National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.11.2022
Նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ
1 / 6

Ներկայում գործում են նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ոլորտը կարգավորող մի շարք որոշումներ եւ հրամաններ, որոնց հաստատումը հստակ սահմանված չէ: Անհրաժեշտություն է առաջացել մշակել եւ հաստատել նոր իրավական ակտեր, որոնք լիազորված չեն որեւէ օրենքով: Այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Կառավարության  հեղինակած ««Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մաuին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում:
Նախագիծը քննարկվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում:

Առաջարկվում է ներդնել ատեստավորման եւ տարակարգերի մեխանիզմները, որոնք հնարավորություն կտան փոխել ոլորտում աշխատողների դրույքաչափը, ինչպես նաեւ սահմանել հավելավճարներ: Այս փոփոխությունների ընդունմամբ նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շուրջ 7000 աշխատակցի համար կստեղծվեն մասնագիտական զարգացման եւ վարձատրության բարձրացմամբ փոխկապակցված գործուն մեխանիզմներ: Կսահմանվեն նոր մասնագիտությունների ներդրման, հաստատությունների եւ դրանցում իրականացվող ծրագրերի տեղաբաշխման ռացիոնալացման, ընդունելության տեղերի բաշխման նոր մեթոդաբանություն, ինչպես նաեւ մանկավարժների մասնագիտական զարգացման եւ ատեստավորման համակարգերի ներդրում՝ կապակցված վարձատրության մեխանիզմներին:

Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ նախագծով կարգավորումներ կտրվեն մի շարք լիազորող նորմերի, որոնք թույլ են տալու ենթաօրենսդրական մակարդակում հստակեցնել քաղաքականությունը ոլորտի մի քանի մեխանիզմների ուղղությամբ՝ կառավարման, ֆինանսավորման, բովանդակային հարցերի կարգավորման, ինչպես նաեւ ուսումնական հաստատությունների իրավակազմակերպական ձեւերի եւ վարվող կրթաթոշակների քաղաքականության իմաստով: Առաջարկվող փոփոխությամբ ոլորտում փորձ է արվելու ներդնել տրանսպորտային ծախսերի փոխհատուցման մեխանիզմը: Փոփոխություններ կիրականացվեն նաեւ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքին վերաբերող հավաստագրման մեխանիզմում:

Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ դրական եզրակացություն է տվել նաեւ «ՀՀ կրթության մինչեւ 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» նախագծին:
Հանձնաժողովը որոշում է կայացրել  նոյեմբերի 15-ին գումարվող ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանի հեղինակած՝ հոկտեմբերի 21-ի նիստում դրական եզրակացություն ստացած ««Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:


08.11.2022
Հակոբ Արշակյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի Սենատի փոխնախագահին
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանին նոյեմբերի 8-ին ընդունել է Ֆրանսիայի Սենատի նախագահի առաջին տեղակալ Ռոժե Կարուչին: Ֆրանսիայի Սենատի փոխնախագահը ջերմորեն ողջունել է հայ գործընկերոջը` վերահաստատելով Ֆրանսիայի, մասնավորապես, Սենատի համերաշխությունը ...

08.11.2022
Ազատ աշխարհն այժմ կանգնած է ժողովրդավարության պահպանման եւ զարգացման ճակատագրական ընտրությունների առջեւ. Արմեն Գեւորգյան
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԵԽԽՎ տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել նոյեմբերի 8-ին Ստրասբուրգում կայացած «Հանուն ժողովրդավարության» 10-րդ համաշխարհային ֆորումում: «Հարգելի՛ մասնակիցներ, անցած տասնամյակի զարգացումներն...

08.11.2022
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին
Այսօր տեսալսողական մեդիայի ոլորտում գործում են 5 տասնյակից ավելի ցանցային օպերատորներ, եւ այսօր անհրաժեշտություն կա՝ կարգավորելու տեսալսողական ծրագրերի հերթականությունը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 8-ի նիստում ասել է ...

08.11.2022
Արման Եղոյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի արտաքին հարաբերությունների եւ ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահին
Հայ-լեհական հարաբերությունների օրակարգում միջխորհրդարանական համագործակցության ձեւաչափը կարեւոր տեղ է զբաղեցնում. Հայաստանը մեծ նշանակություն է տալիս դրանց զարգացմանը՝ որպես միջպետական հարաբերությունների կարեւոր բաղկացուցչի: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախա...

08.11.2022
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

08.11.2022
Առաջարկվում է առանց թույլտվության աշխատելու իրավունք վերապահել ոչ միայն կազմակերպության՝ ՀՀ-ում գտնվող ներկայացուցչության, այլ նաեւ մասնաճյուղի օտարերկրյա աշխատակիցներին
«Օտարերկրացիների մասին» օրենքի համապատասխան հոդվածի համաձայն՝ առանց աշխատանքի թույլտվության օտարերկրացիները կարող են աշխատել միայն օտարերկրյա իրավաբանական անձի՝ ՀՀ-ում տեղակայված ներկայացուցչությունում: Այսինքն՝ տվյալ կազմակերպության մասնաճյուղում աշխատանքային թույլտվության համար օտարերկրացին լրացու...

08.11.2022
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել են Կառավարության հեղինակած մի շարք օրենսդրական նախաձեռնություններ
Առաջին ընթերցումից հետո ««Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկներ չեն ներկայացվել. նշել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Արդարադատության ակադեմիայի ...

08.11.2022
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am