Տպել
09.11.2022
Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխին
1 / 9

Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ Ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպման ընթացքում: Հանդիպմանը մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Սարգիս Խանդանյանը, Հասմիկ Հակոբյանը:

Բոգդան Կլիխը միջխորհրդարանական հարաբերություններում երկու երկրների միջեւ համագործակցությունն ընդլայնելու հարցում գործուն աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Ըստ Արուսյակ Ջուլհակյանի՝ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ է զբաղեցնում Հայաստան-ԵՄ համագործակցությունը: Որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ՝ Լեհաստանն ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը:

Ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում Լեհաստանը բավականին հաջողված փորձ ունի, այս առումով եւս, Արուսյակ Ջուլհակյանի կարծիքով, Լեհաստանն օրինակելի երկիր է Հայաստանի համար:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը: Ընդգծվել է մշակութային փոխգործակցության կարեւորությունը: Մասնավորապես, առաջարկվել է Լեհաստանի Սենատում ներկայացնել Հայաստանի մշակույթը: Քննարկվել են կրթական հնարավոր փոխանակման ծրագրերին, լեհերենի ուսուցման հնարավորության ստեղծմանը վերաբերող հարցեր:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...