National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
31.10.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
1 / 12

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2023  թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է վերոնշյալ ուժային կառույցների 2023 թ. թվային արտահայտությամբ բյուջետային եկամուտներն ու ծախսերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանի հավաստմամբ` նախարարությանը նախատեսվում է հատկացնել 16.451 մլն դրամ, 2022 թ. 13,978,5 մլն դրամի փոխարեն: Փրկարարական ծառայություններին հատկացվելու է 13,399 մլն դրամ, սեյսմիկ պաշտպանության համար նախատեսվել է 793,2 մլն դրամ: Այս ծրագրի նպատակն է սեյսմիկ ռիսկերի գնահատումն ու նվազեցումը: Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրել է, որ սեյսմիկ անվտանգության գծով բնակչության հետ տարվում են իրազեկման նպատակային աշխատանքներ:

Կապիտալ ծախսերի համար նախատեսվել է 17 մլն դրամ, ընթացիկ ծախսերի համար` 16 մլն: Ըստ նախարարի տեղակալի` 2023 թ. ընթացքում կիրականացվի 6 ծրագիր, որը ներառում է 14 միջոցառում: Նրա հավաստմամբ` փրկարար ծառայողները պարբերաբար վերապատրաստվում են: Պատասխանելով Անդրանիկ Քոչարյանի «Սուրմալուի» դեպքերի առնչությամբ հարցին` փոխնախարարը նշել է, որ առաջիկայում օրենսդրական փոփոխությամբ հրդեհավտանգ նյութերի արտադրությունը, ներկրումը, վաճառքը կսահմանվի որպես լիցենզավորված գործունեություն:

«Տեխնիկական անվտանգության կանոնակարգում» ծրագրի գծով 2023 թ. նախատեսվել է 431.6 մլն դրամ: Ծրագրի նպատակն է ՀՀ տարածքում տեխնածին վթարների կանխարգելումը, դրանց հետեւանքների վերացումը, նման վթարների հետեւանքով հասարակությանը եւ տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցումը, ինչպես նաեւ բնակչության ու շրջակա միջավայրի պաշտպանությունը:

«Արտակարգ իրավիճակների արձագանքման կարողությունների զարգացում» ծրագրի նպատակն է արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման կարողությունների զարգացումը պետական կառավարման, ՏԻՄ-երի եւ կազմակերպությունների ղեկավարների, մասնագետների համար ուսուցման կազմակերպումը: Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հիմնական խնդիրն է զարգացնել ակադեմիայի հնարավորությունները` դարձնելով այն արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության մասնագետների պատրաստման ու վերապատրաստման կենտրոն: 2023 թ. նախատեսվում է հատկացնել 121.0 մլն դրամ: 2022 թ. հաստատված բյուջեն կազմել է 114.8 մլն դրամ:

Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանի` «Նաիրիտ» ՓԲԸ-ում առկա թունավոր նյութերի վերաբերյալ հարցին ի պատասխան` ԱԻ նախարարության ներկայացուցիչը նշել է, որ առաջիկայում 34 անուն թունավոր նյութեր նախատեսվում է ոչնչացնել:

2023 թ. ՀՀ ոստիկանության ընդհանուր հատկացումները կազմելու են 76,201 մլն դրամ` 2021 թ. շուրջ 65 մլրդ փոխարեն: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ նախատեսվող հատկացումները հիմնականում վերագրվում են ընթացիկ ծախսերին: Կապիտալ ծախսերը կազմելու են 4,485,8 մլն դրամ:

«Ոստիկանության կրթական ծառայություններ» ծրագրով հատկացումները կազմելու են 1,565,9 մլն դրամ, որը պահպանել է ընթացիկ տարվա հատկացումների մակարդակը: Ոստիկանությունում կիրականացվի 2 ծրագիր, որը ներառում է 12 միջոցառում:

Փոխոստիկանապետը ներկայացրել է նաեւ 2022 թ. ինն ամիսների օպերատիվ վիճակը եւ ընդգծել, որ թեեւ հանցագործությունների գծով 27 տոկոս աճ է գրանցվել, բայց այն մի շարք հանգամանքների բերումով կրում է պայմանական բնույթ: Հիմնականում աճել են սպանության, գողության, ավազակության, մեքենաներ գողանալու դեպքերը: Արա Ֆիդանյանը կարեւորել է 2021 թ. մայրաքաղաքում ներդրված պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանցագործությունների կանխման եւ բացահայտման գործում: Նա տեղեկացրել է, որ ամբողջ հանրապետության տարածքում այս ծառայությունը փուլային տարբերակով կներդրվի մինչեւ 2024 թ. դեկտեմբեր: Նշվել է նաեւ, որ աշխատանքներ են իրականացվում Ներքին գործերի նախարարության ստեղծման ուղղությամբ: Ոստիկանության զորքերի փոխարեն կձեւավորվի ոստիկանության գվարդիա:

Բանախոսները պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին, որոնք առնչվել են ոլորտների խնդիրներին, ֆինանսական հատկացումներին:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ դռնփակ նիստում քննարկվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված պաշտպանության եւ պետական ռեզերվների, ԱԱԾ-ի ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: 


31.10.2022
Ներկայացվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են նախագծի քննարկումները
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված՝ Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թ. պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կա...

31.10.2022
2023 թ. պետբյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 1,5 տոկոսով կավելանան. մեկնարկել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
Ինչպես նախորդ տարվա բյուջեի նախագծում, այս տարի եւս նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես եւ Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես...

31.10.2022
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ.պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակում:...

31.10.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միա...

31.10.2022
Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը: «Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թո...

31.10.2022
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am