Տպել
11.10.2022
Ռուս գործընկերներից ակնկալում ենք արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում. Ալեն Սիմոնյան
1 / 7

Եռօրյա պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով հայ խորհրդարանականները հոկտեմբերի 11-ին հանդիպել են Պետական դումայի «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ:

«Մենք հիմա շատ անհանգիստ ժամանակներում ենք ապրում, ինչն անմիջական ազդեցություն է ունենում երկրների ու ժողովուրդների վրա»,-հանդիպման սկզբում նշել է ՀՀ ԱԺ նախագահը՝ ասելով, որ ռուս գործընկերներից ակնկալում է արդյունավետ եւ անկեղծ համագործակցություն անվտանգային եւ տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու հարցերում:

Հանդիպումն ընթացել է բարեկամական մթնոլորտում: Ռուս գործընկերները մատնանշել են համատեղ նախագծերի հաջող իրականացման փաստը, մասնավորապես, բարձր է գնահատվել միջխորհրդարանական բարեկամական խմբերի փոխգործակցությունը:

Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը: ՀՀ ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ սահմանում ադրբեջանական ԶՈւ-ն երեկ կրկին հրաձգություն է իրականացրել: Հայկական կողմը ռուս գործընկերներին է փոխանցել ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով Ջերմուկ առողջարանային քաղաքում ստեղծված իրավիճակը, ենթակառուցվածքներին հասցված վնասները:

«Մենք` որպես իշխող կուսակցություն, պատրաստակամ ենք ձեր բարձրացրած հարցերի շուրջ տարբեր ձեւաչափերի քննարկումներ եւ խորհրդակցություններ անցկացնել»,-նշել է խմբակցության ղեկավար Վլադիմիր Վասիլեւը:

Քննարկվել են Ռուսաստանում ապրող հայերի կենսագործունեությանն առնչվող հարցեր:

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել էր ՌԴ ԴԺ Պետական դումայի «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ), «Նոր մարդիկ» («Новые люди»), «Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների ներկայացուցիչների հետ:


11.10.2022
Ե՞րբ է ԵԽ-ի համար Ադրբեջանն ավելի ժողովրդավարական պետություն եղել. երբ ակտիվ պայքարու՞մ էր ԼՂ-ում հայ բնակչության դեմ, թե՞ այսօր, երբ ՀՀ ժողովրդի նկատմամբ իրականացնում է պատերազմական հանցագործություններ. Արմեն Գեւորգյանի ելույթը ԵԽԽՎ-ում
ԵԽԽՎ Բյուրոյի եւ Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ հոկտեմբերի 10-ին ելույթ է ունեցել կառույցում Հայաստանի Հանրապետության ԱԺ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գեւորգյանը: Ելույթում, մասնավորապես, ասվել է. «Հարգելի' նախագահ, Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի շարունա...

11.10.2022
Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում. Արման Եղոյանը հանդիպել է ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուին
Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է եւ նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ: Այս ...