ՀՀ-ում ծնված, սակայն մինչեւ 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով ՀՀ քաղաքացիություն չեն կարողանում ստանալ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին ՀՀ քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելու վերաբերյալ կայացած աշխատանքային քննարկման ժամանակ:
Պատգամավորը, ներկայացնելով քննարկում նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը եւ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի եւ ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ:
Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ Կառավարությունից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՄԻՊ-ից, Միգրացիոն ծառայությունից, ազգային փոքրամասնությունից:
Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, բարձրաձայնելով խնդիրը, ցանկություն են հայտնել, որ հայերի համար սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը կիրառվի նաեւ իրենց համար:
ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գեւորգյանի խոսքով ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը սահմանված է միայն ազգությամբ հայերի համար:
ՀՀ ԱԱԾ ներկայացուցիչներն անդրադարձել են հարցին ազգային անվտանգության տեսանկյունից:
Վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգեւների եւ կոչումների շնորհման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը բարձրացված հարցի լուծման վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկները: Ըստ այդմ՝ փոփոխություններ է առաջարկվում կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում եւ թույլատրել ազգությամբ ոչ հայ անձանց պարզեցված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Կարգավորումը կվերաբերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծնվածներին, եթե վերջիններս ունեն կացության կարգավիճակ կամ նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կամ էլ ծնվել են ՀՀ-ում:
Քննարկմանը կարեւորվել է նաեւ ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը: Կարծիք է հնչել, որ հարցը կարելի է կարգավորել հենց այդ օրենքով եւս:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկները մանրամասն ուսումնասիրելու եւ հարցին լուծման տարբերակներով վերստին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել:
Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 9-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն: ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ երախտիքի խոսքեր հղելով ծանր մարտահրավերներին դի...
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամներ Սարգիս Խանդանյանը, Մարիա Կարապետյանը, Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը նոյեմբերի 9-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հա...
Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի անդամները հանդիպել են Բոգդան Կլիխին
Մեր ժողովուրդները շատ նմանություններ ունեն: Ծանոթ եմ Ձեր երկրի պատմությանը, ինչպես հաղթանակներին, այնպես էլ դժվարություններին, որոնք հաղթահարել եք: Ձեր փորձն օրինակելի է մեր երկրի եւ տարածաշրջանի համար. ասել է Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը Լեհաստանի Հանրապետության Ս...
Կսահմանափակվի գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում
Նախագծով կանոնակարգվում են գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների եւ այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները: Նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտան...
Հանձնաժողովի նիստում ամփոփվել են 2023 թ. պետբյուջեի նախագծով նախատեսված մի շարք ոլորտների բյուջետային հատկացումները
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է 2023 թ. պետբյուջեով նախատեսված տնտեսական ոլորտին առնչվող մի շարք ցուցանիշներ: Ըստ փոխնախարարի՝ տնտեսության ոլորտին նախատեսվել է հատկացնել 212 մլրդ 528 մլն դրամ: Վահե Հովհաննիսյանը փաստել է,...
Հարկային օրենսգրքում 4 ուղղություններով վերանայումներ են առաջարկվում
Հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ-ով եւ շահութահարկով հարկման նպատակով անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գործարքների հարկման նվազագույն բազաների որոշման կանոններից որոշ բացառություններ նախատեսելուն: Առաջարկվում է վերոնշյալ գործարքների հարկ...
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել երկրորդ ընթերցմամբ քննարկված օրինագծերին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նոյեմբերի 9-ի նիստում մի շարք օրինագծեր քննարկել է երկրորդ ընթերցման ընթացակարգով: Կառավարության հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո մնացել էր անփոփոխ: Նախագծին հանձնաժողովը...
Օրենսդրական փաթեթով կկարգավորվեն գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները. ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար
«Գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության մասին» եւ կից նախագծերի փաթեթով առաջարկվում է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործունեության աշխատանքները, սահմանել գեոդեզիայի եւ քարտեզագրության բնագավառում ՀՀ գործադիր իշխանության հանրապետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մա...
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...
Կպարզեցվի միավորվող գույքերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման գործընթացը. հանձնաժողովը քննարկել է օրենքի նախագիծը
Կառավարությունը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում: Հիմնական կարգավորումներն ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում բարձրաձայնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը: Գործող կարգավորումներով ան...
Կառավարության հեղինակած օրինագծով էլեկտրաէներգետիկական համակարգում կներդրվի հաշվեկշռման ծառայություն
Առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացված ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման նպատակը էլեկտրաէներգետիկական համակարգում հաշվեկշռման ծառայության մատուցման հետ կապված հարաբերությունների կարգավորման իրավական հիմքերի ամրագրումն է: ՀՀ տարածքայի...
«Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրով կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ. Վաչե Տերտերյան
Ակնկալվում է, որ համաձայնագրի վավերացմամբ եւ ուժի մեջ մտնելով՝ Հայաստանի ավիացիոն ոլորտի զարգացման համար կստեղծվեն նոր հնարավորություններ, կդյուրացվի ՀՀ քաղաքացիների կապը եվրոպական երկրների հետ: ԵՄ ավիացիոն ստանդարտների ընդունմամբ եւ ԵՄ ավիացիոն կանոնների կիրառմամբ կզարգացվի նաեւ հետագա համագործակցո...
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հա...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...