Տպել
09.11.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին
1 / 5

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 9-ին ընդունել է Լեհաստանի Հանրապետության Սենատի արտաքին հարաբերությունների եւ Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին:

ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Լեհաստանի հայ համայնքի պաշտոնական կազմավորման 655-ամյակը՝ հավելելով, որ Հայաստանը բարձր է գնահատում եւ երախտապարտ է այն ջերմ վերաբերմունքի եւ հոգատարության համար, որ հայ ժողովուրդը զգացել է Լեհաստանում:

Հանդիպմանը կողմերն ընդգծել են հայ-լեհական միջպետական հարաբերություններում միջխորհրդարանական ակտիվության կարեւորությունը՝ համաձայնելով օրակարգային հարցերի հարստացման անհրաժեշտության հարցում:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հրահրված լայնամասշտաբ ագրեսիային եւ դրա հետեւանքներին: Այս համատեքստում առանձնացվել է Եվրամիության՝ 40 քաղաքացիական դիտորդներ Հայաստանի սահմաններ ուղարկելու վերաբերյալ որոշումը:

Անդրադարձ է եղել նաեւ 2022 թ. օգոստոսի 1-ից ՀՀ քաղաքացիների համար ուժի մեջ մտած՝ Լեհաստանի օդանավակայաններում տարանցիկ վիզայի պահանջին: Ալեն Սիմոնյանն այն մտահոգիչ է համարել՝ հավելելով, որ դա հակասում է վիզաների ազատականացման գաղափարին՝ լրացուցիչ խոչընդոտներ ստեղծելով ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման համար: ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այդ որոշումը կվերանայվի:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...