Տպել
06.10.2022
ԱԺ նախագահը հանդիպել է Շվեյցարիայի դեսպանին. շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական ԶՈւ-ի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցությունը
1 / 3

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցին:

Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման օրակարգերը, առաջիկայում շվեյցարացի խորհրդարանականների այցին առնչվող մանրամասներ: Անդրադարձ է եղել ադրբեջանական կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժմանը, դրա հետեւանքներին:

Շեշտվել է ՀՀ տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման հարցում միջազգային գործընկերների աջակցության անհրաժեշտությունը: