National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
14.10.2022

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
31
 
14.10.2022
Ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է. Ալեն Սիմոնյանը հանդիպել է շվեյցարացի գործընկերներին
1 / 4

ՀՀ ԱԺ նախագահը հոկտեմբերի 14-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի պատգամավորներ Շտեֆան Մյուլեր-Ալտերմատին եւ Միշել Մատերին:

Պատգամավորները Հայաստանում են աշխատանքային այցով, նախատեսում են այցելել ադրբեջանական զինուժի կողմից հրաձգության ենթարկված բնակավայրեր:

Հանդիպմանը կողմերը փաստել են՝ փոխգործակցության լայն ասպարեզ կա խորհրդարանների համար, ուստի, անհրաժեշտ է օգտագործել բոլոր հնարավորությունները:

Այս համատեքստում կարեւորվել են բարեկամական խմբերի գործունեությունը եւ փոխայցերի ընթացքում բարձրացված հարցերի օպերատիվ արձագանքը:

Կողմերն անդրադարձել են ադրբեջանական վերջին ագրեսիայի հետեւանքներին: ՀՀ ԱԺ նախագահը մանրամասներ է հաղորդել զոհերի, գնդակոծված ենթակառուցվածքների մասին:

«Դուք այցելելու եք Ջերմուկ, որտեղ ականատես կլինեք ադրբեջանական ագրեսիայի հետեւանքներին: Ձեր դեսպանն արդեն այցելել է Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի մարզեր, որտեղ ծանոթացել է Ադրբեջանի սանձազերծած հարձակման հետեւանքով տարբեր բնակավայրերում քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասներին»,- հավելել է նա:

Ալեն Սիմոնյանը երախտիքի խոսքեր է ասել շվեյցարացի գործընկերներին ադրբեջանական ագրեսիայի եւ դրա հետեւանքների մասին շվեյցարական կառավարության հետ խոսելու համար՝ նշելով, որ սպասում է գործուն քայլերի:

Արձանագրվել է, որ ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը ՀՀ ինքնիշխան տարածքից առաջնահերթ խնդիր է, իսկ ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը՝ անընդունելի:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստան այցելությունից հետո, պատգամավորները կբազմապատկեն ջանքերն իրականությունն անաչառ ներկայացնելու, Հայաստանին եւ հայ ժողովրդին, հայոց անկախ պետականությանը նեցուկ կանգնելու ուղղությամբ, միաժամանակ, չմոռանալով Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ազատ եւ անվտանգ ապրելու իրավունքը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումից հետո տեղի է ունեցել շվեյցարացի պատվիրակների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք հանդես են եկել հայտարարությամբ:


14.10.2022
Հայկ Մամիջանյանը ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում խոսել է ԼՂ հակամարտությանն առնչվող խնդիրների մասին
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հայկ Մամիջանյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 14-ի նիստում: Հայ պատվիրակը նշել է. «Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, այս նստաշրջանի առաջին օրը մենք քննարկում ունեցանք Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի մասին: Մի ասացվածք կա. «Ճշմարտության ...

14.10.2022
Ներգաղթած քաղաքացիները լուրջ ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության ակտիվության վրա. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել
2022 թ. սկսված աշխարհաքաղաքական խոր տեղաշարժերն ու դրանց զարգացման միտումները, ի թիվս այլ հարցերի, հանգեցրել են նաեւ միգրացիոն հոսքերի ծավալների կտրուկ ավելացմանը: Հայաստանը եւս անմասն չի մնացել այդ երեւույթների ազդեցությունից: Անցած ամիսներին Հայաստան են եկել ՏՏ ոլորտի մեծ թվով մասնագետներ, որոնց մ...

14.10.2022
Կանայք այսօր մեծ ակտիվություն են դրսեւորում երկրի, ինչպես նաեւ ժողովրդավարության զարգացման գործում. Լիլիթ Ստեփանյան
Մեր երկրի զարգացման գործում կարեւոր է կանանց ներգրավվածությունը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքականության մեջ. ասել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը Լոռու մարզից ժամանած «Սոսե» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ «Կանանց դերը քաղաքականո...

14.10.2022
Ադրբեջանի վայրագությունները հետեւանք են այդ երկրում իրականացվող հայատյաց պետական քաղաքականության. Հասմիկ Հակոբյանի ելույթը Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում
Միջխորհրդարանական միությունում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հասմիկ Հակոբյանը ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության 145-րդ վեհաժողովում: «Հարգելի՛ գործընկերներ, ես ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետությունը, որը փոքր է տարածքով, բայց աշխարհին տվել է այնպիսի ականավոր մարդկանց, ինչպիսիք են Շառլ Ազն...

14.10.2022
Սպորտային ֆեդերացիաների եւ որոշումներ կայացնող մարմինների առաջնորդական եւ մարզչական պաշտոններն ավելի շատ կանանցով համալրելը կհանգեցնի ավելի գենդերային կայուն ու հավասար սպորտի աշխարհի. Սոնա Ղազարյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը վեհաժողովի լիագումար նիստում ելույթ է ունեցել «Եվրոպայի լիբերալների եւ դեմոկրատների դաշինք»-ի (ALDE) անունից: Պատգամավորը, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ նախագահ, սիրելի՛ գործընկերներ, առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել զեկուց...

14.10.2022
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

14.10.2022
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է արցախցի գործընկերներին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին հյուրընկալել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը քննարկվել են արցախահայությանը, ՀՀ քաղաքական օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը ներկայացրել է վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ հանդիպումների, ինչպես...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am