Տպել
10.10.2022
ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ԱԺ պատվիրակությունը հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի խմբակցությունների ներկայացուցիչներին
1 / 15

ՌԴ պաշտոնական այցի շրջանակում ՌԴ ԴԺ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի առաջարկով Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այսօր եւ վաղը հանդիպումներ է ունենալու Պետական դումայի բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների հետ:

Հայ պատվիրակները հանդիպել են «ՌԴ կոմունիստական կուսակցություն» (КПРФ) խմբակցության ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող հարցեր:

Հանդիպում է եղել «Նոր մարդիկ» («Новые люди») կուսակցության խմբակցության հետ: Քննարկվել են ՀԱՊԿ-ի գործունեությանը վերաբերող հարցեր, Հայաստանում ՌԴ քաղաքացիների կեցությանն առնչվող խնդիրների շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել 44-օրյա պատերազմի եւ այս պահին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ԶՈՒ-ի գործողությունների մասին:

«Արդար Ռուսաստան-հանուն ճշմարտության» («Справедливая Россия-за правду») եւ Լիբերալ-դեմոկրատական (ЛДПР) կուսակցությունների խմբակցությունների հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել անվտանգային խնդիրներին, քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցեր:

Վաղը՝ հոկտեմբերի 11-ին, հանդիպում է նախատեսված իշխող «Միացյալ Ռուսաստան» («Единая Россия») կուսակցության խմբակցության ներկայացուցիչների հետ: 
  
ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցի շրջանակում  Ալեքսանդրովյան այգում ծաղկեպսակ եւ ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հիշատակին:


10.10.2022
Մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել ՀՀ-ի դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունո...

10.10.2022
ԵԽԽՎ-ում քննարկվել է «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցող ռազմական գործողությունները, ներառյալ բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումները» հարցը
ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, վեհաժողովում պատվիրակության անդամներ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատգամա...

10.10.2022
Հայաստանին պետք է անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն. Աղվան Վարդանյան
Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որեւէ այլ պետություն: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտան...

10.10.2022
Ադրբեջանը պետք է դուրս գա մեր տարածքներից, քանի որ ՀՀ տարածքային ամբողջականությունը սակարկման ենթակա չէ ոչ մի պայմանով. Վահագն Ալեքսանյան
Վարչապետի՝ Պրահայից անմիջապես ՌԴ այցը նախապես պլանավորված է եղել: Ինչ վերաբերում է հայ-ռուսական համագործակցությանը, մենք դաշնակից երկրներ ենք եւ շարունակում ենք դաշնակցային հարաբերությունները: Կան որոշակի խնդիրներ, մենք արձանագրել ենք դրանք եւ մեր գործընկերների հետ աշխատում ենք: Սպասում ենք հստակ քա...

10.10.2022
Հայաստանն անվտանգության հարցում երկարաժամկետ լուծումների ժամանակ չունի. Ալեն Սիմոնյանը՝ Վյաչեսլավ Վոլոդինին
Եռօրյա պաշտոնական այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 10-ին հյուրընկալվել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին: Սիմոնյան-Վոլոդին մոտ մեկ ժամ տեւած առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Ալեն Սիմոնյան...

10.10.2022
Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է ներկայացնել Արցախի շահերը. Թագուհի Թովմասյան
Թեեւ խորհրդարանի դահլիճում տեղի ունեցող աշխատանքներին չենք մասնակցում, սակայն ակտիվ մասնակցություն ենք ունենում խորհրդարանական մյուս ճակատներում, ինչպես նաեւ միջազգային հանդիպումներում. ասել է ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թ...