National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
11.11.2022
Կայացել է Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման եվրոպական կենտրոնի (ECPRD) թղթակիցների տարեկան համաժողովը
1 / 17

Մեզ համար, իսկապես, մեծ պատիվ է ողջունել ձեզ այս համաժողովին, որը վերջին անգամ Հայաստանում է անցկացվել ուղիղ 15 տարի առաջ՝ 2007 թ., եւ մենք մեծ ջերմությամբ ենք այն հիշում: Համաժողովը վերջին երկու տարիներին իրականացվել է առցանց՝ COVID-19 համավարակով պայմանավորված, եւ երկու տարի ընդմիջումից հետո այն կազմակերպելը Հայաստանում, իսկապես, մեծ պատիվ է եւ, ինչու չէ՝ նաեւ հաջողություն:

Խորհրդարանական հետազոտությունների եւ մատենագրման Եվրոպական կենտրոնը, հիմնվադրվելով 1977 թ. Եվրոպական խորհրդարանական վեհաժողովների խոսնակների նախաձեռնությամբ, այս տարի նշում է իր ստեղծման 45-ամյակը: Այս առիթով թույլ տվեք շնորհավորել ձեզ բոլորիդ: Կենտրոնն իր գործունեության ամբողջ ընթացքում եղել է կարեւոր եւ օգտակար գիտական գործիք տեղեկատվության փոխանակման մասով՝ ստեղծելով նոր եւ ուրույն հարթակ խորհրդարանների փորձագետների համար: Այս մասին ասել է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը նոյեմբերի 10-ին եւ 11-ին Երեւանում տեղի ունեցած Խորհրդարանական հետազոտությունների եւ փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի թղթակիցների տարեկան ժողովի ժամանակ:

Ողջունելով 2022 թ. ECPRD թղթակիցների տարեկան համաժողովի մասնակիցներին՝ Վահան Նարիբեկյանը նշել է, որ վերջին տարիները լի էին աշխարհի համար տարատեսակ արհավիրքներով՝ COVID-19 համավարակ, համավարակին զուգահեռ մեր տարածաշրջանի համար նաեւ 2020 թ. աղետալի 44-օրյա պատերազմ՝ սանձազերծած Ադրբեջանի կողմից եւ ուղղված Արցախի ու Հայաստանի, հայ ժողովրդի դեմ, որը ապակայունացրեց նաեւ ամբողջ տարածաշրջանը, այնուհետեւ՝ պատերազմն Ուկրաինայում: Նրա խոսքով արհավիրքներին դիմակայելու ընթացքում բոլոր երկրների խորհրդարանները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը եւ Ազգային ժողովի աշխատակազմը, աշխատել են արտակարգ պայմաններում:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ցանկացած խորհրդարանի բնականոն գործունեությունն ապահովվում է այդ խորհրդարանի աշխատակազմի կողմից, նաեւ վերջինիս գիտական ներուժի կողմից, եւ հենց բեկումնային, ֆորս-մաժորային իրավիճակներում է զգացվում այդ գիտական ներուժի կարեւորությունն ու անհրաժեշտությունը: «Ձեզնից յուրաքանչյուրը, լինելով ձեր խորհրդարանների հետազոտական, փորձագիտական կենտրոնների ղեկավարները եւ աշխատակիցները, խորհրդարանի գիտական ներուժի հիմքն ու հենասյունն են՝ առանց որոնց խորհրդարանի գործունեությունը պատկերացնելն իրավամբ անհնար է»,- ասել է Վահան Նարիբեկյանը:

Հանդիպման առաջին օրը ներկայացվել է խորհրդարանական վերահսկողության ոլորտում ՀՀ փորձը: Բանախոսել են հրավիրված հայ փորձագետ-իրավաբանները, աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները: Նշվել է, որ 2015 թ. սահմանադրական փոփոխություններից  հետո խորհրդարանն օժտվել է նոր վերահսկողական լիազորություններով, օրենքների հետօրենսդրական մշտադիտարկման գործառույթներով: ԱԺ աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են իրենց ուսումնասիրությունների ընթացքում կիրառվող գործիքները, աշխատանքի ընթացքը եւ մշտական հանձնաժողովներին աջակցելու իրենց փորձը:

Հյուրերն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Եղել են նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել Ցեղասպանությունը փաստող ցուցանմուշներին:

Հանդիպման երկրորդ օրը քննարկվել են կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցեր, կարեւորվել այդ հարթակի միջոցով եվրոպական երկրների խորհրդարանների աշխատակազմերի միջեւ համագործակցությունը եւ իրավական բնույթի տեղեկատվության փոխանակումը:

Միջոցառումն անցկացվել է Ազգային ժողովի հովանու ներքո՝ ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
 
 


11.11.2022
Պատգամավոր Ռուստամ Բաքոյանն այցելել է Արեւուտ եւ Կանչ եզդիաբնակ համայնքներ
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը պարբերաբար այցելում է Հայաստանի տարբեր մարզերում բնակվող  հայրենակիցներին, ծանոթանում նրանց խնդիրներին, քննարկում դրանց լուծման հնարավոր ուղիները: Պատգամավորը նոյեմբերի 11-ին հերթական անգամ այցելել է Արագածոտնի մարզի Արեւուտ ...

11.11.2022
Հայտարարություն
Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի Հանրապետության անունից ընտրվող անդամի թեկնածուների առաջադրման մրցույթ Հայաստանի Հանրապետությունը՝ որպես «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am