Տպել
01.10.2022
Նման հանդիպումները կարեւոր են նաեւ հայկական փորձի ներկայացման տեսանկյունից. ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները ճանաչողական այցով Շվեդիայի խորհրդարանում էին
1 / 2

ՀՀ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 1-ը «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով հյուրընկալվել էին Շվեդիայի խորհրդարանում (Ռիկսդագ)՝ ծանոթանալու Ռիկսդագի աշխատակազմի գործունեությանը, ընդլայնելու համագործակցությունը եւ փորձի փոխանակումը տարբեր ստորաբաժանումների հետ, մասնավորապես, Հետազոտական ծառայության, Հաղորդակցության բաժնի եւ Այցելությունների, կրթության ու միջոցառումների վարչության հետ:

Ազգային ժողովի պատվիրակությանը ողջունել է Շվեդիայի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Ինգվար Մաթսոնը, ով կարեւորել է երկու խորհրդարանների աշխատակազմերի համագործակցությունը՝ զարգացնելու աշխատակազմերի հետազոտական կարողությունները:

ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհակալություն հայտնելով շվեդ գործընկերոջը հյուրընկալության համար, նշել է, որ Ազգային ժողովի աշխատակազմը, մշտապես ձգտելով զարգացնել կարողությունները, ունի նաեւ սեփական զարգացման փորձը, եւ նման հանդիպումները կարեւոր են նաեւ հայկական փորձի ներկայացման տեսանկյունից:

Աշխատանքային այցի շրջանակում Ազգային ժողովի աշխատակազմի փորձագիտական եւ վերլուծական վարչության աշխատակիցները հանդիպումներ են ունեցել Ռիկսդագի հետազոտական կենտրոնի գործընկերների հետ: Եռօրյա հանդիպումների ընթացքում երկու ստորաբաժանումների աշխատակիցները քննարկել են պատգամավորներին՝ իրենց կողմից մատուցվող ծառայությունների, հետազոտությունների, օրենքների նախագծերի եզրակացությունների, գիտահետազոտական վերլուծությունների մեթոդաբանությունը:

Պատվիրակության անդամները հանդիպել են նաեւ Շվեդիայի խորհրդարանի Հաղորդակցության բաժնի եւ այցելությունների, Կրթության եւ միջոցառումների վարչությունների ղեկավարների հետ: Քննարկվել են ստորաբաժանումների կողմից տրամադրվող ծառայությունների բովանդակությունը, առանձնահատկությունները, մարտահրավերներն ու լուծումները:

Երկու խորհրդարանների աշխատակազմերի ղեկավարները եռօրյա հանդիպումների արդյունքում համագործակցությունը գործունեության տարբեր ուղղություններով խորացնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Ճանաչողական այցն իրականացվել էր ՄԱԶԾ «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Շվեդիայի կառավարության կողմից:
 


01.10.2022
Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական հրավեր է ստացել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինից, որում, մասնավորապես, ասվում է. «Հարգելի՛ պարոն Սիմոնյան, ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի միջեւ փոխգործակցության զարգացման նպատակով պաշտոնական այցով հրավիրում եմ Ձեզ Ռու...