Տպել
06.10.2022
Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԲԴԽ անդամի թեկնածու Երանուհի Թումանյանց
1 / 4

Ընտրվելու դեպքում անկախ եւ հանրային վստահությունը վայելող դատական իշխանությունը կայացնելու հարցում անմնացորդ ջանքեր կգործադրեմ. ԱԺ հոկտեմբերի 6-ի նիստում ԲԴԽ անդամի ընտրության հարցը քննարկելիս վստահեցրել է այդ պաշտոնում առաջադրված թեկնածու Երանուհի Թումանյանցը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 144-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Երանուհի Թումանյանցին: Հարցը քննարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 135-րդ հոդվածի սահմանած կարգով:

Թեկնածուի կենսագրական տվյալները, մասնագիտական որակներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

Երանուհի Թումանյանցի գնահատմամբ՝ մեր պետության կայուն զարգացման ապագան պետք է մեծապես պայմանավորել երկրի իրավական անվտանգությունն ապահովելուն ուղղված գործիքակազմերի կիրառմամբ: Այս համատեքստում նա անդրադարձել է շուրջ 300 դատավորների արդյունավետ գործունեությանը: Իրավական անվտանգության ապահովման համար թեկնածուն կարեւորել է պատասխանատու եւ արժանապատիվ դատավորների գործունեությունը, որոնք կունենան արդարության նկատմամբ վստահություն ներշնչող մասնագիտական եւ մարդկային որակներ:

Որպես ոլորտում կարեւոր առաջընթաց՝ Երանուհի Թումանյանցը նշել է, որ 2021 թ. միջազգային գործընկերների զեկույցներում Արեւելյան գործընկեր երկրների շարքում անկախ դատական իշխանության ամրապնդման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում Հայաստանը գրավել է առաջին հորիզոնականը:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարցուպատասխանի ընթացքում կարծիք է հայտնել, որ օրենսդրությամբ հստակ ձեւակերպված չէ «հանրային շահ» հասկացությունը: Նա փորձել է հասկանալ՝ ոլորտի խնդիրները օրենսդրությա՞մբ են պայմանավորված, թե՞ դատական համակարգով: Երանուհի Թումանյանցը պարզաբանել է, որ չկա «հանրային շահ» կոնկրետ հասկացություն: Ըստ նրա՝ հանրային շահին առնչվող հարաբերությունները պետք է կարգավորվեն անհատական մակարդակում, պետք է քննարկվի յուրաքանչյուր դեպք: «Սա է միջազգային լավագույն փորձը, սա է ասում նաեւ ՄԻԵԴ-ը՝ հստակեցնելով, որ յուրաքանչյուր դեպք առանձին քննարկման ենթակա է»,-ասել է թեկնածուն:

Պատգամավոր Կնյազ Հասանովի հարցը վերաբերել է դատավորների քանակի պակասին, մի շարք դատական գործերի ձգձգմանը: Երանուհի Թումանյանցն ընդգծել է, որ ԲԴԽ անդամ ընտրվելու դեպքում իր լիազորությունների շրջանակն այլ է եւ ողջամիտ ժամկետների պահպանման հարցում անմիջական ազդեցություն ունենալ հնարավոր չէ: Նրա խոսքով՝ պետք է հասկանալ ողջամիտ ժամկետների պահպանման օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառները. եթե դրանք օբյեկտիվ են, ապա լուծումներ պետք է գտնվեն, իսկ եթե ոչ՝ պատասխանատվության միջոցներ պետք է կիրառվեն: 


06.10.2022
Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցն ընտրվել են ԲԴԽ անդամներ
Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ արտահերթ նիստում գաղտնի քվեարկությամբ պատգամավորների 67 կողմ ձայնով Բարձրագույն դատական խորհրդի անդամներ են ընտրվել Կարեն Անդրեասյանն ու Երանուհի Թումանյանցը: Նրանց թեկնածություններն առաջադրել էր ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ԲԴԽ նորընտիր անդամները երդվել են ԱԺ ա...

06.10.2022
Արդար դատարանը միշտ եղել է իմ երազանքը, եւ սա հնարավորություն է իմ երազանքին իսկապես մոտենալու. ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյան
Ինձ համար մեծ պատիվ է Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում առաջադրվելը. իր ելույթում նշել է ԲԴԽ անդամի թեկնածու Կարեն Անդրեասյանը: Նա ընդգծել է, որ դրական քվեարկության դեպքում մեծ ուրախությամբ է ստանձնելու այդ պաշտոնը: Հոկտեմբերի 6-ին  Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությամբ գումա...

06.10.2022
ԱԺ նախագահը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին. շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների այցին առնչվող մանրամասներ: Անդ...

06.10.2022
Հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ
Հիմք ընդունելով Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների նախաձեռնությունը եւ Ազգային ժողովի խորհրդի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի ԱԺԽՈ-056-Լ որոշումը, առաջնորդվելով Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` ՀՀ ...

06.10.2022
ԱԺ խորհրդի որոշմամբ կգումարվի արտահերթ նիստ
Հոկտեմբերի 6-ին ԱԺ խորհուրդն Ալեն Սիմոնյանի նախագահությամբ նիստ է գումարել եւ համաձայնություն տվել հոկտեմբերի 6-ին` ժամը 12:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Խորհուրդը հաստատել է նաեւ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ...