Տպել
05.04.2006
Սննդամթերքի անվտանգության հարցը քննարկվեց խորհրդարանում

Սպառողների իրավունքների պաշտպանության պատգամավորական համագործակցության խումբը ապրիլի 5-ին գումարել էր նիստ: Քննարկման առանցքում վտանգավոր պարենային հումքի եւ սննդի հարցն էր:

Խումբը կազմված է խորհրդարանական խմբակցությունների ու խմբի ներկայացուցիչներից, գործում է շուրջ մեկուկես տարի` ՀՅԴ խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի համակարգմամբ: Սպառողների շահերի պաշտպանության ոլորտում պատգամավորական խումբը համագործակցում էհասարակական կազմակերպությունների հետ: Դրանցից մեկի`«Սպառողների իրավունքների պաշտպանություն»կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը նիստում ներկայացրեց քննարկվող հարցի վերաբերյալ իրենց ծրագրերը: Մասնագետների գնահատմամբ, հանրապետությունում ստեղծված է անհրաժեշտ իրավական դաշտ` միջազգային չափանիշներին համահունչ մակնշման գործընթաց իրականացնելու համար:Սակայնանկատար են օրենքի իրագործումն ապահովող կարգերը: Օրինակ` ժամկետանց ապրանքի հայտնաբերմանը հետեւում է միայն տուգանք, ինչից հետոայդ նույն ապրանքը կարող է իրացվել մեկ այլառեւտրային վայրում:Բացը վերացնելու նպատակով խումբը կառավարությանը կառաջարկվի վտանգավոր պարենային հումքի եւ սննդամթերքի փորձաքննության անցկացման, սպառողներից հետկանչման, դրանց օգտագործման կամ ոչնչացման կարգի մասինորոշման նախագիծ:Նախագծում վտանգավոր է բնորոշվում այնսննդամթերքը, որը չի համապատասխանում նորմատիվ փաստաթղթերի պահանջներինու ներկայացված տեղեկատվությանը, չունի օրենսդրությամբ սահմանված` համապատասխանությունը հավաստող փաստաթուղթ, նշված չէ պիտանիության ժամկետը կամ ժամկետանց է եւ որ մակնիշը բացակայում է կամ էլ չի պարունակումօրենսդրությամբ սահմանված տեղեկություններ:Նշված կարգի սկզբունքները, նաեւ` «Եվրոպա. նոր հարեւանություն» ծրագրով առաջադրված պահանջները օրենսդրորեն ամրագրելու նպատակով խումբը, համագործակցելով գյուղատնտեսության նախարարության հետ, ծրագրում է փոփոխություններ առաջարկել «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքում:

Աբգար Եղոյանի կարծիքով, սպառողների շահերը պաշտպանելու եւ անորակ սննդամթերքը շուկայից դուրս մղելու հարցում խորհրդարանականների հետ համախմբումը գնահատելի է: Իսկ որ համատեղ ջանքերով է պետք պայքարել, այդ մասին վկայում են փաստերը: Ներքին շուկան լցված է մակնշման պահանջներին չհամապատասխանողեւ ժամկետանց` հիմնականաւմ ներկրված սննդամթերքով:Վերջերս կատարված փորձաքննությունից պարզ է դարձել, որ ուսումնասիրված 10 սննդային ապրանքատեսակնե րից (9 թուրքական եւ 1 իրանական ծագմամբ ) 5-ի մեջ հայտնաբերվել ենմիկրոբիոլոգիական խախտումներ,բորբոսասնկեր եւ աղիքային ցուպիկներ:

Հասարակական կազմակերպությունները կարեւոր են համարումհանրությանը անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելու հարցը: «Օգտակար խորհուրդներ սպառողներին» վերտառությամբ «Սպառողների իրավունքների պաշտպանություն» Հ/Կ հեղինակած ուղեցույցից քաղաքացիները կարող են ստանալ սննդամթերքի անվտանգության մասին սպառիչ տեղեկատվություն:

Հրայր Կարապետյանը նշեց, որ պատրաստվում են առաջիկա քառօրյայի ընթացում հանդես գալ սննդի անվտանգությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ քայլերի մասին հայտարարությամբ: Ինչ վերաբերվում է սպառողներին հուզող մեկ այլ եւ ոչ պակաս կարեւոր` գազի սականգներին, ՀՅԴ խմբակցության քարտուղարը գտնում է, որ այդ հարցին պետք չէ առայժմ անդրադառնալ, քանի դեռ չկա պաշտոնական տեսակետ: Պատգամավորի տեղեկացմամբ, կառավարությունը ապրիլի 6-ին պատրաստվում է հանդես գալ գազի վերջնական սակագնի մասին հայտարարությամբ: Իսկ եթե սահմանված գները արդարացված չլինեն, պատգամավորական համագործակցության խումբը կանդրադառնա խնդրին, ասում է Հրայր Կարապետյանը:


05.04.2006
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը
«Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի համաշխարհային կազմակերպության  (GOPAC)» Հայաստանի Ազգային կառույցի հիմնադրման կապակցությամբ եւ հաշվի առնելով համաշխարհային այդ կազմակերպության ընթացակարգերը, Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Ազգային ...

05.04.2006
«Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային հակակոռուպցիոն համաժողով Երեւանում
Ապրիլի 6-7-ը Աժ-ում աշխատանքները կսկսի «Աժ-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային համաժողովը, որը ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ (ԱՄՆ այցի ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությամբ) կազմակերպել են Ազգային ժողովը, ԵԱՀԿ-ն,  Եվրասիա հ...

05.04.2006
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի`  ապրիլի 5-ի նիստում քննարկվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» եւ «Կրթության մասին» ՀՀ օրենքնե...