի պետական ռեգիստրի պաշտոնական կայքէջի էլեկտրոնային համակարգի միջոցով իրավական կադաստրի տեղեկատվության կազմից համընդհանուր ծանոթացման համար անվճար տեղեկատվության տրամադրում:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Դավիթ Առուշանյանը:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...