National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
31.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
31.10.2022
2023 թ. պետբյուջեի նախագծով կապիտալ ծախսերը 1,5 տոկոսով կավելանան. մեկնարկել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները
1 / 8

Ինչպես նախորդ տարվա բյուջեի նախագծում, այս տարի եւս նախագիծը կազմվել է այն սկզբունքով, որ պետք է առաջին հերթին երաշխավորվի մակրոտնտեսական կայունություն: Դա նշանակում է, որ մենք պետք է էականորեն, ինչպես եւ Կառավարության գործունեության ծրագիրն է նախատեսում, ավելացնենք սեփական եկամուտները, մասնավորապես, հարկային եկամուտները, որովհետեւ դրանք են այն երաշխիքները, որոնք կապահովեն միջնաժամկետ հատվածում Կառավարության ծրագրերի հուսալի ֆինանսավորում. նշել է Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում հոկտեմբերի 31-ին մեկնարկել են «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Օրենքի նախագծի մշակման սկզբունքները, նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը եւ նրա ծածկույթը, արտաքին եւ ներքին պարտքը), եկամուտների ձեւավորումը (հարկային եւ մաքսային քաղաքականությունը), բյուջեի ծախսերի կառուցվածքը եւ ծախսային քաղաքականությունը քննարկվել են Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահել է Գեւորգ Պապոյանը:

Ֆինանսների նախարարի խոսքով՝ 2023 թ. համար որպես հիմնական նպատակադրում սահմանվել է 7 տոկոս տնտեսական աճի ծրագրային թիրախը, եւ այդ նպատակով կավելացվեն կապիտալ ծախսերը: «Պետական պարտքը մենք նախատեսել ենք, որ 2022 թ. 60,3 մակարդակից Կառավարության ծրագրային ժամանակահատվածում պետք է նվազի 50 տոկոսը չգերազանցող մակարդակի»,- նշել է նա:

Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ 2023 թ. համար Կառավարությունը նախատեսել է, որ պետական բյուջեի դեֆիցիտը համախառն ներքին արդյունքի նկատմամբ պետք է գտնվի 3,1 տոկոսի սահմաններում. դա այն ցուցանիշն է, որն արտացոլում է, թե պարտքային նոր միջոցներ ներգրավվելով, որքան ծախսեր պետք է կատարվեն:

2023 թ. պետական բյուջեն առանձնահատուկ է նրանով, որ կապիտալ ծախսերը լինելու են էապես աճող, դրանց հանրագումարը սահմանված է 548 մլրդ դրամի չափ կամ 49 տոկոսով կգերազանցեն 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված կապիտալ ծախսերի մակարդակը: Կապիտալ ծախսերը կհասնեն համախառն ներքին արդյունքի 5,9 տոկոսի, որը 2022 թ. նկատմամբ ավելի է 1,5 տոկոսով:

2023 թ. կապիտալ ծախսի զգալի մասն ուղղվելու է պաշտպանության եւ անվտանգային ենթակառուցվածքների ֆինանսավորմանը:

2023 թ. պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 մլրդ դրամ, դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները:

Սոցիալական պաշտպանական ոլորտին ուղղվող ծախսերի աճը եւս զգալի է լինելու: Դրանք 2023 թ. կկազմեն 648 մլրդ դրամ, 10 տոկոսով կգերազանցեն 2022 թ. ճշտված բյուջեով սահմանված սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերը եւ կապահովվեն համախառն ներքին արդյունքի նկատմամբ 7 տոկոս մակարդակ՝ հարաբերական իմաստով պահպանելով 2022 թ. ցուցանիշը:

Կրթության ոլորտի ծախսերը կկազմեն 209 մլրդ դրամ, 12 տոկոսով ավելի, քան՝ 2022 թ., առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 149 մլրդ դրամ, որը 4 տոկոսով ավելի է 2022 թ. նկատմամբ:

«Տնտեսական աճի տեսանկյունից 6 ամսում ունենալով տնտեսական աճ՝ կարող ենք արձանագրել, որ առավել մեծ չափով դրանք կրել են ծառայությունների աճի ազդեցություն. մեծ են եղել շինարարության եւ արդյունաբերության ազդեցությունները: Իսկ պահանջարկի տեսանկյունից դրանք արտահանման ծավալների եւ սպառման աճն է»,- նշել է ֆինանսների նախարարը:

Նախարարի խոսքով՝ ՀՀ-ում տնտեսական զարգացումների վրա զգալի ազդում է նաեւ պղնձի միջազգային գինը. «Երեք տարվա կտրվածքով գները նվազում են: Այս տարի կանխատեսվում է, որ 8.900 դոլարի սահմաններում կլինի, իսկ հաջորդ տարի՝ 8.000 դոլարի: Նավթի միջազգային գները եւս, ըստ կանխատեսումների, նվազելու են»,- նշել է նախարարը: Ինչ վերաբերում է պարենի միջազգային շուկայի գներին, ապա առաջիկա տարում գների որոշակի նվազում է նկատվում՝ 5,8 տոկոսով ավելի ցածր, քան՝  2022 թ.:

Գալիք տարվա համար կանխատեսվում է 7 տոկոս տնտեսական աճ, եւ դա է բոլոր հարկաբյուջետային ցուցանիշների հաշվարկի հիմքում: 2023 թ. պետական բյուջեի հարկային եկամուտները կկազմեն 2 տրիլիոն 204 մլրդ դրամ, որը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 23,7 տոկոս:

2023 թ. համար դեֆիցիտը նախատեսվում է 289 մլրդ դրամի չափ, ծախսերը կկազմեն մոտ 2,6 տրիլիոն դրամ:

Կառավարության պարտքը, ըստ Տիգրան Խաչատրյանի, անվանական մեծությամբ կկազմի մոտ 4 տրիլիոն 232 մլրդ դրամ, իսկ 2023 թ. կկազմի 4 տրիլիոն 625 մլրդ դրամ:

Ֆինանսների նախարարը պատասխանել է նաեւ պատգամավորների հարցադրումներին:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Ֆինանսների նախարարին խնդրել է հասարակության համար պարզաբանել այն հարցը, որը վերջին ժամանակներում ակտիվ քննարկվում է՝ այն է՝ Հայաստանը հաջորդ տարի դադարեցնելո՞ւ է Արցախի վարկավորումը:

Տիգրան Խաչատրյանը, պատասխանելով հարցադրմանը, նշել է, որ 2023 թ. Արցախի ֆինանսավորումը 144 մլրդ դրամի չափով է նախատեսված, որը նույնն է, ինչ այս տարվա սկզբին:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն էլ իր հարցադրումներից մեկով տեղեկացրել է, որ բավականին շատ բողոքներ է ստանում բանկային ոլորտի միջնորդավճարների հետ կապված եւ դրա վերաբերյալ ցանկացել է լսել Ֆինանսների նախարարի կարծիքը եւ Կառավարության գնահատականը:

Ֆինանսների նախարարը նշել է, որ խնդիրը վերաբերում է ոչ թե դրամական փոխանցումներին, այլ կանխիկացման համակարգում պահումներին, որն ունի իր պատճառները: Ըստ Տիգրան Խաչատրյանի՝ Կենտրոնական բանկի պարզաբանումներով՝ դա անհրաժեշտ եւ տրամաբանական է:

Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի խոսքով՝ ազգային արժույթի կանխիկացման դեպքում որեւէ սակագին չի գործում, սակագինը գործում է օտարերկրյա արժույթների վրա, որոնց նկատմամբ Հայաստանի բանկային համակարգն ունի հասանելիության խնդիր: 


31.10.2022
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ հոկտեմբերի 31-ին քննարկվել են «ՀՀ 2023  թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված Արտակարգ իրավիճակն...

31.10.2022
Ներկայացվել են «ՀՀ 2023 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ-ի եւ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունները. ԱԺ մշտական հանձնաժողովները շարունակում են նախագծի քննարկումները
Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված՝ Կառավարության հնգամյա ծրագրի նպատակային թիրախների ներքո 2023 թ. համար եւս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս մակարդակ: Տնտեսական նախանշված աճի պայմաններում 2023 թ. պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ նպատակադրում է հարկերի՝ ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն կա...

31.10.2022
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ.պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակում:...

31.10.2022
Ալեն Սիմոնյանն ընդունել է Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի եւ Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Էլիզաբեթ ՄըՔիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են խորհրդարան-գործակալություն համագործակցության շարունակականությանն առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Ամերիկայի Միա...

31.10.2022
Բարձր ենք գնահատում Ձեր հայանպաստ եւ կարեւոր գործունեությունը. Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարո Փայլանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 31-ին ընդունել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ է հետեւում նրա հայանպաստ եւ կարեւոր գործունեությանը: «Անչափ կարեւոր է, որ Ձեր ուշադրության կենտրոնում եք պահում Թո...

31.10.2022
Բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակում
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ուղիղ հեռարձակումը:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am