National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
07.02.2025

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28
 
01.11.2022
Ներկայացվել են Կադաստրի եւ Քաղաքաշինության կոմիտեների 2023 թ. բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 3

2023 թ. կառույցի համար նախատեսվել է շուրջ 4 մլրդ 418 մլն դրամ. ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով կառույցի բյուջետային ծրագրերը՝ ասել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը:

Ըստ նրա՝ նշված գումարի շրջանակում նախատեսվում է իրականացնել «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագիրը, որի նպատակն է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի համակարգի զարգացումը, պետության կողմից անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ճանաչումը, երաշխավորումը եւ պաշտպանությունը:

Գեոդեզիայի ու քարտեզագրության բնագավառի զարգացման նպատակով նախատեսվում է շարունակել երկրատեղեկատվական համակարգում բնակավայրերի քարտեզագրական հենքի ստեղծման աշխատանքները, օրթոֆոտոհատակագծերով ամբողջությամբ ծածկված համայնքների ճշգրտված կադաստրային թաղամասերի հատակագծերը, համայնքների կադաստրային թաղամասերի ուղղման նպատակով լրացուցիչ կետերի դիտարկման եւ թաղամասերի արտաքին սահմանների ամբողջական ուղղման աշխատանքները:

Պատասխանելով ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցին՝ Սուրեն Թովմասյանը նշել է, որ ներկայումս հանրապետությունում հաշվառված է 37 հազար ինքնակամ շինություն «Սա լավ չէ, սակայն ունենք այն, ինչ ունենք, եւ մենք պետք է գտնենք լուծումներ»,- ասել է Կադաստրի կոմիտեի ղեկավարը:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը, նշել է, որ «Քաղաքաշինության եւ ճարտարապետության բնագավառում պետական քաղաքականության իրականացում եւ կանոնակարգում» ծրագրի շրջանակում 2023 թ. համար նախատեսվել է շուրջ 2 մլրդ 30 մլն դրամ` ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը՝ 685 մլն: Ծրագրի նպատակն է շարունակել քաղաքաշինական գործունեության պետական կարգավորման միջոց հանդիսացող նորմատիվ փաստաթղթերի մշակումն ու շարունակական արդիականացումը, դրանց ներդաշնակեցումը միջազգային նորմերին, տարածքների եւ բնակավայրերի կայուն քաղաքաշինական զարգացումն ու դրան նպաստող համայնքների համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակումը: Նշված նպատակին հասնելու համար իրականացվելու են միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման 28 փաստաթղթերի մշակման աշխատանքներ. Լոռու մարզի՝ 14, Կոտայքի մարզի՝ 10, Շիրակի մարզի՝ 4:

Մշակվելու եւ տեղայնացվելու է 18 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ:

Կմեկնարկեն Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Աշոտաբերդ թաղամասի կառուցապատման, Շիրակի մարզի Աշոցք համայնքում նոր բնակելի թաղամասի նախագծման, ինչպես նաեւ անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները:

Նախատեսվում է ապահովել կարեւորագույն նշանակության շենքերի եւ շինությունների անվտանգ եւ մատչելի շահագործումը: Նպատակային թիրախներն են Երեւան քաղաքում եւ մարզերում տեղակայված այն օբյեկտները, որոնք առավել օգտագործելի կամ շահագործելի են հանրության կողմից: 2023 թ. ընթացքում նշված ուղղությամբ նախատեսվում է իրականացնել Երեւան քաղաքի 29 կարեւորագույն նշանակության շենքերի տեխնիկական վիճակի զննության եզրակացությունների եւ շենքերի անձնագրերի ձեռքբերում:

Արմեն Ղուլարյանի հավաստմամբ իր գլխավորած կառույցը քաղաքաշինական տարբեր խնդիրների լուծման շուրջ գործակցում է Կադաստրի կոմիտեի, Երեւանի քաղաքապետարանի հետ:


07.02.2025
ԱԺ պատգամավորները հանդիպել են Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի եւ անդամների հետ
ԱԺ պատվիրակությունը խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային այցով Բելգիայում է: Այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը եւ հանձնաժողովի անդամ Հասմիկ Հակոբյանը, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական ...

07.02.2025
Աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխությունների վերաբերյալ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովին կից ՓՄՁ աշխատանքային խմբի` փետրվարի 7-ին կայացած արտահերթ քննարկմանն անդրադարձ է եղել ՓՄՁ-ներին վերաբերող հարկային փոփոխություններին: Քննարկմանը մասնացել են պատգամավորներ, Կառավարության անդամներ, ՓՄՁ ոլորտի ներկայացուցիչներ: ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհր...

07.02.2025
Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ուսանողների հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը փետրվարի 7-ին հանդիպել է Երեւանի պետական համալսարանի եւ Հայաստանի եվրոպական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ուսանողների հետ: Հանդիպումը տ...

07.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահի հետ
Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին հանդիպել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Վալերի Դե Բուի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր` անդրադարձ կատարելով նաեւ ՀՀ-ԵՄ հարաբերությունների...

07.02.2025
Կկազմակերպվի աշխատանքային քննարկում
Փետրվարի 7-ին՝ ժամը 13:00-ին, 334 դահլիճում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի կունենա աշխատանքային քննարկում ՓՄՁ-ներին առնչվող հարկային փոփոխությունների վերաբերյալ:   ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am