Տպել
25.10.2022
Նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ ՏՏ լաբորատորիաներ. ԱԺ-ն քննարկել է համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը
1 / 4

Ընթացիկ տարվա հունիսի 9-ին ստորագրված համաձայնագրով նախատեսվում է մեր երկրին հատկացնել 22,6 մլն եվրո գումար: Վարկի մարումը նախատեսված է 25 տարի ժամկետով. 14,5 տարին արտոնյալ է: Տոկոսադրույքը տարեկան 0,25 տոկոս է: Վարկի մարումը կսկսվի արտոնյալ ժամկետը լրանալուց հետո: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հոկտեմբերի 25-ի ԱԺ հերթական նիստերի ժամանակ:

Խորհրդարանը քննարկել է «Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Լրացուցիչ ֆինանսավորման վերաբերյալ համաձայնագրով հանրապետությունում նախատեսվում է հիմնանորոգել եւ վերակառուցել 4 ավագ դպրոց, ինչպես նաեւ դրանք համալրել անհրաժեշտ գույքով: Այդ դպրոցներն են` Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցը, Արտաշատի եւ Աշտարակի ավագ դպրոցները, Երեւանի թիվ 139 ավագ դպրոցը:

Համաձայնագրի շրջանակում 200 դպրոցում կստեղծվեն բնագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ:  Կառավարությունը նախատեսում է, որ մինչեւ 2026 թ. հանրապետության բոլոր դպրոցները պետք է ապահովվեն նման լաբորատորիաներով:

Հանրապետության 80 բնակավայրում կստեղծվի առնվազն 80 նախակրթարան, դրանք կհամալրվեն անհրաժեշտ գույքով, կվերապատրաստվեն դաստիարակները: Նախակրթարանները հարմարեցվելու են ներառական կրթության պահանջներին: Նախապատվությունը տրվելու է սահմանամերձ, ինչպես նաեւ այն համայնքներին, որտեղ մեծ է Արցախյան պատերազմի հետեւանքով տեղահանված ընտանիքների թիվը:

Համաձայնագրի շրջանակում նորարարական եւ զարգացման ծրագրեր իրականացնելու հնարավորություն կունենան նաեւ բուհերը: Այս նպատակի համար նախատեսված է 2,6 մլն եվրո գումար: Այս համատեքստում կիրականացվի 5 դրամաշնորհային ծրագիր:

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հարցին ի պատասխան՝ փոխնախարարը հայտնել է, որ Կառավարությունը նախատեսել է առաջիկայում բարելավել նաեւ հանրապետության մյուս բոլոր դպրոցների ենթակառուցվածքները: Նշենք, որ պատգամավորի հարցը վերաբերում էր Երեւանի թիվ 198 դպրոցի վերանորոգման անհրաժեշտությանը: Փոխնախարարը հայտնել է, որ նշված դպրոցի վերանորոգման հարցը կդիտարկվի:

Պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրել է՝ արդյո՞ք տեսանելի ապագայում կան հնարավորություններ՝ Հայաստանի բուհերից տեսնելու աշխարհի լավագույն բուհերի շարքում: Արթուր Մարտիրոսյանը տվել է լավատեսական պատասխան՝ նշելով, որ այդպիսի նպատակ կա, եւ ակնկալվում է, որ հանրապետության 4 բուհ շատ մոտ ապագայում` 2030 թ., կարող է լինել աշխարհի 500 լավագույն բուհերի շարքում:

Նախագծի վերաբերյալ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Նարեկ Գրիգորյանը:


25.10.2022
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկել է մի շարք նախագծեր
Հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են ե'ւ Կառավարության, ե'ւ պատգամավորների հեղինակած օրենսդրական նախաձեռնությունները: Գործադիրի հեղինակած ««Աշխարհագրական նշումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացի...

25.10.2022
Օրենսդրական նոր կարգավորմամբ պատգամավորներն ԱԺ նիստում ստորագրելու են երդման տեքստի տակ
Օրենսդրական կարգավորման նպատակն է հրապարակային տրված հանդիսավոր երդմամբ անձանց մոտ ավելացնել իրենց պաշտոնով պայմանավորված պատասխանատվության գիտակցումը: Հանրությանը տրված երդումն ապագայում կծառայի որպես բարեխիղճ, օրինական եւ պատասխանատու վարքագծի կարեւոր բաղադրիչ: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադ...

25.10.2022
Օրենսդրական փաթեթով հստակեցվում են պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազորված մարմնի գործառույթները. Առնակ Ավետիսյան
Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանի՝ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ կից նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման եւ օտարման բնագավառում լիազորված մարմն...

25.10.2022
Ավտոմոբիլային ճանապարհներով առավելագույն զանգվածը գերազանցող ծանրաքաշ մեքենաներով երթեւեկելու տուգանքի չափը կբարձրանա
Գործող կարգավորմամբ տուգանքի չափը բոլոր դեպքերում նույնն է՝ 200.000 դրամ: Առաջարկվող փոփոխությամբ որքան շատ լինի թույլատրելիից ավելի բեռի քաշը, այնքան տուգանքի չափը մեծ է լինելու: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայա...

25.10.2022
Մինչեւ այս տարվա վերջ Հայաստանում կբացվի արբանյակի կառավարման կենտրոն. Ավետ Պողոսյան
«Խաղաղ նպատակներով տիեզերական տարածության հետազոտման եւ օգտագործման ոլորտում համագործակցության մասին Անկախ պետությունների համագործակցության» կոնվենցիայի շրջանակում հնարավորություն կտրվի համագործակցել արբանյակային նավիգացիոն համակարգերի, դրանց հետ կապված տեխնոլոգիաների եւ ծառայությունների ոլորտներում...

25.10.2022
Նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանվել է վարչական պատասխանատվություն
Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն: Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակու...

25.10.2022
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը. պատգամավոր Դավիթ Առուշանյանը երդվել է
Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը հաջորդ թեկնածուին տրամադրելու մա...