Տպել
10.10.2022
Հայաստանին պետք է անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն. Աղվան Վարդանյան
1 / 2

Հայաստանի անվտանգությունը պետք է ապահովի Հայաստանը, այլ ոչ թե որեւէ այլ պետություն: Այս մասին ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հոկտեմբերի 10-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպես է Ռուսաստանը երաշխավորելու Հայաստանի անվտանգությունը: Պատգամավորի խոսքով՝ մեր խնդիրը մենք պետք է լուծենք՝ համախմբելով մեր ուժերը: Դրա համար պետք է երեք գործոն՝ անվտանգություն-բանակ, ներքին համահայկական համախմբում եւ արժանապատիվ արտաքին քաղաքականություն:

Պատգամավորը հիշեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ասում էին, թե Հայաստանի սահմանները կարմիր գիծ են, եւ, եթե դա այդպես է, ինչո՞ւ չեն պահանջում դուրս գալ Հայաստանից, ապա նոր սկսել բանակցությունները:

Լրագրողների այն հարցին, թե որքան եք շարունակելու բոյկոտել ԱԺ նիստերը, Աղվան Վարդանյանն ասել է՝ իրենք Ազգային ժողով կգան իրենց օրակարգով, եւ դա կլինի այն ժամանակ, երբ ռեալ կտեսնեն դրա արդյունավետությունը: «Նպատակը մնում է նույնը, ասացի արդեն, ամենամութը լինում է լուսաբացից առաջ, չի կարող սա այսպես շարունակվել, լուծում լինելու է»,- ընդգծել է նա: Անդրադառնալով օրերս տեղի ունեցած ԿԸՀ նախագահի ընտրությանը` պատգամավորը նշել է, որ, միեւնույն է, եթե նույնիսկ թեկնածուին ընդդիմադիրները հարցեր տային եւ ելույթներ ունենային, ապա արդյունքը նույնն էր լինելու:


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...