2023 թ. նախարարությանը կհատկացվի շուրջ 14,5 մլրդ դրամ՝ ներառյալ կառավարման ապարատի պահպանման ծախսերը: Հատկացվելիք միջոցները կուղղվեն մի շարք ծրագրերի իրականացմանը: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը՝ «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախնական ծրագրերի ու ֆինանսական հատկացումների քննարկման ժամանակ:
Ըստ նախարարի՝ «Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի, թվայնացման եւ շուկայի զարգացման» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 3 մլրդ 659 մլն 6 հազար դրամ:
Ծրագրի նպատակն է բարձր տեխնոլոգիաների ենթակառուցվածքների բարելավումը: Մասնավորապես, կիրականացվեն կադրերի թիրախավորված պատրաստում եւ վերապատրաստում՝ հաշվի առնելով շուկայի կտրուկ զարգացումն ու կադրերի նկատմամբ շուկայի պահանջարկի կտրուկ աճը:
Պետական աջակցություն կտրամադրվի ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող առեւտրային կազմակերպություններին եւ անհատ ձեռնարկատերերին:
Հեռահաղորդակցության ապահովման ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է հատկացնել 2,585.1 մլն դրամ: Նպատակն է ապահովել հեռահաղորդակցության եւ կապի ծառայությունների որակի կանոնակարգումն ու բարելավումը:
Ծրագրի շրջանակում նախատեսվում է ռադիոհաճախականային տիրույթի 92 տոկոս մաքրության ապահովում, հեռահաղորդակցության եւ կապի ծառայությունների որակի կանոնակարգում ու բարելավում:
Բուհ-մասնավոր հատված համագործակցության շրջանակում կպատրաստվեն 2000 մասնագետներ, դրամաշնորհային ծրագրի շրջանակում 30 կազմակերպությունների կտրամադրվեն դրամաշնորհներ, կիրականացվի մեկ աքսելերացիոն ծրագիր՝ 30 շահառու թիմերի եւ 150 մասնակիցների համար, կիրականացվի տաղանդի ձեւավորման եւ գլոբալ տաղանդի ներգրավման համար 1-ական միջոցառում, արտասահմանում կիրականացվեն շուրջ 15 վերապատրաստման միջոցառումներ:
Նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցերին, որոնք առնչվել են ոլորտի խնդիրներին:
Օրենսդրական կարգավորմամբ էկոպարեկային ծառայողների սոցիալական երաշխիք կսահմանվի դրամական օգնությունը
Որպես էկոպարեկային ծառայողի սոցիալական երաշխիք՝ առաջարկվում է կիրառել դրամական օգնության ինստիտուտը՝ պահպանելով նաեւ համաչափությունը, քանի որ այլ ծառայությունների դեպքում եւս այս եղանակն է կիրառվում: Այս փոփոխությունն է առաջարկում գործադիրն «Էկոպարեկային ծառայության մասին» օրենքում: Հարցն առաջին ընթ...
Առաջարկվում են նոր կարգավորումներ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում
Փաթեթի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքով անձի ֆունկցիոնալության գնահատման կարգի նկատմամբ վերահսկողությունն այլեւս վերապահվել է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին, սակայն, վերոգրյալից զատ, որեւէ այլ կարգավորում, այդ...
Առաջարկվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման եւ բնակչության պաշտպանության ոլորտը կարգավորող իրավական դաշտը
Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության համակարգի գրեթե բոլոր մակարդակներում առկա է աղետների ռիսկի գիտակցության ոչ բավարար աստիճան, հատկապես՝ բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացման, աղետների կանխատեսման ու վաղ ազդարարման, աղետներին դիմակայունության մշակույթի ձեւավ...
Պահպանվող անձին կարող է ուղեկցել 1 մեքենա եւ առավելագույնը 3 պահնորդ. քննարկվել են օրենքում առաջարկվող փոփոխությունները
Ազգային ժողովը մարտի 25-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Հերթական նիստերի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից օրենքների նախագծերի փաթեթը: ՆԳ նախարարի տեղակ...