National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
7.11.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
07.11.2022
2023 թ. գյուղատնտեսության ոլորտին կհատկացվի 37 մլրդ 905 մլն դրամ, որը շուրջ 6 մլրդ դրամով ավելի է ընթացիկ տարվա համեմատ
1 / 4

2023 թ. Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գծով նախատեսվել է հատկացնել 298,6 մլրդ դրամ: Տարածքային կառավարման բնագավառին վերաբերող 2023 թ. ծրագրերի ֆինանսավորման հանրագումարը կազմում է 135 մլրդ դրամ, իսկ ջրային ոլորտին վերաբերող ծրագրերի հանրագումարը՝ 49 մլրդ 560 մլն դրամ: 2023 թ. Շրջակա միջավայրի նախարարությունը, ըստ պետական բյուջեի նախագծի, իրականացնելու է 8 մլրդ 142 մլն դրամի ծրագրեր: Էկոնոմիկայի նախարարության գծով 2023 թ. նախատեսվում է, որ գյուղատնտեսության աջակցության ծրագրերը պետք է ունենան 37 մլրդ 935 մլն դրամ ֆինանսավորում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նոյեմբերի 7-ին ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով համապատասխան ոլորտներում նախատեսվող նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ գյուղատնտեսության բնագավառին նախատեսվել է 37 մլրդ 905 մլն դրամ, ընթացիկ տարվա 31 մլրդ 170 մլն դրամի փոխարեն: 2021 թ. փաստացի ծախսերը կազմել են 24 մլրդ 170 մլն դրամ:

Ըստ Էկոնոմիկայի նախարարի՝ գյուղատնտեսությունը երկրի կենսագործունեության եւ տնտեսության կայացման շարժիչ գործոններից է: Ոլորտի որակով եւ զարգացման մակարդակով է պայմանավորված բնակչության պարենային անվտանգությունը, գյուղական բնակավայրերի զարգացման հնարավորությունները, մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:

Նախարարի հավաստմամբ գյուղատնտեսության առաջնային արտադրությունն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 11-13 տոկոսը, իսկ ագրոպարենային համակարգը, ընդհանուր դիտարկմամբ, կազմում է ՀՆԱ-ի շուրջ 25 տոկոսը:

Վահան Քերոբյանը նաեւ նշել է, որ մեր երկրի զբաղվածների 22 տոկոսն ընդգրկված է գյուղատնտեսությունում:

Նախարարի խոսքով Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է գյուղատնտեսության ինտեսիվացմանն ու խոշորացմանը, հողային եւ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, պարենային անվտանգության ապահովման բարձրացմանը, անասնաբուծության եւ բուսաբուծության զարգացմանը, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղարտադրանքի իրացմանն ու արտահանման խթանմանը, ամբողջ արժեշղթայում ընդգրկված սուբյեկտների, գյուղացիական տնտեսությունների, մթերք վերամշակողների ավելացմանը:

Ըստ Վահան Քերոբյանի՝ 2023 թ. նախատեսվում է գյուղատնտեսական համախառն արտադրանքի ծավալն ավելացնել՝ հասցնելով մինչեւ 1.2 տրիլիոն դրամի: Նախորդ տարի այն կազմել է 933 մլրդ դրամ: Կառավարության 2021-2026 թթ. ծրագրով պլանը 2026 թ. կհասնի 1.4 տրիլիոն դրամի:

«Ֆերմերային տնտեսությունների խոշորացման արդյունքում նախատեսվում է գյուղտնտեսությունների թիվը նվազեցնել մինչեւ 200.000-ի, առկա 317.000-ի փոխարեն, միաժամանակ՝ նպաստելով գյուղացիական տնտեսության ստեղծած արժեքի արտադրողականության բարձրացմանը»,-նշել է Վահան Քերոբյանը եւ հավելել, որ ագրոարդյունաբերական արտադրանքի ծավալը 2022 թ. ինն ամիսների տվյալներով կազմել է 879 մլն դոլար, որը գերազանցում է գյուղատնտեսության ռազմավարության մեջ 2028 թ. պլանավորված ցուցանիշը:

Ըստ նրա՝ եկող տարի նախադրյալներ կստեղծվեն գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման համար:

2023 թ. կիրականացվի 6 ծրագրի 36 միջոցառում: «Գյուղատնտեսության ծրագրերում կարմիր թելով անցնում է արտադրողականության բարձրացումը՝ կոնկրետ ուղղություններով»,-ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը:

«Գյուղատնտեսության խթանման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 19,604.0 մլն դրամ: Նպատակն է գյուղատնտեսական մթերքի եւ դրանց վերամշակումից ստացվող սննդամթերքի ծավալների ավելացումը: Նախատեսվում է սուբսիդավորել 40396 տնտեսավարող սուբյեկտի նախորդ տարիներին տրամադրված գյուղատնտեսական վարկերը:

ՀՀ տարածքից դուրս կիրականացվեն հայկական գինեգործության հանրահռչակմանը, հայկական գինիների առաջմղմանն ու արտահանմանն ուղղված միջոցառումներ:

«Բուսաբուծության խթանում եւ բույսերի պաշտպանություն» ծրագրով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3,047.2 մլն դրամ: Ծրագրի շրջանակում վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով կհետազոտվի 180,000 հեկտար տարածք, 85 համայնքի կտրամադրվեն գյուղատնտեսական նշանակության հողերի կազմված ագրոքիմիական քարտեզներ:

«Անասնաբուժական ծառայություններ» ծրագրին 2023 թ. նախատեսվում է հատկացնել 1,609.2 մլն դրամ: Ծրագրի նպատակն է անասնահամաճարակային կայուն ֆոնի ապահովումը: Կիրականացվեն 978,837 ախտորոշիչ միջոցառումներ, 3,769,771 կանխարգելիչ պատվաստումներ եւ 246,500 խոշոր եղջերավոր կենդանիների համարակալում:

«Գյուղատնտեսության արդիականացման» ծրագրի գծով 2023 թ. կհատկացվի 12,383.4 մլն դրամ: Նպատակն է գյուղատնտեսական տեխնիկական համակարգերի արդիականացումը, ինտենսիվ այգիների ներդրման եւ տոհմաբուծության մեջ նոր ցեղատեսակների բուծման գծով աջակցությունը:

«Գյուղական ենթակառուցվածքների վերականգնում եւ զարգացում» ծրագրի համար 2023 թ. հաշվարկված է 653.4 մլն դրամ: Նախատեսվում է Արմավիրի եւ Արարատի մարզերում ներդնել ժամանակակից ոռոգման համակարգեր:

«Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինասավորման աջակցություն» ծրագրի գծով 2023 թ. կհատկացվի 638.2 մլն դրամ: Ծրագրի նպատակն է բարելավել գյուղական ազգաբնակչության տնտեսական ու սոցիալական կարգավիճակը եւ ստեղծել զբաղվածության ապահովման կայուն մեխանիզմներ:

«Գյուղատնտեսության ոլորտի ֆինանսավորումն արագ տեմպերով ավելանում է, սակայն համաչափության տեսանկյունից չենք հասել Եվրամիության գյուղատնտեսության չափանիշներին»,-նշել է Վահան Քերոբյանը:

Պատասխանելով Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի՝ գյուղատնտեսության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարը նշել է, որ թե՛ միջազգային գործընկերների, թե՛ մեր մասնագետների տեսանկյունից Հայաստանի գյուղատնտեսության զարգացման տեմպն աճել է:

Վահան Քերոբյանը կարեւորել է «Գյուղատնտեսության մասին» օրենքի մշակումն ու ընդունումը: «Գյուղատնտեսության վերաբերյալ ունենք գնահատականներ, ոչ թե վիճակագրություն»,-ասել է Էկոնոմիկայի նախարարը: Ըստ նրա՝ օրենքի ընդունմամբ կունենանք վիճակագրություն, ինչը թույլ կտա ճշգրտորեն ներակայացնել ոլորտի իրական պատկերը:

Պատգամավորների հարցերն առնչվել են բնագավառում առկա բազմաթիվ խնդիրների:


07.11.2022
Բացառիկ է Հայաստան-Շվեդիա եւ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը. խորհրդարանականները հանդիպել են Շվեդիայի դեսպանին ու Շվեդիայի խորհրդարանի հայազգի պատգամավորին
Շվեդիան ժողովրդավար երկիր է, որին, որպես օրինակ, հետեւում է Հայաստանը: Բացառիկ է Հայաստան-Շվեդիա եւ Շվեդիա-Հայաստան բարեկամական խմբերի գործունեությունը: Մասնավորապես, 2022 թ. սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան դատապարտող երկու հայտարարություններ են եղել բարեկամական խմբերի կողմից. ասել է Հայաստան-...

07.11.2022
Քննարկվել են ԿԳՄՍ ոլորտի բյուջետային հատկացումները
ԿԳՄՍ նախարարությանը 2023 թ. բյուջեի նախագծով նախատեսվում է հատկացնել 250,3 մլրդ դրամ, որը 23 մլրդ դրամով ավելի է 2022 թ. հաստատված բյուջեից: Կրթության ոլորտին կուղղվի նախարարության ամբողջ բյուջեի 77 տոկոսը. գիտությանը՝ 12 տոկոսը, մշակույթին՝ 7 տոկոսը, սպորտին՝ 3 տոկոսը եւ երիտասարդությանը՝ 1 տոկոսը:...

07.11.2022
Քննարկվել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի ու Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի 2023 թ. բյուջետային հատկացումները
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից իրականացվող «Հայաստան-Սփյուռք գործակցության» ծրագրի համար նախատեսվել է 498 մլն 89 հազար 312 դրամ, իսկ «ՀՀ զարգացման գործընթացում Սփյուռքի ներուժի ներգրավվում» ծրագրի կատարման համար` 125 մլն 248 հազար դրամ: Երկու ծրագրերի համար նախատեսվել է 623 ...

07.11.2022
Կքննարկվեն դատարանների ծանրաբեռնվածությանը եւ դատական գործերի քննությանը վերաբերող խնդիրները
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ 334 դահլիճում տեղի կունենա քննարկում «ՀՀ դատարանների գերծանրաբեռնվածության խնդիրները եւ դատական գործը ողջամիտ ժամկետում քննելը՝ որպես Մարդու իրավուն...

07.11.2022
Մի շարք համաձայնագրեր դրական եզրակացություն են ստացել ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ««Եվրասիական տնտեսական միության շրջանակներում աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է նոյեմբերի 7-ին ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստու...

07.11.2022
Երեւանում 2023 թ. կվերանորոգվեն 6 պոլիկլինիկա եւ 16 մանկապարտեզ. ներկայացվել է Երեւանի քաղաքապետարանի 2023 թ. բյուջետային հայտը
2023 թ. Երեւանի քաղաքապետարանին նախատեսվում է հատկացնել 42 մլրդ 316 մլն դրամ, որից խոշորը՝ կրթական ծրագրերով պետության կողմից Երեւան համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորություններն են՝ 18 մլրդ դրամի շրջանակում: Այս մասին տեղեկացրել է Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ ներկայացնելով 2023 թ. բյուջետ...

07.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.11.2022
ՏԿԵ նախարարը ներկայացրել է 2023 թ. բյուջետային հատկացումները. խորհրդարանի հանձնաժողովներում շարունակվում են պետբյուջեի նախնական քննարկումները
Նախարարության ծախսային մասով գալիք տարվա համար կհատկացվի 298,6 մլրդ դրամ, որը նախորդ տարվա հատկացումից 9 տոկոսով ավելի է: Այս գումարը կազմում է պետական բյուջեի 11,5 տոկոսը: Նախարարությունը հաջորդ տարի նախատեսում է իրականացնել 23 ծրագիր՝ 137 միջոցառումով: Տրանսպորտի ոլորտին նախատեսված է հատկացնել 115...

07.11.2022
Ներկայացվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության բյուջետային հայտը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը 2023 թ. կիրականացնի 6 ծրագիր, 30 միջոցառում: 2023 թ. բյուջետային նախագծով ֆինանսավորման ծավալը կկազմի 8 մլրդ 142 մլն դրամ, որը 2022 թ. 6 մլրդ 771 մլն դրամից ավելի է 20,2 տոկոսով: ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանությ...

07.11.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.11.2022
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը:...

07.11.2022
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am