Տպել
15.11.2022
Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրայինները հավելավճարի ատեստավորմանը մասնակցելու են կամավոր
1 / 4

Պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար Կառավարությունն առաջարկում է սահմանել հավելավճար: Այս մասին նոյեմբերի 15-ի ԱԺ նիստում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Նրա տեղեկացմամբ հավելավճարի հաշվարկումը պայմանավորված կլինի այդ զինծառայողների` ատեստավորում անցնելու հանգամանքով:

Նախաձեռնության համաձայն` հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվող ատեստավորմանը մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողները մասնակցելու են կամավոր: Զինվորական պաշտոնների յուրաքանչյուր խմբում նախատեսված եւ համապատասխան գործառույթներ ունեցող պաշտոն առաջին անգամ զբաղեցնող կամ պահեստազորից կրկին պայմանագրային զինծառայության ընդունվողները կատեստավորվեն պաշտոնը զբաղեցնելու օրվանից ոչ շուտ, քան երեք ամիս հետո եւ ոչ ուշ, քան չորրորդ ամիսը լրանալու օրը:

«Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվելու է պաշտոնի նշանակման օրվանից»,- նշել է նախարարը եւ հավելել, որ զբաղեցրած պաշտոնում ատեստավորված եւ հավելավճար ստացող պայմանագրային զինծառայողները կրկին ատեստավորման ենթակա են լինելու երեք տարին մեկ անգամ` հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

Սուրեն Պապիկյանի խոսքով զինծառայողի եւ նրա ընտանիքի ապահովության հարցը պետության ուշադրության եւ հովանու ներքո է:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը ներկայացրել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում առաջարկվող փոփոխությունների եւ լրացումների վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...